Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաբահ (այլ կիրառումներ)

Սաբահ (մալայերեն՝ Sabah, negeiri di bawah bayu, ջավի՝ سابه; կոդ։ SBH), տեղակայված է Արևելյան Մալայզիայում և համարվում է ամենաարևելյան նահանգը[1]։ Այն նաև հայտնի է որպես Negeri di bawah bayu, որը թարգմանաբար նշանակում է «Երկիր քամիները ներքևում»։

Սաբահ
մալայերեն՝ Sabah, negeiri di bawah bayu
ջավի՝ سابه
flag of Sabah? Զինանշան


ԵրկիրՄալայզիա Մալայզիա
Մասն էՄալայզիա
ՀիմնSabah Tanah Airku
ԿարգավիճակՄալայզիայի նահանգ
Մտնում էՄալայզիա
Ներառում է5 շրջան
ՎարչկենտրոնԿոտա-Կինաբալու
ԲԾՄ4095 մետր
Օրենսդրական մարմինՍաբահի օրենսդիր ժողով
Բնակչություն (2010)
3 206 742 (3-րդ տեղ տեղ)
Խտություն43,56 ( 14-րդ տեղ տեղ)
Տարածք73 619  (Զբաղեցնում է 2-րդ տեղը տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 4095 մ
Հիմնադրված էսեպտեմբերի 16, 1963 թ.
Սահմանակցում էNorth Kalimantan? և Սարավակ
Ժամային գոտի+8
ՀապավումSBH
ՓոխարինեցNorth Borneo?
ISO 3166-2 կոդMY-12
Հեռախոսային կոդ087-089
Փոստային ինդեքսներ88000–91999
ՄականունNegeri di Bawah Bayu, نݢري دباوه بايو և Land Below the Wind
sabah.gov.my
1963 թվականի Մալայզիայի օրենք (փաստաթուղթ)

Նախկինում, լինելով Բրիտանիայի գաղութ, ունեցել է Հյուսիսային Բրիտանիայի Բուրենո անվանում[2][3][4][5], իսկ արդեն որոշ ժամանակ անց, ստեցել է Մալայզիայի Հանրապետության նահանգի կարգավիճակ[6]։ Արևմուտքից սահմանակից է այլ մալայզիական նահանգների հետ և սահամանկից է Կալիմանտան կղզու վրա գտնվող Սարավակ նահանգի հետ։ Հարավում ունի սահաման Ինդոնեզիայի հետ։ Վարչական կենտրոնը Կոտա-Կինալաբու քաղաքն է։

Աշխարհագրություն խմբագրել

Սաբահի հարավ արևմտյան ափերը ողողում են Հարավ-Չինական ծովը, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան ափերը ողողում են Սուլավեսի և Սուլու ծովերը։ Ափամերձ գիծը կտրտված է, որը հարմար է լողափերի համար։ Դրանց թվին են պատկանում արևմուտքից՝ Բրունեյը, հյուսիսից՝ Մուդրուդը, արևլքից՝ Լաբուկը և Դարվելը։ Որոշ հատվածներում ափամերձ հատվածը վերածվել է ժայռակղզիների։ Սուլու և Սուլավեսի ծովերի ափերը շատ ծանծաղ են, փոքր կղզիներով և կորալային խութերով, որը խոչընդոտում է նավարկությունը։ Նշանավոր կղզիների են Սեբատիկը, որը կիսված է Սաբահի և Ինդոնեզիայի մեջև, ինչպես նաև Բենգին, Ջամբոնգան, Թիմբուն Մատան, Բում-Բումը։

Սաբահի գրեթե ամբողջ տարածքը, բացառությամբ մի նեղ ափամերձ հատվածի, ոչ շատ բարձր սարահարթեր են։ Լեռնաշղթաների հյուսիսային մասի ամենաբարձր մասը Մալազիայում և Հարավ-արևելյան Ասիայում, Կինաբալու քաղաքն է (4095 մ)։

Սաբահում ամենաերկար և Ամենախոր գետը՝ Կինամատանգան է (560 կմ)։ Գետի վերին և միջին մասն անցնում է նեղ հովտով, կենտրոնական մասն անցնում է սարահարթով։ Կինապատանգան, ինչպես նաև Սեգամա, Լաբուկ և Սուգուտ գետերն անցնում են արևելքից արևմուտք և թափվում Սուլու ծովը։ Հարավ-Չինական ծով է հասնում միայն մի գետ՝ Պասադը։

Սաբահում կլիման հասարակախային է, մշտապես տաք և խոնավ։ Լեռներում կլիման ավելի մեղմ է, իսկ բարձրություններում՝ նույնիսկ զով։ Տարվա ընթացքում տեղումների քանակը հավասար է 3750 մմ տափաստաններումմ իսկ լեռներում՝ մինչև 5000 մմ։

Պատմություն խմբագրել

Սաբահը 1881 թվականին զբաղեցված էր անգլիացիների կողմից և դարձել էր պրոտեկտորատ։ 1946 թվականին ուներ Բրիտանիայի գաղութի կարգավիճակ իսկ արդեն 1963 թվականին ստացել է Մալայզիայի Հանրապետության նահանգ կարգավիճակը։

Վարչական բաժանում խմբագրել

Նահանգը բաժանվում է 5 շրջանի։

Շրջան Վարչական կենտրոն Տարածք,
կմ²
Բնակչություն,
մարդ. (2006)[7]
1 Արևմտյան ափ Կոտա-Կինաբալու 7 588 954 000
2 Ներքին մարզ Բոֆորտ 18 298 421 000
3 Կուդատ Կուդատ 4 623 190 000
4 Սանդական Սանդական 28 205 676 000
5 Թավաու Թավաու 14 905 757 000

ԲՆակչություն և էթնիկ կազմ խմբագրել

Սաբահի բնակչության մեծ մասն ունի պորտուգալական ծագում։ Առավել շատ հանդիպող անուններն են Ֆերնանդոն, Գոմեսը, Ռոդրիգեսը և այլն։ Սաբահական փառատոներ երբեմն հիշեցնում Բրազիլիան։

Բնակչությունը ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 3 միլիոն մարդ։ Պաշտոնապես ընդունված է 32 էթնիկ խումբ։ Ավելի մեծ ոչ տեղացի էթնիկ խումբը չինացիներն են, որոնք կազմում է ամբողջ բնակչության 20 %-ը։ Տեղացի էթնիկ խմբերից ավելի մեծ են կադազան-դուսունները (բնակչության մոտ 25 %-ը). հաջորդիվ գալիս են բաջոները (մոտ 15 %-ը) և մուրուտները (մոտ 3 %-ը)։

Նահանգի բնակչության մոտ 700 հազարը ֆիլիպիններ են, ովքեր եկել են այստեղ խիստ հսկողության բացակայության և ներգաղթի ժամանակ։ Քանի որ տեղի կառավարությունը չի ընդունում ապօրինի ներգաղթյալների ներկայությունը Սաբահում, ֆիլիպինները արդեն արմատավորված են այստեղ, ուստի և զբաղեցնում են աշխատատեղեր, մասնակցում են շինարարության և առևտրային գործունեություններին։

Մալայերենը հանդիսանում են ընդհանուր լեզու բոլոր էթնիկ խմբրի համար։ Սաբահաում գործում է նաև սաբահյան բարբառը, որը տարբերվում է իր արտասանությամբ և նման է ինդոնեզերենի արտասանությանը։ Լայնատարած օգտագործվում է անգլերենը, չինարենը։ Կադազան-դուսունները, բաջոները, մուրուտները և այլ փոքր ժողովուրդներ խոսում են իրենց մայրենի լեզվով։

Վեճ ֆիլիպինցիների հետ խմբագրել

Ֆիլիպինները հավակնում են Սաբահի ամբողջ տարածքի վրա, որը Բորնեո սուլթանը Սուլու սուլթանին խոստացել էր 1703 թվականին զինօգնության համար[8]։

Զբոսաշրջություն խմբագրել

 
Բարնեո կղզու հյուսիսային ծայրամասը

Տեսարժան վայրեր և էքսկուրսիա Սաբահում՝

  • Կինաբալու սար (4095 մ)
  • Այց մանգոյի թավուտներ, քթավոր կապիկներ (Proboscis monkey) և լուսատիտիկներ տեսնելու համար։
  • Ռաֆիտինք Կիուլու և Պասադ գետերում
  • Մոնսոպիադ մշակութային գյուղ
  • Ձկնորսություն
  • VIP ծովագնացություն դեպի Բարնեո կղզի

Բացի այդ, Սաբահում մեծ տեղ ունի դայվինգը։ Հիանականում հարմար է Կոտա Կինաբալուն և Սեմպորնոյը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. RELATING TO PENSIONS AND COMPENSATION FOR OFFICERS DESIGNATED BY THE GOVERNMENT OF THE UNITED KINGDOM IN THE SERVICE OF THE STATE GOVERNMENT OF SABAH OR OF SARAWAK (1973)
  2. Организации Объединенных Наций список неправительственных организаций, несамоуправляющихся территорий, Северное Борнео и Саравака
  3. Членов Организации Объединенных Наций
  4. Договоров Организации Объединенных Наций No. 8029 между Филиппины, Федерация Малайи и Индонезии (31 Июнь 1963)
  5. Договоров Организации Объединенных Наций No. 8809, Соглашение об осуществлении соглашения Маниле
  6. «No.10760: Соглашение об Малайзии» (pdf). Договоров Организации Объединенных Наций коллекция. Организации Объединенных Наций. Июль 1963. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  7. «Monthly Statistical Bulletin, January 2007: Sabah», Department of Statistics Malaysia, Sabah.
  8. Treaties and international agreements registered or filed and recorded with the Secretariat of the United Nations No. 8809, Agreement relating to the implementation of the Manila Accord

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 106