Ռոն Լիվինգստոն
Ռոնալդ «Ռոն» Ժոզեֆ Լիվինգստոն (անգլ.՝ Ronald Joseph Livingston, հունիսի 5, 1967[1][2], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հայտնի է «Գրասենյակային տարածք» և «Եղբայրների բանդա» ֆիլմերից, որոնք համարվում են նրա երկու լավագույն աշխատանքները։
Ռոն Լիվինգստոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1967[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր | Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան, Տրամբուլ Քոլեջ և Եյլի դրամայի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան |
Ամուսին(ներ) | Ռոզմարի ԴեՈւիթ |
Վաղ տարիները
խմբագրելՌոն Լիվինգստոնը ծնվել է Սիդար Ռեփիդս քաղաքում։ Նա Լյութերական քահանա Լինդայի (ծնվ․ Ռինաս) և ավիացիոն (օդատիեզերային) ինժեներ Քարթ Լիվինգստոնի որդին է։ Նրա կրտսեր եղբայրը նույնպես դերասան է, քույրը՝ Ջենիֆեր Լիվինգստոնը և իր կնոջ եղբայրը՝ Մայք Թոմսոնը «WKBT-DT» հեռուստաալիքի Վիսկոնսկի նահանգի Լա Քրոս քաղաքի հեռուստատեսային լրատվության անհատականություններ են։ Ավարտել է Այովա նահանգի Մարիոն քաղաքի դպրոցը, հաճախել է Եյլի համալսարանը, արվեստի ոլորտում հասել բակալավրի աստիճանի։ Լիվինգստոնը իր առաջին թատերաան փորձը կատարել է Սիդար Ռեփիդսի թատրոնում, որտեղ նրան ընդգրկել են դպրոցական մի միջոցառման ժամանակ նրա ելույթը տեսնելուց հետո։ Լիվինգստոնը տեղափոխվել է Չիկագո և ընդգրկվել տեղի թատրոնում։
Կարիերա
խմբագրելԼվինգստոնն առաջինանգամ նկարահանվել է «Անկեղծ զրույց» ֆիլմում 1992թ․, նրա խաղընկերն է եղել Դոլլի Փարթոնը։ Տեղափոխվել է Լոս Անջելես և նկարահանվել «Some Folks Call It a Sling Blade» և «Ցածր կյանք» ֆիլմերում։ 1996թ․ նկարահանվել է «Ըմպողը» ֆիլմում։ Պիտեր Գիբոնս դերով նկարահանվել է Մայք Ջադջի հեղինակած «Գրասենյակային տարածք» կատակերգական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է եղել Ջենիֆեր Էնիսթոնը։ Նկարահանվել է նաև HBO հեռուստաալքի Եղբայրների բանդա մինիսերիալում մարմնավորելով Լեվիզ Նեքսոնին, ով Դանի Ուոլբերգի և Դեյմիան Լեվիզի հակառակորդն է։ Շարունակելով խաղալ գեղեցիկ տղաների կերպարներ, նա մարմնավորել է հոլիվուդյան գործակալի «Ադապտացիա» ֆիլմում (2002թ․), հայտնի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինի «Կալանատուն» ֆիլմում նա մարմնավորել է խաղատան տիրոջ կարպարը (2003թ․), կերտել է ուսուցիչների կերպարներ «Ձմեռային արևադարձ» և «Գեղեցիկ համոզմունք» ֆիլմերում (երկուսն էլ 2005թ․)։ Նա նաև նկարահանվել է կատակերգու գրող Ջեք Բերգերի կերպարում «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում և Հաուս (հեռուստասերիալ) «Լինել թե չլինել» էպիզոդում։ 2006 թվականին նկարահանվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի Մեթ Ֆլեներիի դերում Fox Broadcasting Company հեռուստաընկերության կողմից հեռարձակված «Հակասություններ» հեռուստասերիալում։ 2007 թվականի ամռանը Լիվինգստոնը հայտնվեց բրոդվեյյան բեմում պրոդյուսեր, ռեժիսոր Նեյլ Լաբութի «Մի մութ-մութ տան մեջ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ թողարկված «MCC Theater» կինոընկերության կողմից, որտեղ նրա խաղընկերներն էին Ֆրեդեդերիկ Ուելլերը և Լուիզա Կրաուզեն։ Ցուցադրությունը տևեց մայիսից հուլիս ամիսների Նյու Յորքի «Լյուսի Լորտել թատրոն»ում։ 2007 թվականի նոյեմբերին խաղացել է վիետնամուհու թրաֆիքինգի մասին պատմող «Հոլլի» ֆիլմում, որի իրադարձությունները տեղի էին ունենում Կամբոջայում։ 2009թ․ նա մարնմավորել է բորտմեխանիկ Մադուքս Դեններին «Ընդդեմ ձգողականության» հեռուստասերիալում, որի նկարահանումները դադարեցվեցին առաջին եթերաշրջանից հետո[3]։ 2010 թվականին նկարահանվել է Ջեյ Ռոուչի հեղինակած «Հիմարների ճաշը» կատակերգական ֆիլմում[4]։ 2013 թվականի փետրվանի 23-ին «Entertainment Weekly» ամսագիրը հաստատեց, որ նա նկարահանվելու է HBO հեռուստաալիքի «Գաղտնի կայսրություն» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում[5]։ 2013 թվականին Լիվինգստոնը նկարահանվել է «Խմող ընկերները» կատակերգական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են Օլիվիա Ուայլդը, Ջեյք Ջոնսոնը և Աննա Քենդրիկը։ Քննադատների կողմից «Խմող ընկերները» հեռուստասերիալը քննադատների կողիմից արժանացել է դրական կարծիքների[6]։
Անձնական կյանքը
խմբագրելԼիվինգստոնի և «Հակասություններ»-ի աստղ Ռոզմարի դե Ուիթի միջև հարաբերությունները սկեսել են հեռուստասերիալի հետ կապված մի քանի հանդիպումներից հետո[7]։ Երեք տարի հետո՝ 2009թ․ նոյեմբերի 2-ին Սան Ֆրանցիսկոյում նրանք ամուսնանում են։ Նա նախկինում նշանված է եղել դերասանուհի Լիզա Շերիդանի հետ[8]։ 2013թ․ մայիսին Լիվինգստոնը և իր կինը հայտարարել են, որ որդեգրել են մի աղջիկ՝ Գրեյսի Ջեյմս Լիվինգստոնը, ով ծնվել է 2013թ․ ապրիլի 29-ին[9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1992 | Անկեղծ զրույց | Զինվոր | |
1994 | Some Folks Call It a Sling Blade | Կարճամետրաժ ֆիլմ | |
1995 | Ցածր կյանք | Չադ | |
1996 | Ըմպողը | Ռոբ | |
1997 | Հեքիաթներ խարույկի շուրջ | Ռիք/RV վարորդ | Հատվածներ՝ «Մեղրամիսը» և «Խարույկը» |
1997 | Փոքրիկ ժամերը | Ռիք/RV վարորդ | |
1999 | Դիլ Սքալիոն | Փիթեր Գիբոնս | |
1999 | Գրասենյակային տարածք | Ռիք/RV վարորդ | |
1999 | Մեծ պղնձե օղակը | Շելդոն Բաքլ | |
1999 | Երկու Նինաները | Մարթի Սաքս | |
1999 | Կրկաոցներ մարմնին | Թրենթ | |
2000 | Ռիթմ | Ալլեն Գինզբերգ | |
2000 | Հրեշտակների բամբասանքը | Քեռի Չարլի | |
2002 | Գնելով կով | Թայլեր Քարթեր Բիլոուզ | |
2002 | Ադապտացիա | Մարթի Բոուեն | |
2003 | Ծովահեններ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2003 | Կալանատուն | Լարի Սոկոլով | |
2003 | Մրջյունների թագավորը | Էրիկ Գաթլի | |
2004 | Փոքրիկ սև գիրք | Միստր Բրիքեր | |
2005 | Ձմեռային արևադարձ | Դերեկ | |
2005 | Հաճելի հետապնդում | Միստր Անդերսոն | |
2005 | Կյանքի մարզիչը | Ռոն | |
2006 | Կյանքի պատահարներ | Բեն Դրիմանովսկի | Կարճամետրաժ ֆիլմ |
2006 | Խորհրդավոր հարազատները | Ռիչարդ Քլեյթոն | |
2006 | Հոլի | Պատրիկ | |
2007 | Երաժշտության ընթացքում | Ռիչարդ Փիմենթլ | |
2008 | Ամերիկացի անտածը | Ջոնի | |
2008 | The Spleenectomy | Բժիշկ Բենիսթեր | կարճամետրաժ ֆիլմ |
2008 | ՄաքՔարթնեի գեները | Ռուդոլֆ | |
2009 | Ժամանակի մեջ ճամփորդողի կինը | Գոմես | |
2010 | Փաստաբանները | Ռայդեր | Կարճամետրաժ ֆիլմ |
2010 | Հիմարների ճաշը | Քալդուել | |
2010 | Հեռավորության վրա | Ուիլ | |
2011 | Արձակուրդ | Բժիշկ Լիբերման | |
2011 | 10 տարի | Պաուլ | |
2012 | Երկրի թագուհիները | Ռենս ՄաքՔոյ | |
2012 | Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը | Ֆրանկլին Քրադսթաֆ | |
2013 | Նեղացկոտը | Ադրիան | |
2013 | Խմող ընկերները | Քրիս | |
2013 | Գեղեցիկը | Չարլզ | |
2013 | Անեծքը | Ռոջեր Պերոն | |
2013 | Սայդքիք | Կապիտան հրաշք | Կարճամետրաժ ֆիլմ |
2013 | Տափաստանային շրջան | Ջեյմս Հոսթի | |
2014 | Երջանկության ամրոցը | Ռիչարդ | |
2015 | Ջեյմս Ուայթ | Բեն | |
2015 | Ֆրեզնոյին կապվածը | Էդուին | |
2015 | Արձակուրդներ | Էթն | |
2015 | Փորել կրակի համար | Բոբ | |
2016 | Հինգերորդ ալիքը | Օլիվեր Սոլիվեն | |
2017 | Թալի | Դրյու Մորոն | Հետարտադրական |
Հեռուտատեսություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1995 | Զինվորաիրավաբանական ծառայություն | Դեյվիդ Անդերսոն (մարմնավորող) | էպիզոդ՝ «Կեռ սուր» |
1996 | Townies | Ռայան | 2 էպիզոդ |
1997 | Ժամանակի կծիկ | Էլիոթ Նես | էպիզոդ՝ «Հասարակության թշնամին» |
1997 | Խաղացողներ | Ջորդան | էպիզոդ՝ «Հակաօրենք» |
1998 | Սա է կյանքը | Մեթչ | հիմնական դեր, 5 էպիզոդ |
2000 | Հետո եկար դու | Մաքս | էպիզոդ՝ «Հետո եկավ զարմիկ Էյդնը» |
2001 | Եղբայրների բանդա | Լևիզ Նեքսոն | Մինիսերիա (10 էպիզոդ), Ոսկե Գլոբուս մրցանակը լավագույն դերասանի համար-սերիա, մինիսերիա կամ հեռուստաֆիլմ |
2001-2002 | Պրակտիկա | Ալան Լոու | ՀԻմնական դեր (եթերաշրջան 6), 8 էպիզոդ |
2002-2003 | Սեքսը մեծ քաղաքում | Ջեք Բերգեր | 8 էպիզոդ |
2003 | 44 րոպե։ Կրակոց հյուսիսային Հոլիվուդում | Դանի Անդերսոն | ֆիլմ |
2005-2007 | Ամերիկյան հայրիկ | Բոբ Մեմրի (ձայն) | 3 էպիզոդ |
2005 | Հաուս | Բժիշկ Սեբաստիան Չարլզ | էպիզոդ՝ «Լինել թե չլինել» |
2006 | Զենքի եղբայրները։ 502-ի չպատմված պատմությունը | Նա ինքը | Պատմիչ՝ Պատմության աղբյուրները (փաստագրական) |
2006 | Գրիֆինների ընտանիքը | Վիդեո կազմակերպության գործակալ | էպիզոդ «Սթուի Բ․ Գուդ» |
2006 | Մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ | Հաուարդ Ֆորնոյ | էպիզոդ՝ «Ամբողջ խառնաշփոթի ավարտը» |
2006-2007 | Հակասություններ | Մեթ Ֆլեների | Հիմնական դեր (18 էպիզոդ) |
2009 | Ընդդեմ ձգողականության | Մադուքս Դոներ | Հիմնական դեր (13 էպիզոդ) |
2009 | Երկրորդ Համաշխարհային պատերազմ՝ HD | Չարլզ Շեֆեր (ձայն) | 5 էպիզոդ |
2010 | Երկրորդ Համաշխարհային պատերազմ․ կորած ֆիլմեր | Չարլզ Շեֆեր (ձայն) | |
2012 | Փոփոխություն խաղում | Մարկ Ուալեյս | ֆիլմ |
2013 | Գաղտնի կայսրություն | Ռոյ Ֆիլիպս | ՀԻմնական դեր (եթերաշրջան 4) 6 էպիզոդ |
2015 | Մենք ատում ենք Փոլ Ռիվեյրային | Փոլ Ռիվեյրա | |
2015 | Սրբերը և անծանոթները | Ջոն Քարվեր | մինիսերիա |
2016 | Որոնման փարթի | Քեիթ | 4 էպիզոդ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141289252 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ «Set visits reveal ghosts of Defying Gravity set destruction». TVSquad. հոկտեմբերի 22, 2009թ․. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Ճաշ Ռոն Լիվինգստոնի համար». Variety. հոկտեմբերի 25, 2009թ․.
- ↑ «Ռոն Լիվինգստոնը նկարահանվելու է 'Boardwalk Empire' հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում (EW.com)». Insidetv.ew.com. փետրվարի 26, 2013թ․. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Խմող ընկերները». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Ռոզմարի դե Ուիթ։ Նորություններ». People.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է սեպտեմբերի 3, 2010թ․-ին.
- ↑ «Celeb Spotlight: Ron Livingston – Ron Livingston». People.com. 2006 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Ռոն Լիվինգստոնը և Ռոզմարի դե Ուիթը ունեն աղջիկ՝ Գրեյսի Ջեյմսը» Արխիվացված 2013-06-08 Wayback Machine մայիսի 23, 2013թ․ People Magazine Online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն Լիվինգստոն» հոդվածին։ |