Զինված ուժերի հարավային խումբ
Զինված ուժերի հարավային խումբ, եղել է խորհրդային զորամիավորում կազմավորված Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, առավելապես 1956 թվականի հեղափոխության ժամանակ։
Առաջին կազմավորում
խմբագրելՍտեղծվել է 1945 թվականի հունիսի 15-ին։ Ռումինիայում և Բուլղարիայում եղած 26-րդ և 37-րդ բանակների (3-րդ ուկրաինական ռազմաճակատից), նաև Հարավսլավիա հասած զորամիավորման հիման վրա ձևավորվում է Հարավային ուժերի խմբավորումը։ Նրա հրամանատարն էր Ֆյոդոր Տոլբուկինը[1]։ 1946 թվականին 37-րդ բանակը վերածվել էր 10-րդի, իսկ 57-րդը` 9-րդի և նույնպես մտել էր Հարավային ուժերի խումբը[2]։ 1947 թվականի հունվարին գեներալ- գնդապետ Վյաչեսլավ Ցվետաևը հրամայել է լուծարել խումբը[3]։ Փարիզի խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո` 1947 թվականին, SGF-ը լուծարվում է HQ 26-րդ բանակի հետ մեկտեղ, և նրա գործառույթներն անցնում է 10-րդ մեքենայացված բանակին։
Երկրորդ կազմավորում
խմբագրելԽումբը վերստեղծվել է իր անձնակազմով 1955 թվականի սեպտեմբերին (թեև խորհրդային աղբյուրները այդ կարծիքին չեն։ Նրանք ասում են, որ այն ստեղծվել է 1956 թվականի նոյեմբերի 24-ին)։ Նշվում է, որն այն վերստեղծվել է 1955 թվականին վերահսկելու համար Հունգարիայում եղած խորհրդային զորքերին նախկին Կենտրոնական խմբավորման լուծարվելուց հետո։ Գործել են 2-րդ գվարդիական մեքենայացված Նիկոլաևյան դիվիզիան, 17-րդ գվարդիական մեքենայացված ստորաբաժանումը, երկու օդային դիվիզիա և ուրիշ զորքեր նույնպես։ Լենսկին ասում էր, որ նրանց ֆունկցիան եղել է փակել սահմանը չեզոք Ավստրիայով և ապահովել կապը ԽՍՀՄ-ից զորքերի առաջխաղացման ժամանակ։
Հունգարական հեղափոխություն
խմբագրել33-րդ գվարդիական մեքենայացված դիվիզիան ստանձնել է Հունգարական հեղափոխությունը Բուդապեշտում ճնշելու գլխավոր դերը։ Նրանում կար 31.500 մարդ։ Խորհրդային տվյալների համաձայն` կորցրել է 14 տանկ, 9 զրահապատ մեքենա։ 7 ամիս անց` 1957 թվականի մայիսի 28-ին, ԽՍՀՄ-ի և Հունգարիայի միջև պայմանագիր է ստորագրվել Հարավային ուժերի խմբում Խորհրդային զորքերի կարգավիճակի մասին։
11-րդ մեքենայացված գվարդիական և 128-րդ գվարդիական հրաձգային դիվիզիաները վերադարձել են Կարպատյան զինվորական օկրուգ և փոխարինել 21-րդ Պոլտավա տանկային գվարդիական դիվիզիային և 27-րդ Չերկաս մոտոհրաձգային բաժնին։ Երկուսն էլ գտնվում էին Կարպատյան զինվորական 38-րդ բանակի հրամանատարության ներքո։ 2-րդ մեքենայացված գվարդիական դիվիզիան վերակազմավորվում է որպես 19-րդ տանկային գվարդիական դիավիզիա, իսկ 17-րդ գվարդիական մեքենայացված դիվիզիան վերակազմավորվում է որպես 17-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիա։ 33-րդ գվարդիական մեքենայացված գվարդիական դիվիզիան վերափոփվում է 35-րդ գվարդիական Խարկով մեքենայացված դիվիզիայի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Толбухин Фёдор Иванович». www.warheroes.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Feskov et al 2013.
- ↑ «Цветаев Вячеслав Дмитриевич». www.warheroes.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.