Ռումինական աթենեում
Ռումինական աթենեում (ռումիներեն՝ Ateneul Român), համերգասրահ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Քաղաքի կողմնորոշիչ գլխավոր օբյեկտներից է։ Ներկայումս Բուխարեստի գլխավոր համերգասրահն է, ամենամյա միջազգային փառատոի անցկացման վայրը։ 1889 թվականից Բուխարեստի՝ Ջորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր բեմահարթակն է։
Տեսակ | համերգասրահ |
---|---|
Երկիր | Ռումինիա[1] |
Տեղագրություն | Բուխարեստ[1] |
Հասցե | Str. Franklin Benjamin 1-3 sector 1, București[1] |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Տարողություն | 794 |
Առաջին հիշատակում | 1888 |
Հիմնադրված է | 1888 |
Բացված | 1888 |
Ճարտարապետ | Paul Louis Albert Galleron? |
Իրադարձություններ | շինարարություն |
Ժառանգության կարգավիճակ | Ռումինիայի ազգային պատմական հուշարձան[1] և European Heritage Label?[2] |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրել1865 թվականին մշակույթի ու գիտության ռումինացի մի շարք գործիչներ հիմնել են «Աթենեում» (Atheneum) մշակութային միությունը։ Արվեստին ու գիտությանը ծառայելու նպատակով 1888 թվականին Բուխարեստում հիմնադրվել է Ռումինական աթենեումը։
Շենքը, որը կառուցվել է ճարտարապետ Ալբերտ Գալերոնի նախագծով և Վալախաիայի բոյարական ազնվական Վակարեսկուի ֆինանսական միջոցներով, հանդիսավոր բացվել է 1888 թվականին, չնայած հարդարման որոշ աշխատանքներ շարունակվել են նաև մինչև 1897 թվականը։ Շինարարության համար միջոցների մի մասը բաց հավաքագրմամբ շարունակվել է 28 տարի։ Ռումինիայում մինչ օրս հիշվում է կոչը․ «Նվիրաբերի՛ր մեկ լեյ Ատենեումի համար»։
Ավստրո-Հունգարիայի կազմալուծումից հետո՝ 1919 թվականի դեկտեմբերի 29-ին, Աթենեումը դարձել է ռումինացի առաջավոր գործիչների համաժողովների կազմակերպման վայր, որոնք հայտարարել են Բեսարաբիայի, Տրանսիլվանիայի և Բուկովինայի՝ Ռումինիայի թագավորությանը միավորման որոշման վավերականացան մասին (Մեծ Ռումինիա)։
Աթենեումի շենք
խմբագրելՇքեղ զարդարանք ունեցող, գմբեթաձև, ձևով կլորավուն շենքը կառուցված է նեոկլասիցիզմի ոճով՝ ռոմանտիզմի տարրերով։ Շինության առաջ ձևավորված է ոչ մեծ այգի, որտեղ խոյանում է ռումինացի բանաստեղծ Միհայ Էմինեսկուի արձանը։
Ներսում՝ առաջին հարկում, կա հանդիսությունների մեծ սրահ, իսկ վերևում հանդիսասրահ՝ նախատեսված 600 տեղի համար։
Շրջանաձև պատի ներսի կողմը զարդարում է նկարիչ Կոստին Պետրեսկուի ֆրեսկոն, որն ունի 70 մ երկարություն և 3 մ լայնություն։ Այն պատկերում է Ռումինիայի պատմության առավել կարևոր դրվագները՝ սկսած հռոմեացի կայսր Տրայանոսի կողմից Դակիան նվաճելուց մինչև 1918 թվականին Մեծ Ռումինիայի ստեղծումը։ Ֆրեսկոն բաժանված է 25 սյուժեների։ Նկարիչը ֆրեսկոյի աշխատանքը սկսել է 1933 թվականին, և այն հանդիսավոր ձևով հանրությանն է ներկայացվել 1939 թվականի մայիսի 26-ին։
1935 թվականին Ջորջե Էնեսկուի նախաձեռնությամբ հավաքագրվել են միջոցներ, և սկսվել է Աթենեումի գլխավոր սրահում երգեհոնի տեղադրման աշխատանքը։ Ի պատիվ աշխատանքի ավարտի՝ 1939 թվականի ապրիլի 22-ին հանդիսավոր համերգ է կազմակերպվել Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի տնօրեն Ֆրանդ Շյուտցի մասնակցությամբ[3]։
1992 թվականին կատարվել են վերականգնողական աշխատանքներ՝ 9 միլիոն եվրո արժողությամբ։ Միջոցները հավասարաչափ տրամադրել են Ռումինիայի կառավարությունը և Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը։
Ռումինական աթենեումը ներկայումս ռումինական մշակույթի խորհրդանիշն է։ 2007 թվականին այն ընդգրկվել է Եվրոպական ժառանգության ցանկում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://culture.ec.europa.eu/cultural-heritage/initiatives-and-success-stories/european-heritage-label/european-heritage-label-sites/romanian-athenaeum
- ↑ «Istoric Ateneu» (ռումիներեն). FGEB. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինական աթենեում» հոդվածին։ |