Լաուրա Անտոնելի
Լաուրա Անտոնելի (իտալ.՝ Laura Antonelli, իսկական անուն-ազգանունը՝ Լաուրա Անտոնաց (իտալ.՝ Laura Antonaz. նոյեմբերի 28, 1941[1][2][3][…], Պուլա, Իտալիայի թագավորություն - հունիսի 22, 2015[4][5][6][…], Լադիսպոլի, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[7]), իտալացի կինոդերասանուհի։ 1970-1980-ական թվականների իտալական էրոտիկ կինոյի աստղերից մեկն է։ Երկու անգամ արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին (1973 թ., 1981 թ.)։
Լաուրա Անտոնելի իտալ.՝ Laura Antonelli | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1941[1][2][3][…] |
Ծննդավայր | Պուլա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 22, 2015[4][5][6][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լադիսպոլի, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[7] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և մոդել |
Համատեղ ապրող(ներ) | Ժան Պոլ Բելմոնդո և Mario Marenco? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԼաուրա Անտոնելին ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել են Վենետիկում, Ջենովայում և Նեապոլում։ Մանկուց երազել է գնալ ծնողների հետքերով և դառնալ ուսուցիչ, այդ իսկ պատճառով ավարտել է Նեապոլի ֆիզիկական դաստիարակության ինստիտուտը։ Որոշ ժամանակ աշխատելով Հռոմի «Արտիստիկո» լիցեյում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, մասնակցել է «Carosello» հեռուստաշոուին՝ որպես գովազդային մոդել, որից հետո սկսել է դերասանուհու իր կարիերան։
Լաուրա Անտոնելիի կինոդեբյուտը կայացել է 1965 թվականին նկարահանված Լուիջի Պետրինիի «Տասնվեցամյաները» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Դոկտոր Գոլդֆուտը և ռումբ-աղջիկները» (1966 թ.), «Սեքսուալ հեղափոխություն» (1968 թ.) և «Վեներան մորթիներով» (1969 թ.) կինոնկարներում։ 1973 թվականին թողարկվել է ռեժիսոր Սալվատորե Սամպերիի «Խարդավանք» կինոնկարը, որի շահույթը միայն իտալական կինոթատրոններում կազմել է վեց միլիարդ լիր, իսկ Լաուրա Անտոնելին հռչակվել է իտալական էրոտիկ կինոյի աստղ։
1970-1980-ական թվականներին Լաուրա Անտոնելին հիմնականում նկարահանվել է էրոտիկ բնույթի ֆիլմերում, կատակերգություններում և թեթև ֆարսերում։ Այդպիսի ֆիլմերից էին «Անմիտ սեքս» (1973 թ.), «Աստված իմ, որքան եմ ես ցածրացել» (1974 թ.), «Ներման արժանի մեղք» (1974 թ.), «Սիմոնա» (1974 թ.), «Վագրեր շրթներկում» («Վայրի անկողիններ» 1979 թ.), «Մաքուր և առաքինի» (1981 թ.), «Ռիմինի, Ռիմինի» (1987 թ.) և այլ կինոնկարներ։
1976 թվականին Լաուրա Անտոնելին խաղացել է Լուկինո Վիսկոնտիի «Անմեղը» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ փայլուն կերպով դրսևորել է իր դրամատիկական տաղանդը։ Նրա հիշարժան աշխատանքներից են նաև «Սիրուհի կինը» (1977 թ.) և «Սիրային կիրք» (1981 թ.) կինոնկարները։
1991 թվականի ապրիլի 27-ին Չերվետերե քաղաքում գտնվող նրա վիլլայից կարաբիներները հայտնաբերել են 36 գրամ կոկաին։ Դերասանուհին մեղադրվել է թմրանյութեր տարածելու մեջ, ձերբակալվել է և ենթարկվել տնային կալանքի։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման։ Միայն 9 տարի անց վճռափոխ դատարանը արդարացրեց նրան՝ այդ թվում Իտալիայում օրենքների փոփոխության հետ կապված։
Նույն 1991 թվականին «Գայթակղություն» ֆիլմի նկարահանման համար, դերասանուհու դեմքը թարմացնելու նպատակով, պրոդյուսերները պահանջել են, որպեսզի նա կոլագենային ներարկումների կուրս անցնի, որի արդյունքում դերասանուհու դեմքն այլանդակվեց։ Այդ միջադեպին հետևեց 13-ամյա դատավարություն։ Հռոմի դատարանը մերժել էր վնասի փոխհատուցման վերաբերյալ Լաուրա Անտոնելիի հայցը։ Դերասանուհին չդիմացավ նյարդային լարվածությանը և հայտնվեց հոգեբուժական կլինիկայում։ Դատավարությունը վերսկսվեց 2003 թվականին և նրան հատկացվեց 10 հազար եվրո։ Միայն 2006 թվականին Իտալիայի վճռափոխ դատարանը ընդունեց Լաուրա Անտոնելիի իրավացիությունը և վճռեց որպես փոխհատուցում վճարել նրան 108 հազար եվրո։ Այդ ամբողջ տարիների ընթացքում Լաուրա Անտոնելին չէր երևում հասարակության մեջ, խուսափում էր բոլոր տեսակի հանդիպումներից և լրագրողներից։
Անձնական կյանք
խմբագրել1971 թվականին նկարահանված «Կրկնակի ամուսնություն» («Սրիկան») ֆիլմի նկարահանումների ժամանակ Լաուրա Անտոնելին ծանոթացել էր Ժան Պոլ Բելմոնդոյի հետ։ Վերջինիս հետ սիրավեպը բոլորի համար անսպասելի էր։ Լաուրան անմիջապես ամուսնալուծվեց իր ամուսնուց՝ հրատարակիչ Էնրիկո Պյացենտինիից և Հռոմի կենտրոնում գնեց առանձին բնակարան՝ իր և Բելմոնդոյի հանդիպումների համար։ Նրանց սիրավեպը ամուսնությամբ չավարտվեց, քանի որ Լաուրա Անտոնելին խանդում էր Ժան Պոլ Բելմոնդոյին և անընդհատ սկանդալների առիթներ ստեղծում։ Վերջապես Բելմոնդոյի համբերության բաժակը լցվեց և նա լքեց Լաուրային։ Վերջինս ծանր էր տանում բաժանումը։ Նրանք միասին նկարահանվել էին նաև Կլոդ Շաբրոլի «Դոկտոր Պոպոլ» (1972 թ.) կինոնկարում։
Լաուրա Անտոնելին մահացել է 2015 թվականի հունիսի 22-ին՝ սրտի նոպայից։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1965 | Տասնվեցամյաները | Le sedicenni | - |
1966 | Դոկտոր Գոլդֆուտը և ռումբ-աղջիկները | Le spie vengono dal semifreddo | Ռոզաննա |
1966 | Ներեցեք, դուք կողմ եք թե դեմ | Scusi, lei è favorevole o contrario? | - |
1968 | Սեքսուալ հեղափոխություն | La rivoluzione sessuale | Լիլիանա |
1969 | Վեներան մորթիներով | Le malizie di Venere | Վանդա Դունաևա |
1970 | Կռան մականունով մարդը | A Man Called Sledge | Ռիա |
1970 | Սիրային հանդիպում | Incontro d'amore | Դարիա |
1970 | Գրադիվա (Ցանկալին) | Gradiva | Գրադիվա, Զոյա Բերտգանգ |
1971 | Կրկնակի ամուսնություն (Սրիկան) | Les mariés de l'an deux | Պաուլինա |
1971 | Առանց նկատելի պատճառի | Sans mobile apparent | Ժյուլիետ Վոդրյոլ |
1971 | Խորամանկ երիտասարդը (Մերկացած թավջութակ) | Il merlo maschio | Կոստանցա Վիվալդի |
1972 | Անառակ սենատորը | Nonostante le apparenze... e purchè la nazione non lo sappia | - |
1972 | Դոկտոր Պոպոլ | Docteur Popaul | Մարտինա |
1973 | Խարդավանք | Malizia | Անժելա |
1973 | Անմիտ սեքս | Sessomatto | տիկին Ջուլիետ, Սելեստինա, Թամարա և այլն |
1974 | Ներման արժանի մեղք | Peccato veniale | Լաուրա |
1974 | Սիմոնա | Simona | Սիմոնա |
1974 | Աստված իմ, որքան եմ ես ցածրացել | Mio Dio, come sono caduta in basso! | Էուջենիա դի Մակեդա |
1975 | Հիասքանչ հավերժահարսը | Divina creatura | Մանուելա |
1976 | Անմեղը | L'innocente | Ջուլիանա Հերմիլ |
1977 | Սիրուհի կինը | Mogliamante | Անտոնիա |
1977 | Մեծ ապուր | Gran bollito | Սանդրա |
1977 | Երեք ոսկե կապիկներ | Tre scimmie d'oro | - |
1979 | Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում) | Letti selvaggi | գործարար կին |
1979 | Երևակայական հիվանդը | Il malato immaginario | Տոնինա |
1980 | Դու նավի դեմքն ես | Mi faccio la barca | Ռոբերտա |
1981 | Սիրային կիրք | Passione d'amore | Կլարա |
1981 | Հերթ | Il turno | Ստելինա Ռավի |
1981 | Մաքուր և առաքինի | Casta e pura | Ռոզա |
1982 | Պոռնիկը | Porca vacca | Մարիաննա |
1982 | Գիշերային սիրո կոկտեյլ | Sesso e volentieri | արքայադուստր |
1982 | Բռնիր ինձ, եթե կարող ես | Viuuulentemente mia | Աննա |
1985 | Տեսարաններ կյանքից | Tranches de vie | Մոնիկա Բելլի |
1985 | Վանդակ | La gabbia | Մարիա Կոլբերտ |
1986 | Վենետիկուհին | La venexiana | Անժելա |
1986 | Հանրախանութ | Grandi magazzini | Ելենա Անցելոտի |
1987 | Ռիմինի, Ռիմինի | Rimini Rimini | - |
1987 | Հարուստներն իրենց սովորույթներն ունեն | Roba da ricchi | - |
1989 | Ընդմիշտ Ջուլիա | Disperatamente Giulia | Կարմեն Միլկովիչ |
1990 | Ժլատը | L'avaro | Ֆրոսինա |
1991 | Գայթակղություն | Malizia 2000 | Անժելա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.ilpost.it/2015/06/22/laura-antonelli-morta/
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 OPAC SBN (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Անտոնելի» հոդվածին։ |