Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը

«Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը» (անգլ.՝ The Odd Life of Timothy Green), Ուոլթ Դիսնեյ Փիքչրսի արտադրության ֆիլմ։ Էկրան է բարձրացել 2012 թվականին։ Ռեժիսորը Փիտեր Հաջեսն է։

Picto infobox cinema.png
Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը
անգլ.՝ The Odd Life of Timothy Green
Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], դրամա[2][3][1] և հումորային դրամա
Թվականօգոստոսի 15, 2012 և հունիսի 6, 2013[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Հեջես[2][3][5][…]
ՊրոդյուսերScott Sanders?[2], Ahmet Zappa?[2] և James Whitaker?
Սցենարի հեղինակՓիթեր Հեջես[2]
ԴերակատարներՋենիֆեր Գարներ[5][6][7][…], Ջոել Էդգերտոն[5][6][7][…], Դայան Ուիսթ[7], CJ Adams?[7], Ռոզմարի Դեուիթ[5][6][7], Ռոն Լիվինգստոն[7], Դևիդ Մորս[7], Common[7], Լուիս Սմիթ[7], Ռոդա Գրիֆֆիս[7], Օդեյա Ռաշ[7], Լին Մանուել Միրանդա[7], Մ. Էմմետ Ուոլշ[7], Ջեյմս Ռեբհորն[7], Շոխրե Աղդաշլու[7], Մայքլ Արդեն[8], Mattie Liptak?[8], Քուլեն Մոս[8] և Gene Jones?[8]
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունՋեֆ Զանելլի
ՄոնտաժԷնդրյու Մոնդշեյն
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես, Ջորջիա և Հյուսիսային Կարոլինա
ԿինոընկերությունWalt Disney Pictures և Scott Sanders Productions?
Տևողություն105 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը արտասովոր տղայի մասին է, ով խորը ազդեցություն է թողել իր քաղաքի մարդկանց կյանքի վրա։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է Սինդի և Ջիմ Գրիններ ընտանեկան զույգի մասին, ում՝ երեխա ունենալու երկարաժամկետ ջանքերը, չնայած որ օգտագործել են գոյություն ունեցող բոլոր մեթոդները, այդպես էլ հաջողության չեն հասնում։

Մի օր երեկոյան նրանք որոշում են պատկերացնել, թե ինչպիսին կցանկանային տեսնել իրենց երեխային։ Նրանք իրենց մտքերը գրում են փոքր թղթերի վրա, որոնք այնուհետև դնում են տուփի մեջ և թաղում իրենց բակում։ Այդ երեկո, հզոր փոթորկից հետո, իրենց տանը հայտնաբերում են 10-ամյա Թիմոթիին, ով Սինդիին և Ջիմին ծնողներ է անվանում։ Եվ երբ զույգը տեսնում է նրա ոտքերի տերևները, գիտակցում է, որ երեխան ավելի արտասովոր է, քան նրանք կարծում էին․․․

ԴերերումԽմբագրել

Դերակատար Դեր
Ջենիֆեր Գարներ Սինդի Գրին Սինդի Գրին
Ջոել Էդգերտոն Ջիմ Գրին Ջիմ Գրին
Սի Ջեյ Ադամս Թիմոթի Գրին Թիմոթի Գրին
Օդեյա Ռաշ Ջոնի Ջերոմ Ջոնի Ջերոմ
Դևիդ Մորս Թիմոթիի պապիկը Թիմոթիի պապիկը

ԱրձագանքԽմբագրել

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմը քննադատների կողմից ստացել է ոչ այնքան բարձր գնահատականներ։ Ըստ Rotten Tomatoes կայքի ամփոփ տեղեկատվության՝ 123 քննադատների 33%-ը ֆիլմին տվել են դրական գնահատական (5.2 միջին բալ)[9]։ Metacritic կայքը՝ 29 արձագանքի հիմքով ֆիլմին 100-ից տվել է 48 «մետաբալ»[10]։ Վարկանիշը IMDb-ում կազմել է 6.4 բալ[11]։

ՎարձույթԽմբագրել

Առաջին շաբաթվա ընթացքում՝ ԱՄՆ-ի 2598 կինոթատրոններում ցուցադրման արդյունքում, ֆիլմը հավաքել է $10,822,903։ ԱՄՆ-ում 23 շաբաթվա ընթացքում հավաքել է $51,854,875։ Ֆիլմի բյուջեն կազմում էր 40 միլիոն դոլլար[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել