Ռուսիշ բրոտ (գերմ.՝ Russisch Brot, նույնպես Russischbrot՝ ռուսական հաց), գերմանական թխվածքաբլիթներ, որոնք ունեն լատինական տառերի ձև։

Ռուսիշ բրոտ
Russischbrot
Ռուսիշ բրոտ
գերմանական խոհանոց
Ծագում
ՏեսակՀրուշակեղեն
Առաջացման երկիրԳերմանիա Գերմանիա
ԱրտադրողVEB Dauerbackwaren Dresden? և Bahlsen?
Բաղադրամասեր
Հիմնականօսլա, շաքարի օշարակ և դարչին
 Russisch Brot Վիքիպահեստում

Պատրաստվում է սպիտակուցային թեթև խմորից՝ կակաոյի ավելացմամբ, առանց յուղի։ Բաղադրատոմսը ներառում է օսլա, շաքարի օշարակ և դարչին։ Թխելուց հետո բլիթները ծածկվում են շաքարային գլազուրի բարակ շերտով։

Տառերի ձև ունեցող թխվածքաբլիթները հայտնի են նաև Ավստրիայում, բայց այստեղ դրանք կոչվում են «Պասյանս»։

Տառերի տեսք ունեցող թխվածքաբլիթներն Ավստրիայում հայտնի են որպես Սուրբծննդյան աղանդեր։

Պատմություն

խմբագրել
 
«Ռուսիշ բրոտ» բլիթ

Գերմանիայում ընդունված է համարել, որ «Ռուսիշ բրոտ»-ի այդ բաղադրատոմսը եկել է Սանկտ Պետերբուրգից 1844 թվականին Դրեզդենցի հացթուխ Ֆերդինանդ Ֆրեդերիկ Ուիլյամ Հանկի միջոցով։ Վերջինս բացել է Դրեզդենում «Գերմանա-ռուսական հացաբուլկեղենի խանութ», որտեղ էլ առաջին անգամ թխվել է «Ռուսիշ բրոտ»։ Ներկայումս «Ռուսիշ բրոտ» թխում են Գերմանիայի մի քանի ձեռնարկություններում։

Վիեննայում ենթադրվում է, որ այն հորինվել է ընդունելության ժամանակ Ռուսաստանի ներկայացուցչին հյուրասիրելու համար, քանի որ ավանդույթ կար հյուրերին ողջունել հացով։ Վիեննայում «Ռուսիշ բրոտ» էին պատրաստում նաև շոկոլադից։

Արտաքին հղումներ

խմբագրել