Ռոմուալդաս Մարցինկուս
Ռոմուալդաս Մարցինկուս (լիտ.՝ Romualdas Marcinkus, հուլիսի 22, 1907, Յուրբարկաս - մարտի 29, 1944, Պրուսցե, Gmina Rogoźno, Oborniki County, Greater Poland Voivodeship, Լեհաստան), լիտվացի օդաչու և ֆուտբոլիստ։
Ռոմուալդաս Մարցինկուս լիտ.՝ Romualdas Marcinkus | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1907 |
Ծննդավայր | Յուրբարկաս |
Մահացել է | մարտի 29, 1944 (36 տարեկան) |
Մահվան վայր | Պրուսցե, Gmina Rogoźno, Oborniki County, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Գերեզման | Պոզնան |
Քաղաքացիություն | Լիտվա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ, օդաչու և ֆուտբոլային մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Romualdas Marcinkus Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՌոմուալդաս Մարցինկուսը ծնվել է 1907 թվականին 22-ին Լիտվիայի Յուրբուրգ (ներկայում՝ Յուրբարկաս) փոքրիկ քաղաքում։ Դաստիարակվել է հիմնականում մոր կողմից, քանի որ հայրը ծառայել է ոստիկանությունում և իր ժամանակի մեծ մասը անցկացրել է ընտանիքից հեռու։ Քանի որ Ռոմուալդաս Մարցինկուսը հասակ է առել բազմազգ միջավայրում, մայրենի լեզվից բացի նա իմացել է նաև գերմաներեն, ռուսերեն և լեհերեն[2]։
Ռազմական կարիերա
խմբագրել1926 թվականին Ռոմուալդաս Մարցինկուսը դարձել է սպայական ազգային ակադեմիայի կուրսանտ։ Երեք տարի անց նա ավարտել է ակադեմիան՝ ստանալով ցամաքային զորքերի երկրորդ լեյտենանտի աստիճան։ 1932 թվականին Մարցինկուսը սկսել է սովորել սպայական օդաչուական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ստացել է երկրորդ օդաչուի պաշտոն։ Երկու տարի անց նա մասնակցել է Եվրոպայի վրայով կատարված թռիչքին, որի ժամանակ լիտվացի օդաչուները այցելել են եվրոպական 12 մայրաքաղաքներ։
Ռոմուալդաս Մարցինկուսը չի ընդունել Լիտվիայի միացումը ԽՍՀՄ-ին և 1939 թվականին մեկնել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է ռազմական օդաչուի իր կարիերան։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո Ռոմուալդաս մրցինկուս ոչ մեծ նավակով հեռացել է Մալթա և ծառայության անցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռզամաօդյին ուժերում՝ դառնալով այդ ուժերում ծառայող միակ լիտվացին[3]։ Հայտնի է որ գիշերային ռմբարկուների դեմ մարտեր մղելիս Մարցինկուսը խփել է առնվազն մեկ գերմանական ինքնաթիռ։ 1942 թվականի փետրվարի 12-ին Մարցինկուսի ինքնաթիռը խփվել է, և նա գերի է ընկել։ Ռազմագերիների «Շտալագ Լուֆթ III» ճամբարում գտնվելու ժամանակ Մարցինկուսը դարձել է գաղտնի կազմակերպության ակտիվ անդամ։ Այդ կազմակերպությունը 1944 թվականին մարտի 24-ի լույս 25-ի գիշերը կազմակերպել է փախուստ ճանբարից։ Մի քանի օր անց լիտվացի օդաչուն բռնվել է և փախուստի մասնակից 49 այլ անձանց հետ, գնդակահարվել Ադոլֆ Հիտլերի հրամանով[2]։ Ռազմագերիների զանգվածային փախուստը, որին մասնակցել է Մարցինկուսը, ընկած է 1963 թվականին նկարահանված «Մեծ փախուստ» ամերիկյան ֆիլմի սյուժեի հիմքում։
Մարզական կարիեռա
խմբագրելՈրպես ֆուտբոլիստ Ռոմուալդաս Մարցինկուսը խաղացել է «ԼՖԼՍ Կաունաս» ակումբում։ 1927 թվականի հուլիսի 27-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Լիտվայի հավաքականի կազմում (ընկերական խաղ Լատվիայի դեմ)։ Այդ հանդիպման ժամանակ Մարցինկուսը խփել է իր առաջին գոլը հօգուտ Լատվայի հավաքականի, սակայն նրա թիմը պարտվել է 3։ 6 հաշվով[4]։ 1931 թվականի հունիսի 9-ին Ռոմուալդաս Մարցինկուսը առաջին անգամ խաղին մասնակցել է ավագի թևկապով[5]։ Հետագայում նա ևս 29 անգամ եղել է հավաքականի ավագ, իսկ հավաքականի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 41 խաղ (ռեկորդ մինչպատերազմական Լիտվայում) և խփել երկու գոլ։ 1932 թվականից մինչև 1938 թվականը (ընդմիջումներով) Ռոմուալդաս Մարցինկուսը եղել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Հավաքական կազմում ֆուտբոլիստը վերջին անգամ խաղացել է 1938 թվականի մարտի 17-ին Լատվայի դեմ խաղում[6]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Բալթիկայի գավաթակիր (2) -1930, 1935
Վիճակագրություն
խմբագրելՌոմուալդաս Մարցինկուսի խաղերը Լիտվայի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Մարցինկուսի գոլերը | Մրցություն | |
1 | 27 հուլիսի, 1927 | Լատվիա | 3:6 | 1 | Ընկերական խաղ | |
2 | 13 օգոստոսի, 1927 | Էստոնիա | 0:5 | — | Ընկերական խաղ | |
3 | 25 հուլիսի, 1928 | Լատվիա | 0:3 | — | Բալթիկայի գավաթ 1928]] | |
4 | 26 հուլիսի, 1928 | Էստոնիա | 0:6 | — | Բալթիկայի գավաթ 1928 | |
5 | 1 , 1928 | Լատվիա | 1:1 | — | Ընկերական խաղ | |
6 | 14, 1929 | Լատվիա | 1:3 | — | Բալթիկայի գավաթ 1929 | |
7 | 15 օգոստոսի, 1929 | Էստոնիա | 2:5 | — | Բալթիկայի գավաթ 1929 | |
8 | 15 օգոստոսի, 1930 | Էստոնիա | 2:1 | — | Բալթիկայի գավաթ 1930 | |
9 | 17 օգոստոսի, 1930 | Լատվիա | 3:3 | — | Բալթիկայի գավաթ 1930 | |
10 | 9 հունիսի, 1931 | Էստոնիա | 1:4 | — | Ընկերական խաղ | |
11 | 30 հունիսի, 1931 | Լատվիա | 2:5 | — | Ընկերական խաղ | |
12 | 26 օգոստոսի, 1931 | Ռումինիա | 2:4 | — | Ընկերական խաղ | |
13 | 30 օգոստոսի, 1931 | Էստոնիա | 0:2 | — | Բալթիկայի գավաթ 1931 | |
14 | 31 օգոստոսի, 1930 | Լատվիա | 0:1 | — | Բալթիկայի գավաթ 1931 | |
15 | 6 օգոստոսի, 1932 | Էստոնիա | 1:0 | — | Ընկերական խաղ | |
16 | 28 օգոստոսի, 1932 | Լատվիա | 1:4 | — | Բալթիկայի գավաթ 1932 | |
17 | 29 օգոստոսի, 1932 | Էստոնիա | 2:1 | — | Բալթիկայի գավաթ 1932 | |
18 | 11 սեպտեմբերի, 1932 | Լատվիա | 1:0 | — | Ընկերական խաղ | |
19 | 25 սեպտեմբերի, 1932 | Շվեդիա | 1:8 | — | Ընկերական խաղ | |
20 | 12 հունիսի, 1933 | Լատվիա | 2:6 | — | Ընկերական խաղ | |
21 | 29 հունիսի, 1933 | Շվեդիա | 0:2 | — | ԱԱ ընտրական փուլ 1934 | |
22 | 20 հուլիսի, 1933 | Էստոնիա | 1:2 | — | Ընկերական խաղ | |
23 | 9 օգոստոսի, 1933 | Ֆինլանդիա | 2:9 | — | Ընկերական խաղ | |
24 | 2 սեպտեմբերի, 1933 | Էստոնիա | 1:1 | — | Բալթիկայի գավաթ 1933 | |
25 | 4 սեպտեմբերի, 1933 | Լատվիա | 2:2 | — | Բալթիկայի գավաթ 1933 | |
26 | 10 հունիսի, 1934 | Լատվիա | 2:0 | — | Ընկերական խաղ | |
27 | 16 օգոստոսի, 1934 | Ֆինլանդիա | 1:0 | — | Ընկերական խաղ | |
28 | 9 սեպտեմբերի, 1934 | Լատվիա | 3:1 | — | Ընկերական խաղ | |
29 | 30 մայիսի, 1935 | Լատվիա | 1:6 | — | Ընկերական խաղ | |
30 | 19 հունիսի, 1935 | Էստոնիա | 2:2 | — | Ընկերական խաղ | |
31 | 20 օգոստոսի, 1935 | Էստոնիա | 2:1 | — | Բալթիկայի գավաթ 1935 | |
32 | 21 օգոստոսի, 1935 | Լատվիա | 2:2 | — | Բալթիկայի գավաթ 1935 | |
33 | 8 սեպտեմբերի, 1935 | Լատվիա | 2:2 | 1 | Ընկերական խաղ | |
34 | 18 սեպտեմբերի, 1935 | Էստոնիա | 2:2 | — | Ընկերական խաղ | |
35 | 14 հունիսի, 1936 | Լատվիա | 1:5 | — | Ընկերական խաղ | |
36 | 30 հունիսի, 1936 | Էստոնիա | 2:0 | — | Ընկերական խաղ | |
37 | 3 հունիսի, 1937 | Էստոնիա | 1:2 | — | Ընկերական խաղ | |
38 | 8 հուլիսի, 1937 | Ռումինիա | 0:2 | — | Ընկերական խաղ | |
39 | 29 հուլիսի, 1937 | Լատվիա | 2:4 | — | ԱԱ ընտրական փուլ 1938 | |
40 | 5 սեպտեմբերի, 1937 | Էստոնիա | 0:4 | — | Բալթիկայի գավաթ 1937 | |
41 | 17 մայիսի, 1938 | Լատվիա | 0:2 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 41 խաղ, 2 գոլ, 9 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 24 պարտություն.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Commonwealth War Graves Commission database
- ↑ 2,0 2,1 «Lituanus.org» (անգլերեն) — Аннотация к книге Гражины Свидерските «Капитан Харрикейн». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Allfutbolist.ru» — Биография футболиста. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Eu-football.info» (անգլերեն) — Статистика матча.
- ↑ «Eu-football.info» (անգլերեն) — Эстония — Литва 4:1.
- ↑ «Eu-football.info» (անգլերեն) — Латвия — Литва 2:0.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը Eu-football.info կայքում (անգլ.)
- 22 հուլիսի. Կենսագրությունը Championat.com կայքում Արխիվացված 2014-08-08 Wayback Machine
- Կենսագրությունը Allfutbolist.ru կայքում Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմուալդաս Մարցինկուս» հոդվածին։ |