Սաբա Լոբժանիձե

ֆուտբոլիստ

Սաբա Լոբժանիձե (վրաց.՝ საბა ლობჟანიძე; դեկտեմբերի 18, 1994(1994-12-18)[1][2], Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, Վրաստանի ազգային հավաքականի և ամերիկյան ակումբ Ատլանտա Յունայթեդի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Սաբա Լոբժանիձե
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 18, 1994(1994-12-18)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Սաբա Լոբջանիձեն թբիլիսիյան «Դինամո» ակումբի սան է, որի ֆարմ-ակումբում սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան: 2013/2014 հաջող մրցաշրջանից հետո ներգրավվել է հիմնական թիմում։ Հարազատ ակումբում Սաբան խաղացել է երեք մրցաշրջան և խփել 10 գնդակ, ինչպես նաև դարձել է Վրաստանի Գավաթի և Սուպերգավաթի չեմպիոն և հաղթող:

2017 թվականին Լոբժանիձե տեղափոխվել է դանիական «Ռաններս» ակումբ՝ ստորագրելով երեք տարվա պայմանագիր[3]։

2020 թվականի հունվարի 30–ին Լոբժանիձեն տեղափոխվել է թուրքական «Անկարագյուջու» ակումբ[4]։

«Անկարագյուջու»-ի Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունից դուրս մնալուց հետո, 2021 թվականի հունիսին Լոբժանիձեն երեք տարով պայմանագիր է ստորագրել Հաթայսպորի հետ[5]։

2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով Հաթայսպորը դուրս եկավ առաջնությունից, որից հետո Լոբժանիձեն վարձակալության իրավունքով միացավ Ֆաթիհ Կարագումրուկին, մինչև մրցաշրջանի ավարտը։

2023 թվականի օգոստոսի 2-ին Լոբժանիձեն տեղափոխվեց MLS–ի «Ատլանտա Յունայթեդ» ակումբ՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2026 թվականի մրցաշրջանի ավարտը՝ որպես նշանակված խաղացող[6][7]։ Ամերիկյան լիգայում դեբյուտ է կատարել օգոստոսի 26-ին «Նեշվիլի» դեմ խաղում, որում 61–րդ րոպեին դուրս է եկել Շանդա Սիլվային փոխարինելու և գոլ է խփել 87-րդ րոպեին[8]։

Ազգային հավաքական

խմբագրել

2017 թվականի հունվարի 23-ին Լոբժանիձեն իր նորամուտն է նշել Վրաստանի հավաքականի կազմում Ուզբեկստանի ընտրանու հետ ընկերական խաղում, որում միանգամից աչքի է ընկել խփած գնդակով։

Գոլեր ազգային հավաքականի համար

խմբագրել
N Ժամանակ Վայր Մրցակից Գոլ Արդյունք Առաջնություն
1. Հունվարի 23, 2017 Սվենս Ստեդիում, Դուբայ, ԱՄԷ   Ուզբեկստան 2-1 2-2 Ընկերական հանդիպում
2. Հունիսի 10, 2019 Պարկեն, Կոպենհագեն, Դանիա   Դանիա 1-1 1-5 Եվրո 2020-ի ընտրություն (D խումբ)

Ձեռքբերումներ

խմբագրել

«Դինամո» Թբիլիսի

  • Վրաստանի չեմպիոն՝ 2015/16
  • Վրաստանի գավաթի հաղթող՝ 2014/15, 2015/16
  • Վրաստանի սուպերգավաթի հաղթող՝ 2015

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Божович и другие легионеры «Крыльев» прибыли в Самару без Мияйловича
  4. «Iz minuta u minut: Francuska - Srbija 2:0» (սերբերեն). Blic Sport. 2012-05-31. Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին. Վերցված է 2013-02-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Ole Hoffskov (2021-06-23). «Tidligere Superliga-stjerne skifter klub». Tipsbladet (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-05-ին. Վերցված է 2023-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Atlanta United signs winger Saba Lobjanidze from Turkish Süper Lig». Atlanta United FC (անգլերեն). 2023-08-02. Արխիվացված է օրիգինալից 2023-08-07-ին. Վերցված է 2023-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Jonathan Sigal (2023-08-02). «Atlanta United sign DP forward Saba Lobzhanidze». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-08-03-ին. Վերցված է 2023-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Sandy McAfee (2023-08-26). «Atlanta United flips three points in 4-0 rout over Nashville SC». Atlanta United FC (անգլերեն). Վերցված է 2023-09-17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբա Լոբժանիձե» հոդվածին։