Բոսնիա (շրջան)

պատմական շրջան, որ կազմում է ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի մեծ մասը

Բոսնիա (բոս․՝ Bosna, սերբ.՝ Босна, խորվ.՝ Bosna), պատմական շրջան, որ կազմում է ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի մեծ մասը։ Գտնվում է Դինարյան բարձրավանդակի վրա, Միջինդանուբյան դաշտավայրից առանձնանում է Սավա (հյուսիսում) և Դրավա (արևելքում) գետերով։

Բոսնիա և Հերցեգովինա շրջանները

Բոսնիայի տարածքը 41.000 կմ² է, այսինքն` այն կազմում է Բոսնիա և Հերցեգովինայի 80 %-ը։ Մնացած 20 %-ը զբաղեցնում է հարավում գտնվող և դեպի Ադրիատիկ ծով ելք ունեցող Հերցեգովինան։ Բոսնիայի և Հերցեգովինայի միջև պետական սահմանը նշված չէ, բայց պայմանականորեն այն անցնում է Իվան Պլանինեով։

Երկու մարզերն էլ սերտորեն կապված են դեռևս միջնադարից։ Հաճախ Բոսնիա անվանումն օգտագործվում է Բոսնիան և Հերցեգովինան մատնանշելու համար, իսկ Բոսնիա և Հերցեգովինա անվանումը սկսել է գործածվել միայն օսմանյան իշխանության վերջին շրջանում։

ՊատմությունԽմբագրել

 
Բոսնիա և Հերցեգովինայի ընդարձակումը միջնադարում

Բոսնիայի տարածքը բնակեցվել է սերբերով` 7-րդ դարից սկսած[1][2]։ Բալկաններում հաստատվելուց որոշ ժամանակ անց սերբերը ձևավորել են մի քանի խոշոր համայնքներ, որոնք հետագայում վերածվել են պետական միավորումների։ Այն ժամանակ պատմական Բոսնիա մարզը գտնվել է Դրինա և Բոսնա գետերի մեջ[3]։ Հետագայում նրա տարբեր մասեր մտել են սերբական, խորվաթական և բոսնիական անկախ այլ պետությունների կազմի մեջ։ Բոսնիական առաջին այդպիսի պետությունը, որ վասալական կախման մեջ էր Բյուզանդական կայսրությունից, հիմնադրվել է 1180 թվականին բան (տիտղոս) Կուլինի կողմից։ Այն իր զարգացման գագաթնակետին է հասել 14-րդ դարի երկրորդ կեսին` Տվրտկո I Բոսնիացու օրոք։ 1370 թվականին նա ընդարձակեց Բոսնիայի տարածքը մինչև ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքը, դաշինք կնքեց Դուբրովնիկի հանրապետության և Հունգարիայի հետ, որ մինչ այդ անկախ Բոսնիայի համար մեծ վտանգ էր ներկայացնում։ 1377 թվականից Տվրտկո I-ը եղել է նաև Սերբիայի թագավորը, իսկ 1390 թվականից, երբ նա գրավում է Իլիրիան և Ադրիատիկ ծովի կղզիները, նաև Խորվաթիայի ու Դալմացիայի թագավորը։ Այդ ժամանակ Բոսնիան գերիշխող դիրք ուներ Բալկաններում` իր ազդեցությամբ զիջելով միայն Հունգարիային ու Օսմանյան կայսրությանը։ Տվրտկոյին հաջողվում է դիմագրավել թուրքերի հարձակմանը, սակայն նրա մահից հետո նրա տերությունում սկսվում են երկպառակություններ։ 1463 թվականին Բոսնիան ամբողջությամբ կորցնում է իր անկախությունը` որպես վարչական միավոր մտնելով Օսմանյան կայսրության մեջ։ 1853 թվականին այս վիլայեթը կոչվում է Բոսնիա և Հերցեգովինա։

1878 թվականի Բոսնիան և Հերցեգովինան բռնազավթվում է Ավստրիայի կողմից։ 1908 թվականին շրջանը ձևականորեն անեքսիայի է ենթարկվում։ Առաջին համաշխարհային պատերազմի առիթ է հանդիսանում էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում։ Առաջին աշխարհամարտի ավարտից և Ավստրո-Հունգարիայի կազմալուծումից հետո Բոսնիան ու Հերցեգովինան մտնում են Հարավսլավիայի թագավորության մեջ։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բոսնիան եղել է ֆաշիստական Խորվաթիայի անկախ պետության կազմում, ընդ որում նրա զգալի մասը վերահսկում էին պարտիզանական ստորաբաժանումները։ Պատերազմի ավարտից հետո Բոսնիան ու Հերցեգովինան դարձան միասնական հանրապետություն սոցիալիստական Հարավսլավիայի կազմում։

1992 թվականին` Հարավսլավիայի կազմալուծումից հետո, հռչակվում է անկախ Բոսնիա և Հերցեգովինա պետությունը։ Հանրապետությունում ապրող շատ սերբեր, խորվաթներ չընդունեցին այս որոշումը` իրենց ենթակայության տակ գտնվող տարածքում հռչակելով Սերբական Հանրապետություն և Գերցեգ-Բոսնա խորվաթական հանրապետություն։ Դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը, որն ընթանում էր կոնֆլիկտի մասնակից կողմերի էթնիկ զտումով, ավարտվեց 1995 թվականին Դեյթոնի համաձայնագրով, որի արդյունքում Բոսնիա և Հերցեգովինան դարձավ պետական երկու իրավահավասար կազմավորումներից մեկը` Սերբիայի Հանրապետություն ու Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն։

ՔաղաքներԽմբագրել

Բոսնիայի խոշորագույն քաղաքներն են.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Раннефеодальные государства на Балканах VI—XII вв. / Литаврин Г.Г.. — Москва: Наука, 1985. — С. 198.
  2. Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 18. — ISBN 978-5-7777-0431-3
  3. Листая страницы сербской истории / Е.Ю. Гуськова. — М.: Индрик, 2014. — С. 13. — ISBN 978-5-91674-301-2

ԳրականությունԽմբագրել