Նիկոլայ Սապունով
Նիկոլայ Սապունով (ռուս.՝ Николай Николаевич Сапунов, դեկտեմբերի 17 (29), 1880, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 14, 1912[2], Զելենոգորսկ), ռուս նկարիչ։
Նիկոլայ Սապունով Николай Сапунов | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17 (29), 1880 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հունիսի 14, 1912[2] (31 տարեկան) |
Մահվան վայր | Զելենոգորսկ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, Իսահակ Լևիտան, Վալենտին Սերով և Կոնստանտին Կորովին |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | սիմվոլիզմ[3] |
Ժանր | նատյուրմորտ |
Nikolay Sapunov Վիքիպահեստում |
1893-1901 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ «Գոլուբայա ռոզա» խմբավորման ցուցահանդեսի (1907) մասնակից։ Ստեղծել է դեկորատիվ նատյուրմորտներ («Սկահակներ և ծաղիկներ», տեմպերա, 1910, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), գրոտեսկային կենցաղային պատկերներ («Կարուսել», տեմպերա, յուղաներկ, 1908, (Սանկտ Պետերբուրգ), որոնց բնորոշ է իրականության և թատերայնության զուգորդումը, վառ գուներանգը։
1905 թվականից մասնակցել է Վսևոլոդ Մեյերխոլդի «սիմվոլիկ» թատրոնի ստեղծմանը, հեղինակի, բեմադրողի և նկարչի ձգտումների համադրություն է եղել Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ» բեմադրությունը Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում (Սանկտ Պետերբուրգ, 1906), Ա․ Շնիցլերի «Կոլոմբինայի շարֆը» ֆանտասմագորիկ ձևավորումը Ինտերմեդիաների տանը (Սանկտ Պետերբուրգ, 1910)։
Սապունովի բեմանկարչական և հաստոցային մի քանի աշխատանքներ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և «Արամ Աբրահամյանի հավաքածու» թանգարանում (Երևան)։ Սապունովը մահացել է Տերիյոկիում նավակով զբոսանքի ժամանակ, երբ ծանրաբեռնված նավակը շրջվել է, մյուս ուղևորներին փրկել է օգնության հասած նավը։
Պատկերասրահ
խմբագրել-
Սապունովի աշխատանքներից
-
Ծաղիկներ և Ճենապակի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Сапунов Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Rakitin V. Sapunov, Nikolay // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T075951
- ↑ RKDartists (նիդերլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սապունով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 186)։ |