Սալավաթ Յուլաև
Սալավաթ Յուլաև (հունիս 1754, Տեկեևո, Shaitan Kudej Volost, Ufa Uyezd, Ufa Viceroyalty, Ufa and Simbirsk Governorate-General, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1800, Պալդիսկի, Paldiski City, Հարյումաա, Էստոնիա[2] ), բաշկիրական ազգային հերոս, Ե․ Ի․ Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականների գյուղացիական պատերազմի ժամանակ, բանաստեղծ։
Սալավաթ Յուլաև բաշկիրերեն՝ Салауат Юлай улы | |
---|---|
Ծնվել է | հունիս 1754 |
Ծննդավայր | Տեկեևո, Shaitan Kudej Volost, Ufa Uyezd, Ufa Viceroyalty, Ufa and Simbirsk Governorate-General, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1800 (46 տարեկան) |
Վախճանի վայր | Պալդիսկի, Paldiski City, Հարյումաա, Էստոնիա |
Մասնագիտություն | ապստամբ, բանաստեղծ և ռազմական գործիչ |
Լեզու | բաշկիրերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Թեմաներ | գրել է հայրենի երկրի մասին |
Ուշագրավ աշխատանքներ | «Իմ Ուրալ », «Սոխակ» |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1773 թվականի հոկտեմբերին զորակոչվել է Պուգաչովի դեմ կռվելու, բայց 2 հազարանոց ջոկատի հետ անցել է Օրենբուրգը պաշարած ապստամբների կողմը։ 1773 թվականի նոյեմբերի վերջին Պուգաչովը Սալավաթ Յուլաևին ուղարկել է Բաշկիրիա, որտեղ նա հավաքել է 10 հազարանոց ջոկատ և հաջողությամբ կռվել Կրասնոուֆիմսկի և Կունգուրի շրջանում։ 1774 թվականի մայիսի վերջին և հունիսին գործել է Պուգաչովի հետ։ Շարունակել է պայքարը ապստամբության պարտությունից և Պուգաչովի ձերբակալվելուց հետո էլ։ 1774 թվականի նոյեմբերի 24-ին Մեդյաշ գյուղի մոտ գերի է ընկել և դատապարտվել ցմահ տաժանակրության բալթիական Դոգերվիկ ամրոցում որտեղ և մահացել է։ Սալավաթ Յուլաևի պոեզիան մինչ հեղափոխական բաշկիրական գրականության լավագույն դրսևորումներից է։
Նշանավոր գործերը
խմբագրելՆրա բանաստեղծությունները ժողովրդին պայքարի են կոչել շահագործողների դեմ («Ճակատամարտ», «Նետ», «Զինվոր պատանուն»), գովերգել հայրենի երկիրը («Հարազատ երկիր», «Իմ Ուրալ», «Սոխակ»), սերը և այլն։ Սալավաթ Յուլաևի պատվին Բաշկիրիայում կա Սալավաթ անունով քաղաք, սահմանվել են Սալավաթ Յուլաևի անվան Բաշկիրական ԻՍԱՀ պետական մրցանակներ գրականության և արվեստի լավագույն գործերի համար։ Սալավաթ Յուլաևի կերպարը իրենց ստեղծագործություններում պատկերել են Ալեքսանդր Պուշկինը, Պ․ Պ․ Բաժովը և ուրիշները, կերտվել է արվեստի (օպերա, կինոֆիլմ, կերպարվեստ, քանդակ) գործերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Гвоздикова И. М. САЛАВАТ ЮЛАЕВ // Բաշկիրական հանրագիտարան (ռուս.) — Башкирская энциклопедия, 2005. — 4344 с.
- ↑ «Համաձայն Սենատի Գաղտնի գրասենյակի հարցման». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 116)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալավաթ Յուլաև» հոդվածին։ |