Ռոման սյուր Իզեր
Ռոման սյուր Իզեր (ֆր.՝ Romans-sur-Isère, օքս.՝ Rumans d'Isèra), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Ռոն — Ալպեր երկրամասի Դրոմ դեպարտամենտի Վալանսի շրջանի Ռոման սյուր Իզեր և Բուր դը Պեաժ կանտոններում:։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռոման սյուր Իզեր | |||
ֆր.՝ Romans-sur-Isère[1] ֆր.՝ Romans | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 33,08 կմ² | ||
ԲԾՄ | 167 մետր | ||
Բնակչություն | ▲32 911 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 26100[3] | ||
Պաշտոնական կայք | ville-romans.fr(ֆր.) | ||
| |||
Համայնքի INSEE կոդը ՝ 26281։
Աշխարհագրություն խմբագրել
Ռոման սյուր Իզերն ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 470 կմ դեպի հարավ-արևելք, մերձակա խոշոր բնակավայրերից՝ Լիոնից 85 կմ դեպի հարավ, Վալանս քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք[4], Իզեր գետի աջ ափին։
Տնտեսություն խմբագրել
Տնտեսության հիմնական ճյուղերից մեկը կոշիկի արտադրությունն է։ Բացի այդ, քաղաքում է գտնվում Areva NP- ի դուստր ձեռնարկության՝ Franco-Belge de Fabrication du Combustible-ի գլխավոր գրասենյակն ու գլխադասային մասնաճյուղը, որը սարքավորումներ է արտադրում ատոմակայանների համար[5]։
2007 թվականին աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) 20281 մարդկանցից 13858-ը տնտեսապես ակտիվ էին, 6423-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 68,3%, 1999 թվականին եղել է 68,4%)։ 13858 ակտիվ մարդկանցից աշխատում էին 11440-ը (6049 տղամարդ և 5391 կին), գործազուրկ էին 2418-ը (1201 տղամարդ և 1217 կին)։ 6423 ոչ ակտիվ մարդկանցից 2052-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 1742-ը` թոշակառուներ, 2629-ը ոչ ակտիվ էին այլ պատճառներով[6]։
Ժողովրդագրություն խմբագրել
Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8] |
Վարչակազմ խմբագրել
Ժամանակաշրջան | Ազգանունը | Կուսակցությունը | Մասնագիտություն | |
---|---|---|---|---|
1830 թ | 1835 թ | Պոլ Էմիլ Ժիրո | ||
1945 թ | 1955 թ | Փոլ Դևալ | ձախ կենտրոնամետ | |
1955 թ | 1977 թ | Պիեռ Դիդյե | աջ կենտրոնամետ | |
1977 թ | 1983 թ | Ժորժ Ֆիլու | Սոցիալիստական կուսակցություն | լրագրող |
1983 թ | 1990 թ | Էթյեն-Ժան Լապասա | Սոցիալիստական կուսակցություն | ուսուցիչ |
1990 թ | 2012 թ | Անրի Բերտոլե | Սոցիալիստական կուսակցություն | ուսուցիչ |
2012 թ | 2014 թ | Ֆիլիպ Դրեզին | Սոցիալիստական կուսակցություն | |
2014 թ | Մարի-Էլեն Թորավալ | Համաժողովրդական շարժման միություն |
Տեսարժան վայրեր խմբագրել
- Սեն Բառնար տաճար (XII-XIII դդ.). պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 1840 թվականին[9]
- Նոտր Դամ դե Լուրդ եկեղեցի (1937)
- Ժակեմար աշտարակ (1174)[10]։ Պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 1963 թվականին[11]
- Ռեկոլլեի գերեզմանատուն (XVI դ.). Պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 1986 թվականին[12]
- Հին քաղաքը՝ 14-րդ դարի միջնադարյան տներով
- Ռոման սյուր Իզերն ու Բուր դը Պեաժը կապող «Հին կամուրջը»։
- Կոշիկի թանգարան, որը տեղակայված է նախկին վանքում
Քույր քաղաքներ խմբագրել
Ռոման սյուր Իզերի քույր քաղաքներն են[13]՝
- Քոլվիլ (Միացյալ Թագավորություն, 1962 թվականից)
- Զլին (Չեխիա, 1967 թվականից)
- Շտրաուբինգ (Գերմանիա, 1970 թվականից)
- Զադար (Խորվաթիա, 1985 թվականից)
- Էլ Ջեմ (Թունիս, 1987 թվականից)
- Տարուդանտ (Մարոկկո, 1994 թվականից)
- Բեյթ Սահուր (Պաղեստին, 1995 թվականից)
- Վարդենիս (Հայաստան, 1996 թվականից)
- Կորսանո (Իտալիա, 2009 թվականից)
Պատկերասրահ խմբագրել
-
Ռոման սյուր Իզերն ու Բուր դը Պեաժը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Սեն Բեռնար տաճարը
-
Ժակեմար աշտարակը
-
Քաղաքապետարանը
-
Կոշիկի թանգարանը
-
Տեսարան 2008 թ. անցկացված կառնավալից
-
Թանգարանի առջևի զբոսայգին
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по географическим координатам
- ↑ «FBFC - Fabrication d'assemblages de combustibles» (ֆրանսերեն). www.areva.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Emploi et population active 1999 et 2007» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Cassini-Ehess|29521|Romans-sur-Isère
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ «Eglise Saint-Barnard, ancienne collégiale» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «La tour Jacquemart» (ֆրանսերեն). Romans Historique. 28 mars 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Tour Jacquemart» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Cimetière des Récollets» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Relations internationales». ville-romans.fr (ֆրանսերեն). Romans-sur-Isère. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Քաղաքային խորհրդի պաշտոնական կայքէջը(Ֆրանսերեն)
- Communauté de communes du Pays de Romans website
- New Uranium Leak Found in French Areva Factory
- Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). 1911. .
- «Национальный институт статистики — Роман-сюр-Изер» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման սյուր Իզեր» հոդվածին։ |