Ռուստամ Ռազա

հայ թիկնապահ

Ռուստամ կամ Ռուստամ Ռազա (իսկական անունը՝ Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան) (1783, Թիֆլիս, Թիֆլիս - դեկտեմբերի 7, 1845(1845-12-07), Դուրդան, Էսոն), Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի թիկնապահը[1]։ Ազգությամբ հայ է։

Ռուստամ Ռազա
ֆր.՝ Roustam Raza
Դիմանկար
Ծնվել է1783
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիս
Մահացել էդեկտեմբերի 7, 1845(1845-12-07)
Մահվան վայրԴուրդան, Էսոն
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Մասնագիտությունbodyguard, ռազմական գործիչ և զինվոր
 Roustam Raza Վիքիպահեստում
Ռուստամ Ռազա

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1780 թվականին Թիբլիսիում, շուշվեցու ընտանիքում։ Ռոստոմը 11 տարեկան էր, երբ նրա հայրն, որպես առևտրական Ղարաբաղից մեկնեց Թբիլիսի, իր հետ տանելով իր երկու որդիներին՝ Ավագին և Սեյրանին։ Տանը մնացին կինը, երկու աղջիկները և Ռուստամը։ Մեկ տարի անց հայրը իր մոտ հրավիրեց ողջ ընտանիքին։ Ճանապարհին թաթարները առևանգում են Ռուստամին։ Առևտրականները յոթ անգամ վերավաճառել են նրան, և ի վերջո Ռուստամը հայտնվեց Եգիպտոսում[1] և դարձավ մամլուք[2]։

Կահիրեում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին[2]։ Դա 1799 թվականն էր, երբ Նապոլեոնը գտնվում էր Եգիպտոսում։ Նապոլեոնը շփվելով 19-ամյա Ռուստամի հետ համոզվեց, որ իր առջև կանգնած երիտասարդին մեծ ապագա է սպասվում։ Հետաքրքրվելով նրա ձեռքի վերքից՝ նա իմացավ, որ Ռուստամն այն ստացել է արաբների դեմ պատերազմի ժամանակ։ Նապոլեոնն ընդունեց նրան, որպես իր առաջին թիկնապահ։ Ռուստամը ծառայեց Նապոլեոնին մինչև 1814 թվականի ապրիլ և այդ ընթացքում ավելի շատ ճանաչում ձեռք բերեց։ Նա այնքան մտերիմ էր Նապոլեոնի հետ, որ երբ կայսրը մտավ Մոսկվա, Ռուստամը նրան խնդրեց պահպանել քաղաքի հայկական թաղամասը[1]։

Գերի ընկնելով՝ Ռուստամը շատ էր մտածում մոր և քույրերի ճակատագրի մասին։ Նա խնդրեց մի հայ վաճառականի, որը Ֆրանսիայից Կովկաս էր մեկնում, նրանց մասին տեղեկություն իմանալ։ Այդ ծառայության համար առևտրականը մեծ գին պահանջեց։ Նապոլեոնի հետ խորհրդակցելով՝ Ռուստամը պայմանավորվեց վճարել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ լուր ստանա իր ընտանիքի մասին։ Այն բանից հետո, երբ Նապոլեոնը աքսորվեց, Ռուստամը Փարիզից տեղափոխվեց Թեհրան, իսկ այնտեղից՝ Թբիլիսի։ Նրան ընդունեց Կովկասի փոխարքա Երմոլովը։ Ռուստամը մասնակեց ռուս-պարսկական պատերազմին (եղել է հեծելազորային ջոկատի հրամանատար) և Ղարաբաղի ազատագրումից հետո հիմնավորվեց հայրենի Շուշի քաղաքում։ Այստեղ մնալով 2 տարի՝ Ռուստամը 1840 թվականին վերադարձավ Ֆրանսիա։ Նա գնում էր թափորի առջևից, որը ուղեկցում էր Նապոլեոնի մասունքները Սբ Հեղինե կղզուց դեպի Փարիզ[1]։ Այնուհետև ընտանիքի հետ բնակվել է Դուրդանում, որտեղ և գրել է «Նապոլեոն I-ի մամլուք Ռուստամի հուշերը» (1866), որն օգտագործել են Նապոլեոնի կենսագիրները[2]։

1969 թվականի ամռանը անվանի դիվանագետ Համազասպ Հարությունյանը, Փարիզից փաստաթղթերի մի փաթեթ բերեց, որպեսզի այն հանձնի Երևանի արխիվներից մեկին կամ Համայն հայության կաթողիկոսության գրասենյակ։ Այդ փաստաթղթերում խոսվում էր ղարաբաղյան մի ջոկատի մասին, որը ծառայում էր նապոլեոնական Ֆրանսիային, որի հրամանատարն էր գեներալ Ժան դե Շուշին (Հովհաննես Շուշեցին)։ Այդ ջոկատում ծառայում և ֆրանսիական կառավարության բարձր պարգևտրության էին արժանացել արցախցի հայտնի մամլուքներ Պիերը (Պետրոս) և Ռուստամը, որոնք ճակատագրի բերմամբ հայտնվեցին Ֆրանսիայում, դարձան Նապոլեոնի թիկնապահներ, վերադարձան հայրենիք, սակայն իրենց կյանքի վերջին տարիներն այնուամենայնիվ անցկացրին Փարիզում[1]։

Անձնական կյանք

խմբագրել

Ռուստամը երկու երեխա ուներ՝ աղջիկ և տղա։ Կինը՝ Դուվիյեն, ֆրանսուհի էր, որի հայրը ծառայում էր Ժոզեֆին թագուհու մոտ[1]։

1845 թվականին Ռուստամի մահից հետո ֆրանսիական Դուրդան քաղաքում նրա հետնորդները զբաղվում էին հասարակական-քաղաքական գործունեությամբ։ Նրա որդիներից մեկը Ֆրանսիայի լիազոր ներկայացուցիչն էր Թունիսում, իսկ թոռը՝ Էդմոն Ռուստամը, հայտնի էր ֆրանսիական գրականության մեջ որպես թատերագիր և պոետ[1]։

Գրականության մեջ

խմբագրել

Նապոլեոնի և Ռուստամի մտերիմ հարաբերությունների մասին վկայում էր ֆրանսիացի հայտնի գրող Ստենդալը։ Նրա մասին է գրել նաև Բալզակը իր «Կասկածելի գործ» վեպում՝ Ռուստամին անվանելով «հուսահատ մամլուք»։ Հետագայում նապոլեոնագետ Գ. Ֆլեյշմանը հատուկ ուսումնասիրեց մամլուք Ռուստամի կյանքը և գործունեությունը։ Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակահատվածում Ռուստամը հուշեր գրեց, որոնք առաջին անգամ հրատարակվեցին 1866 թվականին և ընդգրկում էին Նապոլեոնի ծննդյան ժամանակաշրջանից մինչև 1814 թվականը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ 7 — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։
  2. 2,0 2,1 2,2 «Моя жизнь рядом с Наполеоном: Воспоминания мамлюка Рустама Раза, армянина» / ֆրանսերենից Գրիգոր Ջանիկյանի և Իրինա Քարումյանի թարգմանությամբ Երևան, Նաիրի հրատարակչություն, 1997 (ռուս.)

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուստամ Ռազա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 103