Ռոկո Բարոկկո
Ռոկո Մուսկարելո (իտալ.՝ Rocco Muscariello, մարտի 26, 1948, Նեապոլ, Իտալիա), նորաձևության իտալացի դիզայներ, որը հայտնի է որպես Ռոկո Բարոկկո: «RoccoBarocco» նորաձևության տան հիմնադիր և սեփականատեր:
Ռոկո Բարոկկո ռուս.՝ Rocco Barocco | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Rocco Barocco Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1944 թվականին Նեապոլում։ Դիզայների անունը Ռոկո Մուսկարելո է[1]։ Մի շարք աղբյուրներ նշում են նաև անվամ Ջենարո և Անտոնիո տարբերակները։ Ռոկո Բարոկկո կեղծանունը, որով նորաձևության դիզայները պաշտոնապես փոխել է անունը, վերաբերում է ռոկոկոյի և բարոկկոյի ճարտարապետական ոճերին[2]։
Մանկությունն ութ եղբայրների հետ անցկացրել է Իսկիա կղզում[3]։ Որպես նորաձևության դիզայներ սկսել է աշխատել Իսկիա կղզում գտնվող di Rino ատելյեում և բուտիկում: 18 տարեկանում տեղափոխվել է Հռոմ, որտեղ նրա տաղանդը նկատել են հայտնի մոդելավորողներ՝ Պատրիկ դե Բարենցենը և Ժիլը: Վերջինիս հետ թողարկել է առաջին հավաքածուները[4]։ 1974 թվականին բացել է առաջին ստուդիան Հռոմի Իսպանիայի հրապարակում։ 1977 թվականին թողարկել է «Barocco Roma» առաջին ինքնուրույն հավաքածուն, իսկ 1979 թվականին՝ պատրաստի կանացի հագուստի գիծը[5]։ 1980-ականների կեսերին նորաձևության տան արտադրած աքսեսուարների թվում հայտնվել է ժամացույցը[6]։
1987 թվականից նորաձևության տունը թողարկում է նաև օծանելիք։ Տարբեր տարիներին թողարկվել է «Roccobarocco», «Silver Jeans», «Gold Jeans», «House», «Fashion Woman» և «Gold Jeans Cologne», «Mouse Cologne» և «Fashion Man» տղամարդկանց բույրերի շարքը:
Այս ոլորտում ամենամեծ հաջողությունը ձեռք է բերվել Roccobarocco Tre օծանելիքի և հարդաջրի գծով, որը շուկա է դուրս եկել 1991 թվականին[7]։
Հաջողություն
խմբագրելԵրիտասարդ մոդելավորողի աշխատանքները բարձր գնահատականի են արժանացրել գործընկերները։ Մրցանակների թվում են Ռոկո Բարոկկո բարձր նորաձևության մրցանակ «Maschera d 'argento» (1967), «Singer» մրցանակ՝ որպես Նյու Յորքի լավագույն երիտասարդ դիզայներ և 1973 թվականին՝ Փիթսբուրգի մրցանակ[8]։
«RoccoBarocco» նորաձևության տան երկրպագուների թվում են դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն, Լաուրա Անտոնելին և Լայզա Մինելլին։ Ընդ որում, 1980-ական թվականներից նորաձևության դիզայները թողարկում է պրետ-ա-պորտե հագուստի տղամարդկանց և կանանց հավաքածուներ, որոնք նախատեսված են լայն լսարանի համար[9]։
Ազդեցություն և ոճ
խմբագրելՆրա աշխատանքներում հաճախ առկա են օպտիկական էֆեկտներ, փորձարարություններ նախշերի և ձևերի հետ, ասիմետրիա։ Նորաձևության տանը բնորոշ հանրաճանաչ պրինտներից են բծերը և շերտերը: Գործվածքների նախապատվությունը տրվում է ատլասին, կաշմիրին, տրիկոտաժին[10]։ Նշվում է «RoccoBarocco-ի» լուրջ ազդեցությունը 1980-ականների նորաձևության վրա։ Այդ ժամանակ նորաձևության դիզայները հանրաճանաչ է դարձրել սև և սպիտակ նախշերը։ Նաև հաճախ օգտագործում է ոսկու մասեր և ասեղնագործություն[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Taryn Benbow-Pfalzgraf Contemporary fashion. — St. James Press, 2002. — С. 743. — ISBN 978-1-55862-348-4
- ↑ «Roccobarocco» (ռուսերեն). www.thevoicemag.ru — статья. Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-02-05-ին.
- ↑ «La storia di Rocco Barocco: trent'anni di moda uomo, donna e accessori» (իտալերեն). www.donnaglamour.it — статья. Արխիվացված օրիգինալից 2023-06-19-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ «Roccobarocco» (ռուսերեն). piudimoda.com — статья. Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-02-05-ին.
- ↑ «Rocco Barocco (Рокко Барокко) – история модного дома из Италии. Где купить в России, адреса магазинов» (ռուսերեն). omarkah.ru — статья. Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-02-05-ին.
- ↑ «История наручных часов RoccoBarocco» (ռուսերեն). 1seconds.ru — статья. Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-02-05-ին.
- ↑ «ROCCOBAROCCO» (անգլերեն). www.fashionmodeldirectory.com — статья. Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ «storia» (իտալերեն). roccobarocco.it — статья. Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ «ИСТОРИЯ БРЕНДА: ROCCOBAROCCO» (ռուսերեն). shoptips.ru — статья. Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-02-05-ին.
- ↑ «ROCCO BAROCCO» (անգլերեն). lifeinitaly.com — статья. Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-02-08-ին.
- ↑ «ROCCO BAROCCO» (անգլերեն). www.fashionmodeldirectory.com — статья. Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-02-08-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոկո Բարոկկո» հոդվածին։ |