Ռուդոլֆ Ցվետկո
Ռուդոլֆ Ցվետկո (սլովեներեն՝ Rudolf Cvetko. նոյեմբերի 17, 1880 կամ 1880[1], Կրան, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 15, 1977 կամ 1977[1], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենիացի նախկին սուսերամարտիկ, ով հաջողությամբ մասնակցել է 1912 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ամառային օլիմպիական խաղերին[2]։ Նա դարձել է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած և օլիմպիական մեդալ նվաճած առաջին սլովենիացի մարզիկը։ Օլիմպիադայում հանդես է եկել Ավստրիայի թրասուսերակիրների թիմում և նրա կազմում արժանացել արծաթե մեդալի[3] (առաջին տեղը գրավել և ոսկե մեդալով պարգևատրվել են հունգարացի մարզիկները)։
Ռուդոլֆ Ցվետկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ և սպա |
Երկիր՝ | Ավստրո-Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 17, 1880 կամ 1880[1] |
Ծննդավայր՝ | Կրան, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա |
Մահվան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 15, 1977 կամ 1977[1] |
Մահվան վայր՝ | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Կենսագրություն
խմբագրելՌուդոլֆը ծնվել է Սենոժեչե քաղաքում, սլովենիացի ոստիկան Յանեզ Ցվետկոյի ընտանիքում։ Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել է Լյուբլյանա, որտեղ էլ նա ավարտել է տարրական դպրոցը։ Միջնակարգն ավարտել է Տրիեստում, այնուհետև 13 տարի ծառայել Զագրեբում տեղակայված 16-րդ հունգարական (խորվաթական) հետևակային գնդում, արժանացել լեյտենանտի զինվորական կոչման։ 1904 թվականից սկսել է զբաղվել մարզական սուսերամարտով, 1905 թվականին դարձել սուսերամարտի հրահանգիչ, 1908 թվականին՝ մարզաձևի հիմնական մարզիչ։ 1912 թվականին մասնակցել է օլիմպիական խաղերին։ Բանակից զորացրվելուց հետո դասավանդել է Գորիցայի պետական դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից դարձյալ զորակոչվել է, աչքի ընկել մարտերում, ստացել կապիտանի կոչում, պարգևատրվել «Մարտական ծառայությունների համար» բրոնզե մեդալով։
Առաջին աշխարհամարտից հետո ծառայության է անցել ոստիկանությունում, որտեղ 1926 թվականին արդեն գնդապետի կոչում ուներ։ Թոշակի է անցել, ղեկավարել «Իլլիրիա» մարզական ակումբի սուսերամարտի բաժինը։ Երկրորդ համաշխարհայինից հետո երիտասարդ մարզիկներ է պատրաստել «Տաբոր» մարզական ակումբում, միաժամանակ աշխատել Սլովենիայի սուսերամարտի միությունում։ Բացի այդ, Լյուբլյանայում գործող թատերական արվեստների ակադեմիայում և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում աշխատել է որպես սուսերամարտի հրահանգիչ։ Բեղմնավոր աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ պարգևների։
2012 թվականին Ռուդոլֆ Ցվետկոյին, հետմահու, պավավոր անկյուն են հատկացրել սլովենական սպորտի հերոսների սրահում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Rudolf Cvetko». Olympedia. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Rudolf Cvetko Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
Գրականություն
խմբագրել- Enciklopedija Slovenije, s.v. »Cvetko, Rudolf«
- Rudolf Cvetko : zbornik, ur. Tomaž Pavlin, Pomembne osebnosti slovenskega športa, ur. Rajko Šugman (Ljubljana, 2002).
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Ցվետկո» հոդվածին։ |