Ռոմանովի թոմարես

միջատների տեսակ
Ռոմանովի թոմարես
Ռոմանովի թոմարես
Ռոմանովի թոմարես
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Կապտաթիթեռներ (Lycaenidae)
Ցեղ Tomares
Տեսակ Ռոմանովի թոմարես (T. romanovi)
Միջազգային անվանում
Tomares romanovi

Ռոմանովի թոմարես[1] (լատին․՝ Tomares romanovi), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Փոքր Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Հարավարևմտյան Թուրքմենստանում։ Հայաստանում հայտնի է Կոտայքի (Գառնի, Գեղադիր, Հացավան, Ջրվեժ գյուղեր, Հատիս լեռ), Վայող ձորի (Արտավան), Արարատի (Ուրցալանջ), Սյունիքի (Շվան ձոր գյուղի շրջակայք) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[2]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ծովի մակարդակից 1300-2200 մ բարձրության վրա, կիսաանապատներում, չոր մարգագետիններում և անտառի վերին եզրերի տափաստանացած հատվածներում։ Մայիսի կեսից մինչև հունիսի վերջը տալիս են մեկ սերունդ։ Թրթուրները զարգանում են Astragalus finitimus բույսի ծաղկաբույլերում, ձմեռում են հարսնյակները[2]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ տեսակ է,որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Չխախտված ցենոզներում, կախված կերաբույսի պոպուլյացիայի խտությունից, թվաքանակը համեմատաբար բարձր է։

Վտանգման հիմնական գործոններն են անասունների գերարածեցումը և հողերի գյուղատնտեսական յուրացումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմանովի թոմարես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմանովի թոմարես» հոդվածին։