Ռումինական լեյ
Ռումինական լեյը (ռումիներեն՝ leu-առյուծ, հոգն. lei) Ռումինիայի ազգային արժույթն է։ Լեյի արտադրյալը բանն է՝ «1 լեյ = 100 բան» հարաբերակցությամբ։ Կոդ՝ ISO 4217 RON (ROmanian New Leu, մինչև 2005 թ. - ROL, ROmanian Leu, 2015 թվականից - RON, Romanian Leu):
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | RON |
Երկիր | Ռումինիա |
Ներդրման ամսաթիվը | ապրիլի 22, 1867 |
Անվամված է | lion thaler?[1] |
Նշան | lei և lej |
Մետաղադրամ | 1, 5, 10, 50 բան |
Թղթադրամ | 1, 5, 10, 50, 100, 200, 500 լեյ |
Կենտրոնական բանկ | National Bank of Romania? |
Տպող | National Bank of Romania? |
Համառուսական արժութային դասակարգչի համաձայն՝ Ռումինիայի ազգային արժույթը կոչվել է.
Պատմություն
խմբագրելՄինչև Ռումինիայի ներկայիս տարածքի ներառումը Հռոմեական կայսրության կազմ, շրջանառության մեջ են եղել հունական, հռոմեական, մակեդոնական, ինչպես նաև կելտական, գետական, դակյան դրամներ։ Կելտական և դակյան դրամների հունական կրկնօրինակները հատվել են մ. թ. ա. մոտ 300 թվականից մինչև մ. թ. 1-ին դարը։ 2-3-րդ դարերում շրջանառության մեջ են եղել գլխավորապես հռոմեական, հետագայում՝ մինչև 14-րդ դարը, առավելապես՝ բյուզանդական դրամներ[2]։
14-րդ դարից շրջանառության մեջ են մտել հունգարական, չեխական, բուլղարական, վենետիկյան, ջենովական և այլ դրամներ։ Վալախիայում արծաթյա դինարներ և բանիներ սկսել է հատել Վլադիսլավ I-ը (1364-1377), Մոլդովայում՝ արծաթյա գրոշներ է հատել Պետրու I Մուշատը (1375-1391)։ Տրանսիլվանիայում դրամների հատումը սկսվել է 14-րդ դարում։ 16-րդ դարից սկսած՝ թուրքական տիրապետության ժամանակաշրջանում, հատվել են թուրքական դրամներ, ապա 1690-1780 թվականներին՝ ավստրիական։
1853 թվականին Ռումինիայի անկախության համար պայքարող կազմակերպություններից մեկում տպվել են 10 դուկատ արժողության թղթադրամներ։ Դրանց վրա առկա էին Օսմանյան տիրապետության դեմ պայքարող գործիչներ Դ. Բրետիանուի, Կ. Ռոզետտիի և Ս. Գոլեսկուի ստորագրությունները։ Սրանք շրջանառության մեջ չեն դրվել, բայց թղթադրամների ռումինական գրացուցակում ներկայացվում են որպես առաջին ռումինական թղթադրամներ։
1856 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլդովայի բանկը թողարկում է թղթադրամներ, որոնց անվանական արժեքը գրված էր երկու լեզվով՝ ռումիներեն (լեյ) և ֆրանսերեն (պիաստր)։
1867 ապրիլի 22-ին շրջանառության մեջ է մտնում լեյը, որը հավասար էր 100 բանի։ Ներդրվում է Լատինական դրամական միության համանմանությամբ դրամական համակարգ (Ռումինիան պաշտոնապես չէր մտնում միության մեջ)։
1867-1890 թվականներին զուգահեռաբար շրջանառվել են լեյը և ֆրանսիական ֆրանկը։ 1877 թվականին թողարկվել են «հիպոտեկային թղթադրամներ»՝ Ֆինանսների նախարարության և Ռումինիայի ազգային բանկի կողմից (չնայած բանկը ստեղծվել է 1880 թվականին միայն)։
1890 թվականից սկսած՝ լեյը դարձել է միակ ազգային արժույթը[4]։
1917 թվականին գերմանական և ավստրոհունգարական զորքերի կողմից շրջափակված տարածքներում շրջանառվել են Ռումինիայի կենտրոնական բանկի կողմից թողարկված թղթադրամներ՝ 25 բանից մինչև 1000 լեյ։ Պատերազմից հետո Ավստրո-Հունգարիայից Ռումինիային անցած տարածքների մի մասում՝ 1918 թվականի դեկտեմբերի 1-ից, սկսել է նորից կիրառվել լեյը։
1919 թվականին հունիսի 10-ից մինչև օգոստոսի 28-ը իրականացվել է թղթադրամների դրոշմակնքում՝ Ավստրոհունգարական բանկի դրոշմակնիքով՝ «TIMBRU SPECIAL ROMANIA» (բացառությամբ 1 և 2 կրոն արժողության թղթադրամների)։ Դրոշմակնքված կրոնները, ինչպես նաև 1 և 2 կրոն արժողության թղթադրամները հավասարապես շրջանառվել են՝ 1 լեյը=2 կրոն հարաբերակցությամբ։ Կրոնների գործածությունից հանումը սկսվել է 1920 թվականի սեպտեմբերի 1-ին և շարունակվել մինչև 1921 թվականի վերջը։
1944 թվականին ոչ մեծ քանակությամբ թողարկվել են «Կարմիր բանակի հրամանատարության» թղթադրամներ՝ 5-ից 1000 լեյ անվանական արժեքով։ 1944 թվականի հոկտեմբերին Ռումինիայի կառավարությունը հետ է գնել այդ լեյերը, շրջանառությունից դուրս եկած լեյերը հանձնվել են խորհրդային ռազմական հրամանատարությանը։
1947 թվականի հունվարի 15-ից 22-ը անցկացվել է դրամային ռեֆորմ։ Հին դրամական միավորները փոխարինվել են 1947 թվականի նմուշի լեյով։
1952 թվականի հունվարի 28-ից 31-ը իրականացվել է դրամական երկրորդ ռեֆորմը, դրամական միավորը փոխարինվել՝ 1952 թվականի նմուշի լեյով։ Առաջին հազար լեյը փոխարինվել է 100:1, երկրորդ և երրորդ հազարը՝ 200:1, իսկ 3000 հին լեյից բարձրը՝ 400:1 հարաբերակցությամբ։ Պետական և կորպորատիվ ձեռնարկությունների դրամական միջոցները փոխանակվել են 200:1, բանկային հաշիվների վրա եղած միջոցները 20:1 հարաբերակցությամբ։ Բնակիչների բանկային խնայողությունները՝ առաջին հազարի դեպքում հաշվարկվել են 50:1, երկրորդի և երրորդի դեպքում՝ 100:1, չորրորդից սկսած՝ 200:1 հարաբերակցությամբ, իսկ վարձերը, հարկերը և աշխատավարձերը՝ 20:1 հարաբերակցությամբ[2]։
Օրենքի համաձայն՝ 2004 թվականի հուլիսի 14-ից 2005 թվականի հուլիսի 1-ը շրջանառության մեջ է դրվել նոր լեյը (=10000 հնին համապատասխան)[7][8]։ Հին թղթադրամները և մետաղադրամները որպես օրինական վճարման միջոց ընդունվել են մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը։
2007 թվականի հունվարի 1-ից Ռումինիայի ազգային բանկը հին լեյերը փոխարինում է նորերով՝ առանց քանակի և ժամկետի սահմանափակման։
Լեյը Ռումինիայի Ազգային Հանրապետությունում և Ռումինիայի Խորհրդային Հանրապետությունում
խմբագրել1952 թվականի թղթադրամներ
խմբագրելՊատկեր | Անվանական արժեք | Չափեր (մմ) |
Հիմնական գույներ | Նկարագրություն | ||
---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | |||
1 | 118×57 | շագանակագույն դեղին |
Արժեքը | Ռումինիայի Ազգային Հանրապետության զինանշանը | ||
3 | 122×61 | մուգ շագանակագույն դեղնականաչ | ||||
5 | 122×65 | կապույտ դեղին |
գեղջկուհու դիմանկար | Դամբի կառուցումը | ||
10 | 135×73 | մանուշակագույն կանաչ |
աշխատավորի դիմանկար | քարհանքի մշակում | ||
25 | 148×80 | կանաչ շագանակագույն |
Վալախիայի 1821-ի ապստամբության ղեկավար Թուդոր Վլադիմիրեսկուի դիմանկարը (1780-1821) |
հացաբույսերի բերքահավաք | ||
100 | 168×90 | երկնագույն | Ռումինիայի Ազգային Հանրապետության զինանշանը 1848 թվականի հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Նիկոլայե Բելչեսկուի դիմանկարը (1819-1852) |
Ազատ մամուլի տունը Բուխարեստում | ||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։ |
1966 թվականի թղթադրամներ
խմբագրելՊատկեր | Անվանական արժեք | Չափեր (մմ) |
Հիմնական գույներ | Նկարագրություն | ||
---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | |||
1 | 103×52 | մուգ դարչնագույն դեղին |
Ռումինիայի Խորհրդային Հանրապետության զինանշանը | Արժեքը | ||
3 | 114×57 | կապույտ բաց շագանակագույն | ||||
5 | 124×62 | շագանակագույն կապույտ |
նավահանգստի համայնապատկեր | |||
10 | 131×65 | մանուշակագույն կանաչ |
դաշտի համայնապատկեր | |||
25 | 140×70 | կանաչ շագանակագույն |
Ռումինայի Խորհրդային Հանրապետության զինանշանը, Վալախիայի 1821-ի ապստամբության ղեկավար Թուդոր Վլադիմիրեսկուի դիմանկարը (1780-1821) |
արդյունաբերական արտադրություն | ||
50 | 145×72 | կանաչ | Ռումինիայի Խորհրդային Հանրապետության զինանշանը, Միավորված Ռումինիայի առաջին ղեկավար Ալեքսանդրու Յոհան Կուզայի (1820-1873) դիմանկարը |
Յասիի մշակույթի պալատը | ||
100 | 153×75 | կապույտ երկնագույն |
Ռումինիայի Խորհրդային Հանրապետության զինանշանը, 1848 թվականի հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Նիկոլայե Բելչեսկուի դիմանկարը (1819-1852) |
Ateneul Român համերգասրահը Ռումինիայում | ||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։ |
Լեյը 1990-2006 թվականներին
խմբագրելՄետաղադրամներ
խմբագրելՊատկեր | Անվանական արժեք | Նյութ | Տրամագիծ (մմ) |
Հաստություն (մմ) |
Քաշ (գ) |
Դրամաշուրթ | Թողարկման տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | պղնձապատ պողպատ |
19 | 1,3 | 2,5 | հարթ | 1992[9] | |
1993-1996 2000 2002-2006[10] | |||||||
5 | նիկելապատ պողպատ |
21 | 1,5 | 3,35 | 1992-1995 2000 2002 2003[11] | ||
10 | 23 | 1,7 | 4,65 | հարթ՝ երեք ալիքաձև գծերով՝ առանձնացված հորիզոնական շեղանկյունիկներով |
1990-1992[12] | ||
հարթ | 1993-1995 2000 2002 2003[13] | ||||||
20 | բրոնզապատ պողպատ |
24 | 1,6 | 5,00 | 1991-1996 2000 2002 2003[14] | ||
50 | 26 | 1,62 | 5,90 | 1991-1996 2000 2002 2003[15] | |||
100 | նիկելապատ պողպատ |
29 | 2,0 | 8,75 | հարթ՝ եռակի ROMANIA գրությամբ՝ առանձնացված 8 թևանի 3 աստղով |
1991-1996 2000 2002-2006[16] | |
500 | Al+Mg | 25 | 3,2 | 3,70 | հարթ՝ եռակի ROMANIA գրությամբ, առանձնացված հորիզոնական շեղանկյունիկներով |
1999 2000 2002-2006[17] | |
1000 | 22,2 | 2,00 | ընդհատվող ատամնավոր | 2000-2004 2005 2006[18] | |||
5000 | 24 | 2,4 | 2,50 | հարթ | 2001-2004 2005 2006[19] | ||
Պատկերի մասշտաբը՝ 3,0 փիքսել 1 մմ-ի վրա։ |
1996 թվականին՝ բարձր ինֆլյացիայի հետևանքով, 100 լեյ և դրանից քիչ արժողության մետաղադրամները դադարել են հատվել։
1999-2001 թվականներին շրջանառության մեջ են դրվել 500, 1000 և 5000 լեյ արժողության մետաղադրամներ։ Նոր մետաղադրամների ձևավորումը հավանության չի արժանացել ռումինական հասարակության շրջանում[20]։ 500 լեյ արժողության մետաղադրամների ծավալը բավական մեծ էր, և այսպիսի մետաղադրամների նույնիսկ փոքր քանակը լցնում էր ամբողջ դրամապանակը և գրպանը։ 1000 լեյ արժողության մետաղադրամներն ընդհակառակը՝ չափազանց փոքր էին, իսկ 5000 լեյ արժողության մետաղադրամներն անհնար էր օգտագործել խաղային և առևտրային ապարատներից օգտվելիս, որովհետև դրանք ոչ թե շրջանի ձև ունեին, այլ տասներկուանկյունի։
1991 թվականի թղթադրամ
խմբագրելՊատկեր | Անվանական արժեք (լեյ) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույներ | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||
500 | 156×74 | շագանակագույն | քանդակագործ Կոնստանտին Բրանկուզի | Կոնստանին Բրանկուզին և իր «Անվերջանալի շարասյունը» | 1991 թվականի հունվար 1991 թվականի ապրիլ | ||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։ |
1991-1994 թվականների թղթադրամներ
խմբագրելՊատկեր | Անվանական արժեք (լեյ) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույներ | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||
200 | 155×76 | նարնջագույն երկնագույն |
Գրեգորե Անտիպա, լաստանավ Դանուբ գետի վրա, Սուլինայի փարոսը, ձկնկուլ | Թռչուն, ձուկ, Դանուբի դելտայի քարտեզ | 1992 դեկտեմբեր | ||
500 | 160×76 | մոխրագույն | Կոնստանին Բրանկուզին և իր «Անվերջանալի շարասյունը» | Կոնստանին Բրանկուզիի քանդակները | |||
1000 | 167×76 | կարմիր կանաչ շագանակագույն |
բանաստեղծ Միխայ Էմինեսկու (1850-1889) |
Պուտնայի վանքը | 1991 սեպտեմբեր | ||
1993 մայիս | |||||||
5000 | 172×76 | կապույտ մանուշակագույն |
Ավրամ Յանկու | Ալբա Յուլյա ամրոցի գլխավոր դարբասը | 1992 մարտ | ||
1993 մայիս | |||||||
10 000 | 180×76 | կարմիր մանուշակագույն |
Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ Նիկոլայե Յորգա (1871-1940) |
Արձաններ՝ «Ֆորտունա», «Մտածող մարդը», Բուխարեստի պատմական թանգարանը |
1994 փետրվար | ||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։ |
1996-2000 թվականների թղթադրամներ
խմբագրելՊատկեր | Անվանական արժեք (լեյ) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույներ | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||
1000 | 140×61 | երկնագույն | բանաստեղծ Միխայ Էմինեսկու (1850-1889) | Հիստրիայի ավերակները, ճարճատուկ (լատին․՝ Cichorium), լորենու տերևներ |
1998 | ||
5000 | 145×64 | նարնջագույն | փիլիսոփա Բլագա Լուչիան (1895-1961), նարգիզ (լատին․՝ Narcissus) |
Խաղողի տերև | |||
10 000 | 150×67 | կանաչ | Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ Նիկոլայե Յորգա (1871-1940), Gentiana asclepiadea (ծաղիկ) |
Կուրտա դը Արջեսի տաճար | 1999 | ||
50 000 | 155×70 | մանուշակագույն | կոմպոզիտոր և դիրիժոր Ջորջե Էնեսկու (1881-1955), ռեմոնտանտ մեխակներ (լատին․՝ Dianthus caryophyllus) |
Բուխարեստի Ateneul Român համերգասրահ | 1996 | ||
2000 | |||||||
100 000 | 160×73 | նարնջագույն վարդագույն |
նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկու (1838-1907) տուղտ (լատին․՝ Althaea) |
հատված նկարչի՝ «Գյուղական տուն Օլթենիայում» նկարից | 1998 | ||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։ |
1999-2003 թվականների թղթադրամներ
խմբագրելՊատկեր | Անվանական արժեք (լեյ) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույներ | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||
2000 | 143×63 | երկնագույն | Արեգակնային համակարգի ոճավորված պատկեր | Ռումինիայի քարտեզը՝ վրան նշված 1999 թվականի օգոստոսի 11-ի Արեգակի խավարումը |
1999 | ||
10 000 | 150×67 | կանաչ | Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ Նիկոլայե Յորգա (1871-1940) Gentiana asclepiadea (ծաղիկ) |
Կուրտա դը Արջեսի տաճարը | 2000[21] | ||
50 000 | 155×70 | մանուշակագույն | կոմպոզիտոր Ջորջե Էնեսկու (1881-1955) ռեմոնտանտ մեխակներ Dianthus caryophyllus |
Բուխարեստի Ateneul Român համերգասրահը | 2001[22] | ||
100 000 | 160×73 | նարնջագույն | նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկու (1838-1907) տուղտ (լատին․՝ Althaea) |
հատված նկարչի՝ «Գյուղական տուն Օլթենիայում» նկարից | |||
500 000 | 165×76 | դեղին | օդաչու և ավիակոնստրուկտոր Աուրել Վլայկու (1882-1913) Ալպյան առյուծաճանկ (լատին․՝ Leontice) |
աերոպլանի գծագիր, արծվի գլուխ | 2000[23] | ||
1 000 000 | 168×78 | երկնագույն | դրամատուրգ Յոն Լուկա Կարաջալե (1852-1912) բուրավետ մանուշակ (լատին․՝ Víola odoráta) |
Բուխարեստի ազգգային թատրոնի շենքը, գրողի հուշարձանը |
2003[24] | ||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։ |
Նոր լեյ (2005 թվականից սկսած)
խմբագրելՄետաղադրամներ
խմբագրելՊատկեր | Անվանական արժեք (բան) |
Նյութ | Տրամագիծ (մմ) |
Հաստություն (մմ) |
Զանգված (գ) |
Դրամաշուրթ | Թողարկման տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | արույրով գալվ. պողպատ |
16,75 | 1,6 | 2,7 | հարթ | 2005-2008 2009 2010-2015[25] | |
5 | պղնձով գալվ. պաղպատ |
18,25 | 1,6 | 2,78 | ատամնավոր | 2005-2015 | |
10 | նիկելով գալվ. պողպատ |
20,5 | 1,8 | 4,0 | ընդհատվող ատամնավոր |
2005-2015 | |
50 | արույր | 23,75 | 1,9 | 6,1 | հարթ՝ կրկնակի ROMANIA գրությամբ, առանձնացված հնգաթև աստղերով |
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012-2015[26] | |
Պատկերի մասշտաբը՝ 3,0 փիքսել 1 մմ-ի վրա |
1 բան արժողության մետաղադրամ շրջանառության մեջ գրեթե չկա[27], մանրածախ առևտրում բոլոր գները կլորացվում են մինչև 5 բան, իսկ վերջին ժամանակներում՝ մինչև 10 բան։
Թղթադրամներ
խմբագրելՊատկեր | Անվանական արժեք (լեյ) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույներ | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||
1 | 120×62 | կանաչ | Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ Նիկոլայե Յորգա (1871-1940) Gentiana asclepiadea (ծաղիկ) |
Կուրտա դը Արջեսի տաճարը | 2005 հուլիսի 1[28] | ||
5 | 127×66 | մանուշակագույն | կոմպոզիտոր և դիրիժոր Ջորջե Էնեսկու (1881-1955), ռեմոնտանտ մեխակներ (լատին․՝ Dianthus caryophyllus) |
Բուխարեստի Ateneul Român համերգասրահը | 2005 հուլիսի 1[29] | ||
10 | 133×72 | վարդագույն | նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկու (1838-1907) տուղտ (լատին․՝ Althaea) |
հատված նկարչի՝ «Գյուղական տուն Օլթենիայում» նկարից | 2005 հուլիսի 1 2008 հուլիսի 1[30] | ||
50 | 140×77 | դեղին | օդաչու և ավիակոնստրուկտոր Աուրել Վլայկու (1882-1913) Ալպյան առյուծաճանկ (լատին․՝ Leontice) |
աերոպլանի գծագիր, արծվի գլուխ | 2005 հուլիսի 1[31] | ||
100 | 147×82 | երկնագույն | դրամատուրգ Յոն Լուկա Կարաջալե (1852-1912) բուրավետ մանուշակ (լատին․՝ Víola odoráta) |
Բուխարեստի ազգգային թատրոնի շենքը, գրողի հուշարձանը |
2005 հուլիսի 1[32] | ||
200 | 150×82 | նարնջագույն | փիլիոփա, դիվանագետ, մշակույթի գործիչ Լուչիան Բլագա (1895-1961) կակաչներ |
ջրաղաց, Համանջիական մշակույթի արձանիկ (նոր քարի դար) | 2006 դեկտեմբերի 1[33] | ||
500 | 153×82 | կանաչ մանուշակագույն |
բանաստեղծ Միխայ Էմինեսկու (1850-1889) Մանրատերև լորենի (լատին․՝ Tilia cordata) |
Յասի քաղաքի կենտրոնական համալսարանական գրադարանի շենքը | 2005 հուլիսի 1[34] | ||
Պատկերի մասշտաբը՝ 3,0 փիքսել 1 մմ-ի վրա։ |
Փոխարժեք
խմբագրելՆերկայում՝ Ռումինիայում կիրառվում է փոխարժեքի լողացող ռեժիմը։
RON ներկա փոխարժեքները | |
---|---|
e-money.am | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Google Finance կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Գրականություն
խմբագրել- Buzdugan G., Luchian O., Oprescu C.C., Monede şi banknote româneşti, Bucureşti, «Sport - turism», 1977 — 429 էջ։
- Зварич В. В., Нумизматический словарь (4-е изд. / Публ. Словарь нумизмата. Описание монет), Львов, 1980, ISBN 5-256-00317-8։
- Фенглер Х., Гироу Г., Унгер В./ Пер. с нем. М. Г. Арсеньевой, Словарь нумизмата (2-е изд., перераб. и доп. / Публ. Словарь нумизмата. Описание монет) (խմբ. В. М. Потин), М., «Радио и связь», 1993, ISBN 5-256-00317-8։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.istorie-pe-scurt.ro/istoria-leului-de-unde-vine-denumirea-de-leu/
- ↑ 2,0 2,1 История валюты Румынии
- ↑ Coins of Romania.
- ↑ «Румынский лей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ Romanian coins — 100 lei 1936
- ↑ Romanian coins — 5 lei 1947
- ↑ «Redenomination of domestic currency». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Деноминация Румынского Лея». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ Romanian coins — 1 leu 1992
- ↑ Romanian coins — 1 leu 1993
- ↑ Romanian coins — 5 lei 1992
- ↑ Romanian coins — 10 lei 1990
- ↑ Romanian coins — 10 lei 1993
- ↑ Romanian coins — 20 lei 1991
- ↑ Romanian coins — 50 lei 1991
- ↑ Romanian coins — 100 lei 1991
- ↑ Romanian coins — 500 lei 1999, 2000
- ↑ Romanian coins — 1000 lei 2000-2004
- ↑ Romanian coins — 5000 lei 2001-2004
- ↑ RomanianCoins.org — 500 lei 2001
- ↑ Lei 10.000 polymer banknote - September 2000 issue(չաշխատող հղում)
- ↑ Lei 50,000 polymer banknote - December 2001 issue(չաշխատող հղում)
- ↑ «Lei 500,000 poylmer banknote - October 2000 issue». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Lei 1,000,000 polymer banknote - December 2003 issue». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ Romanian coins — 1 ban, 5, 10 and 50 bani 2005 - 2010
- ↑ «Coins in circulation». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ Moneda de 1 ban n-are cautare (ռում.)
- ↑ «1 leu - Nicolae Iorga». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «5 lei - George Enescu». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «10 lei - Nicolae Grigorescu (2005)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «50 lei - Aurel Vlaicu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «100 lei - I.L. Caragiale». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «200 lei - Lucian Blaga». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ «500 lei - Mihai Eminescu». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռումինիայի ազգային բանկի պաշտոնական կայք Արխիվացված 2011-05-14 Wayback Machine(ռում.)
- Ռումիանական լեյի ստեղծման պատմությունը Արխիվացված 2017-04-24 Wayback Machine (ռում.)
- Ռումինիայի մետաղադրամները պատմական տարբեր ժամանակաշրջաններում (ուկր.)
- Ռումինական արժույթի գրացուցակ (ռում.)
- Շրջանառության մեջ գտնվող ռումինական մետաղադրամներ և թղթադրամներ Արխիվացված 2016-12-11 Wayback Machine (ռում.)
- Աշխարհի տարբեր երկրների արժույթները։ Ռումինիայի դրամական արժույթը (անգլ.)
- Ռումինական մետաղադրամների հանրագիտարան (անգլ.) (ռում.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինական լեյ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 534)։ |