Կապտաթիթեռներ |
---|
 Ornithoptera priamus urvillianus |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
---|
Rhopalocera
Linnaeus, 1758
|
|
Կապտաթիթեռներ, թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների (լատ.՝ Rhopalocera) ընտանիք։ Հայտնի է 2500, Հայաստանում՝ 80 տեսակ։ Առավել տարածվածներից են կապտաթիթեռ մորենու (Calloprys rubi), Ռոմանովի տոմարես (Thomares romanovi), կապտաթիթեռ, Լյովի (Plebejus loevi), կապտաթիթեռ Դաֆնա (Meleageria dlaphnis versicolor), կապտաթիթեռ օխիմ (Heodes ochimus), լամպիդես (Lampides boeticus), կապտաթիթեռ Դիաննա (Polyommutus diana), կապտաթիթեռ Օրիոն (Orion) և այլ տեսակներ։ Հիմնականում մանր (1,5-4 սմ) թիթեռներ են։ Հաճախ ուժեղ արտահայտված է սեռերի երկձևությունը, արուներն ունեն վառ մետաղ, փայլով կապույտ, կանաչ, ոսկեգույն գունավորում, երբեմն սև բծերով են։ Հանդիպրսմ են բոլոր բնակլիմայական գոաիներում՝ շոգ անապատներից մինչև բարձրադիր գոտու տարածքները։ Հիմնականում թրթուրները զարգանում են վայրի բանազգիների վրա։ Կապտաթիթեռի թրթուրներին բնորոշ է համակեցությունը մրջյունների հետ. վերջիններս սնվում են կապտաթիթեռի թրթուրների քաղցր արտադրությունով, միաժամանակ նրանց պաշտպանում թշնամիներից։ Հայաստանում կապտաթիթեռների շատ տեսակներ (օխիմ, Դիաննա, կովի կապտաթիթեռ) Հարավային Կովկասի բնաշխարհիկներ են, որոշները [հեոդեսդես հայկական (Heodes virgaureae armeniaca), երևանյան (Polyommatus erivanensis), մորենու, Դանչենկոյի (Calloprys danchenkoi) և օրիոն կապտաթիթեռներ)]՝ զուտ Հայաստանի բնաշխարհիկներ։