Ռոման Բաբայան (հեռուստալրագրող)

Ռոման Գևորգի Բաբայան (դեկտեմբերի 7, 1967(1967-12-07), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], ռուսաստանցի հեռուստալրագրող և լրագրող, «ՏՎ Ցենտր» հեռուստաընկերությունով հեռարձակվող «Խոսքի իրավունք» ծրագրի հաղորդավար։

Ռոման Բաբայան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1967(1967-12-07) (56 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան
Մասնագիտությունլրագրող և հեռուստալրագրող
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄոսկվայի քաղաքային դումա
 Roman Babayan Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ռոման Բաբայանը ծնվել է 1967 թվականին Ադրբեջանական ԽՍՀ[2]Բաքու քաղաքում, ռուս-հայկական ընտանիքում։ Երկու տարի սովորելով Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետում, 1986 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Հունգարիայում ԽՍՀՄ Զինված ուժերի հարավային խմբում։

1988 թվականին տեղափոխվել է Մոսկվայի կապի ինստիտուտի հեռուստատեսության և ռադիոյի ֆակուլտետ[2]՝ 1991 թվականին ստացել հեռուստատեսության և ռադիոյի ինժեներ մասնագիտացում[3]։ Տիրապետում է անգլերեն և թուրքերեն լեզուներին։

1991 թվականի սեպտեմբերին սկսել է աշխատել Համառուսաստանյան Պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունում (ՀՊՀԸ)՝ որպես Ռուսաստանի ռադիոհաղորդման նորությունների պատրաստման բաժնի ինժեներ։

1993 թվականին աշխատել է որպես Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության թղթակից։

1994 թվականի սեպտեմբերից մինչև 2000 թվականի սեպտեմբեր ամիսը աշխատել է Ռուսական հեռուստատեսության «Վեստի» ծրագրում՝ սկսելով թղթակցի հաստիքից և ծրագրում գործունեությունը ավարտելով որպես քաղաքական մեկնաբան[4][5]։ 1999 թվականի գարնանը ռեպորտաժներ է արել Հարավսլավիայի ռմբակոծման վերաբերյալ[6]։

2000 թվականի սեպտեմբերին Բաբայանը տեղափոխվել է «Առաջին ալիք» (ՕԷռՏէ) և դարձել «Նովոստի» և «Վրեմյա» ծրագրերի քաղաքական մեկնաբան[3]։ Առաջին ալիքով Ռոման Բաբայանի առաջին ռեպորտաժներից մեկը նվիրված է եղել 2000 թվականին Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած Ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը[7]։

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբերը «Երրորդ ալիքում» աշխատել է «Եզրակացություն» և «Գլխավոր թեմա» ծրագրերում[8]։ 2008 թվականին եղել է «Քաղաք» տեղեկատվական ծրագրի հաղորդավար[9]։

2009 թվականի դեկտեմբերից «Երրորդ ալիքի» եթերում մինչ օրս վարում է «Ձայնի իրավունք»[10] ծրագիրը։ 2012 թվականի դեկտեմբերին ալիքի փակվելուց հետո այն վարում է «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքում[11]։

2013 թվականի հուլիսից աշխատել է որպես «Ֆինամ FM» ռադիոկայանի գլխավոր խմբագիր (2014 թվականի մարտից անվանումը փոխվել է՝ դառնալով «Ստոլնիցա 99.6 FM»)[12][13]:

2016 թվականի խորհրդարանական ընտրություններին եղել է «Արդար Ռուսաստան» կուսակցության թեկնածուների ցանկում, սակայն չի ընտրվել Պետդումայի պատգամավոր[14]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա[11]։

Մրցանակներ և շքանշաններ խմբագրել

Բաբայանը աշխատել է աշխարհի 54 երկրներում, Ռուսաստանի թեժ կետերում և արտերկրում, այդ թվում նաև Ինգուշիայում, Հյուսիսային Օսիայում, Տաջիկստանում, Չեչնիայում, Հարավային Օսիայում, Վրաստանում, Աջարիայում, Աֆղանստանում, Պաղեստինում, Հարավսլավիայում, Կոսովոյում, Բոսնիայում, Իրաքում[15] և այլն[6]։

1994 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի 17.01.1994 № 158 հրամանագրով «Ցուցաբերած անձնական արիության» համար պարգևատրվել է մեդալով[16]։

2000 թվականին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրամանով Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողության համար պարգևատրվել է ՆԱՏՕ-ի մեդալով[16]։

2002 թվականին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով մարտական համագործակցության համար նրան շնորհվել է «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ։ 2004 թվականին Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատարի հրամանով պարգևատրվել է «Մարտական եղբայրություն» մեդալով[11]։

2003 թվականին դարձել է «Պրես-ԷԼԻՏԱ» մրցանակի դափնեկիր՝ «Իրաք։ 100 օր առանց Սադամի» ֆիլմի համար։

2017 թվականին «ՏԷՖԻ» մրցանակաբաշխությանը «Փրայմ-թայմ» հասարակական քաղաքական թոք-շոուի հաղորդավար անվանակարգի «Երեկոյան փրայմ» մրցանակի դափնեկիր[17]։

Նախագծեր խմբագրել

Բազմաթիվ նախագծերից կարելի է առանձնացնել Բաբայանի հետևյալ աշխատանքները[6]՝

  • 1998՝ «Թուրքական Քուրդիստան։ Պատերազմի տասնհինգ տարին», ՌՏՌ-ի եթերում
  • 2000՝ «Բազա»,  ՌՏՌ-ի եթերում
  • 2003՝ «Իրաք։ Հարյուր օր առանց Սադամի», «Առաջին ալիք»-ի եթերում
  • 2003՝ «Սանտյագո։ Չիլի։ 30 տարի անց», «Առաջին ալիք»-ի եթերում
  • 2004՝ «Ազատության ամերիկյան բանաձևը», «Առաջին ալիք»-ի եթերում[18]
  • 2004՝ «Ցխինվալի լաբիրինթոս», «Առաջին ալիք»-ի եթերում
  • 2005՝ «Ռուս աֆղանացին», «Առաջին ալիք»-ի եթերում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Бабаян Роман Георгиевич». Лабиринт.
  2. 2,0 2,1 Новости Армении (29.11.2007). «Роман Бабаян: «Я надеюсь, что страшный сон закончится, и я снова вернусь в город моего детства, в лучший город на Земле под названием Баку!»». Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  3. 3,0 3,1 Первый канал. «Конференция с Романом Бабаяном». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  4. «Заложник РТР». Московский комсомолец. 2000 թ․ հոկտեմբերի 28.
  5. «Роман Бабаян в программах Светланы Сорокиной». tvoygolos.narod.ru. 2003 թ․ ապրիլի 9.
  6. 6,0 6,1 6,2 IATR — Международная Академия Телевидения и Радио. «Бабаян Роман Георгиевич». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Сегодня в Сиднее завершились летние Олимпийские игры 2000 года». Первый канал. 2000 թ․ հոկտեմբերի 1.
  8. «Роман Бабаян: "Я три часа давал советы Путину, как вести себя с Бушем"». Экспресс-газета. 2016 թ․ փետրվարի 28.
  9. «Правительство планирует увеличить пошлины на ввоз иномарок». Высшая школа экономики. 2008 թ․ դեկտեմբերի 3.
  10. «Между живым и камуфлированным». Независимая газета. 2010 թ․ մարտի 19.
  11. 11,0 11,1 11,2 ТВ Центр. «Роман Бабаян». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  12. Noteru.com (02.07.2013). «Роман Бабаян приступил к работе на Финам.FM». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  13. Радио ФИНАМ FM с марта меняет формат и название "РИА Новости", 28.02.2014
  14. Максим Иванов. Предварительные лица Журнал "Коммерсантъ Власть" №26 от 04.07.2016, стр. 9
  15. «Спросите очевидцев о войне в Ираке». Газета.ру. 2003 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  16. 16,0 16,1 Версия (24.02.2014). «Роман Бабаян: Скажи человеку: У вас 20 секунд – и он впадёт в ступор». Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  17. «Роман Бабаян стал лауреатом премии ТЭФИ-2017». АО «ТВ Центр» — Новости. 2017 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  18. «Заплывы слепых наперегонки со зрячими». Грани.ру. 2004 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բաբայան (հեռուստալրագրող)» հոդվածին։