Ռոժդա Ֆելաթ (քրդ.՝ Rojda Felat, 1980, Ալ-Հասաքա, Սիրիա), Սիրիայի քուրդ կանանց ինքնապաշտպանական ջոկատների (YPJ) և Սիրիական ժողովրդավարական ուժերի հրամանատարը, 2011 թվականից մարտնչում է սիրիական քաղաքացիական պատերազմում Ռոժավայի (Սիրիական Քուրդիստանի) ուժերի համար և գլխավորել է Իրաքի և Լևանտի Իսլամական պետության (ԻԼԻՊ) դեմ մի քանի խոշոր արշավներ։

Ռոժդա Ֆելաթ
1980 -
ԾննդավայրԱլ-Հասաքա, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Զորատեսակ
Ծառայության տարիներսկսած 2011 թվականից
Կոչումգերագույն հրամանատար
Մարտեր/
պատերազմներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ռոժդա Ֆելաթը քիչ մանրամասներ է բացահայտել իր կենսագրությունից, և մենք քիչ գիտենք մինչև մարտական գործողություններին մասնակցելը իր անցյալի մասին, նույնիսկ նրա տարիքը և ծննդյան վայրը վիճելի են։ Համաձայն 2017 թվականին «The New Yorker»-ին տված հարցազրույցի ՝ Ֆելաթը ծնվել է մոտ 1977 թվականին Կամիշլիին մերձակա գյուղացիական աղքատ ընտանիքում։ Թուրքական «Ջիհան Լուրեր» գործակալությունը և իր հրամանատարական գործընկերները[1] նրա ծննդյան պաշտոնական տարեթիվ են նշում 1980 թվականը, իսկ ծննդավայրը՝ Ալ–Հասաքան[2]։ Որոշ աղբյուրներ նույնիսկ պնդում են, որ Ֆելաթը ծնվել է 1962, 1966 կամ 1968 թվականներին, և ծնվել է Բաթմանում (Թուրքիա), թեև նրա մերձավորները հաստատում են, որ նա սիրիացի քրդերից է։

Իր ընտանիքի աղքատության պատճառով Ֆելաթը կարողացել է համալսարան ընդունվել համեմատաբար ուշ։ 2011 թվականի դրությամբ նա արաբական գրականություն էր սովորում Հասաքայի համալսարանում։ Ֆիլաթը պնդում է, որ մինչև սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելը նա մտադիր է եղել ի վերջո ընդունվել ազգային ռազմական ակադեմիա և դառնալ սիրիական բանակի սպա։ 2011 թվականին Բաշշար Ասադի դեմ ապստամբության ծավալմամբ նա որոշել է հեռանալ համալսարանից և վերադառնալ իր հայրենի Կամիշլի քաղաք, որտեղ շուտով անդամագրվել է Ժողովրդավարական միությանը և նրա Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG)։

Զինվորական ծառայություն խմբագրել

Մարտեր Քոբանիի համար խմբագրել

Երբ քաղաքացիական պատերազմ բռնկվեց, Ֆելաթը, նախքան զենք ստանալը, ընդամենը մի քանի օր ուներ նախապատրաստվելու համար։ Նա ուղարկվեց Ալ–Հասաքա՝ ջիհադիստական ապստամբների դեմ (2012-2013 թվականներ) ռազմարշավում պայքարելու։ 2014 թվականի վերջին նա արդեն Քոբանիի կանտոնում էր՝ YPG/YPJ ուժերի կազմում, որոնք ԻԼԻՊ-ի զինյալների կողմից պաշարվել էին Քոբանի քաղաքում։ Այդ պահին Ֆիլաթը ղեկավարում էր կանանց ինքնապաշտպանության թեթևազեն ջոկատը (YPJ)՝ բաղկացած մեկ դյուժին կին–մարտիկներից։

Նա մարտնչել է Արին Միրքանի հետ, ով հայտնի դարձավ ԻԼԻՊ-ի տանկի վրա ինքնասպան հարձակմամբ։ 2015 թվականի հունվարին պաշարման բեկման պահին Ֆելաթը բեկորային վնասվածք է ստացել, իսկ նրա հինգ ենթակաները զոհվեցին։ Նրա ստորաբաժանումից փրկվածները, ի վերջո, վերադարձել են խաղաղ կյանքին, և միայն Ֆիլաթը մնացել է զինվորականների շարքերում։ Երբ YPG/YPJ-ն ԻԼԻՊ–ի դեմ հակահարձակման անցավ Քոբանիի մատույցներից, Ֆիլաթն արդեն առաջնորդում էր 45 մարտիկի, իսկ հետո՝ 300-ի։ Այդ պահից նա առաջ է քաշվել YPG/YPJ կարևորագույն դաշտային հրամանատարների շարքերում։ .

Գործողություններ Արևելյան Սիրիայում և Ռակկայի գրավումը խմբագրել

Իրեն լավ կողմից դրսևորելով՝ Ֆելաթը արագորեն բարձրացավ հեղափոխական միլիցիայի ռազմական հիերարխիայում։ Նա մասնակցեց քրդական ուժերի առանցքային մարտերին՝ Թել-Համիսի գրավմանը, Արևելյան Ալ–Հասաքայում հարձակմանը, էտ-Թել էլ-Աբյադի վրա հարձակմանը, Էշ-Շադդադի հարձակմանը։  2016 թվականի մայիսին նա ԻԼԻՊ-ի փաստացի մայրաքաղաք Ռակկայի գրոհի առաջին փուլում գլխավորեց 15 հազար մարդուց բաղկացած միավորումների խմբավորումը։  Նրա զորքերը հաջողությամբ գրավեցին 23 գյուղ[3], թեպետ արդյունքում հարձակումը դադարեցվեց, քանի որ Սիրիական ժողովրդավարական ուժերը իրենց մարտիկներին տեղափոխեցին Մանբիջի ուղղությամբ՝ ավելի հաջող հարձակման, որին Ֆելաթը նույնպես մասնակցեց։ Միաժամանակ 2016 թվականի կեսերին Ալ–Հասաքայում հարսանիքի ժամանակ ԻԼԻՊ-ի ահաբեկչական հարձակումը խլեց նրա 22 հարազատների կյանքը։

Երբ 2016 թվականի նոյեմբերին ինքնապաշտպանական ուժերը հերթական արշավ սկսեցին՝ Ռակկայի գրավման գործողության երկրորդ փուլը, Ֆելաթն արդեն տասնյակ հազարավոր մարտիկներից բաղկացած խմբավորման հրամանատարն էր՝ իրականացնելով Ռակկայի հյուսիսում գործողությունների ընդհանուր ղեկավարումը։  Հենց նա էր ծրագրել Տաբկա քաղաքի, այդտեղ գտնվող ամբարտակի, ավիաբազայի և հարակից շրջանների գրոհն ու ԻԼԻՊ–ից ազատագրումը[4]։ Որպես YPJ–ի ստորաբաժանումների առաջատար հրամանատար՝ ղեկավարել է Ռակկայի գրոհը, որը սկսվել է դեկտեմբերի 10-ին[5].

 
Ֆելաթը (աջից) քուրդ և ամերիկացի սպաների հետ այցելում է YPG-ի դեմ թուրքական խոշոր ավիահարվածի վայրը՝ Ալ– Մալիքիայի շրջանում (Ալ– Հասաքա մուխաֆազ), 2017 թվականի ապրիլի 25-ին[6].

2017 թվականի հոկտեմբերին Ֆելաթը ղեկավարում էր Սիրիական ժողովրդավարական ուժերի՝ Ռակկային հաջողությամբ տիրապետող համակազմը։ Ռակկայի համար մղվող մարտում հաղթանակ տանելուց հետո Ֆելաթը և նրա ընկերները Ալ–Նաիմի քաղաքային հրապարակում դրոշմվեցին Սիրիայի Դեմոկրատական ուժերի ծածանվող դրոշներով[7][8]։

Հայացքներ խմբագրել

Ֆելաթը որոշել է երբեք չամուսնանալ և երեխաներ չունենալ, բայց իր ողջ կյանքը նվիրել բանակում ծառայելուն։ Նա պասիվ մուսուլմանուհի է և Աբդուլլահ Օջալանի հեղափոխական գաղափարախոսության հետևորդը։ Նրա կուռքերի թվում են երեք սպանված հեղափոխականներ՝ գերմանացի կոմունիստ Ռոզա Լյուքսեմբուրգը, Քուրդիստանի Բանվորական Կուսակցության առաջնորդ Սակինե Ջանսիզը և իրաքցի քուրդ ակտիվիստուհի Լեյլա Քասըմը[9]։ Որպես զորահրամանատար, նա ոգեշնչված է այնպիսի առաջնորդներով, ինչպիսիք են Օտտո ֆոն Բիսմարկը, Նապոլեոնը, Սալահ ադ Դինը, ինչպես նաև իր զոհված զինակից Արին Միրքանը։

Ֆելաթը հանդես է գալիս կապիտալիզմի քննադատությամբ՝ մեղադրելով դրանում կանանց օբյեկտիվիզացիան։  Որպես հեղափոխական ֆեմինիստուհի Ֆելաթն իր նպատակն է համարում Մերձավոր Արևելքում սոցիալական վերափոխումների և պատրիարքական-կլանային կյանքի տապալմամբ «ազատել քուրդ և սիրիացի կնոջը ավանդական հասարակության ճնշումից և հսկողությունից, ինչպես նաև ամբողջ Սիրիան ազատել ահաբեկչությունից և բռնապետությունից»[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Agence France-Presse (2017 թ․ հոկտեմբերի 18). «Rojda Felat, female commander who led Raqa battle». Daily Mail. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  2. Moritz Baumstieger (2016 թ․ նոյեմբերի 9). «Profil - Rojda Felat. Kommandeurin der Offensive gegen den IS in Raqqa und Bismarck-Fan. [Profile - Rojda Felat. Commander of the offensive against the IS in Raqqa and Bismarck-Fan]» (գերմաներեն). Süddeutsche Zeitung. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  3. «قوات سوريا الديمقراطية تتقدم نحو الطبقة وتسيطر على 12 قرية ومزرعة وترفع عدد قتلى تنظيم "الدولة الإسلامية" إلى نحو 80». Syrian Observatory on Human rights.
  4. Enwer Omar (2016 թ․ դեկտեմբերի 26). «Kurdish female fighters playing key role in battle for Raqqa». ARA News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  5. «Wrath of Euphrates Operations Room, commandant Rojda Felat, Northern Raqqa». YPG. 2016 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  6. Ben Watson (2017 թ․ ապրիլի 25). «Turkey bombs US partner group; Afghanistan's ISIS is losing recruits; Shows-of-force in Korea; F-35s in Estonia; and just a bit more...». Defense One. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  7. The Associated Press (2017 թ․ հոկտեմբերի 17). «Forces battling ISIS in their Raqqa stronghold declare victory». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Josie Ensor (2017 թ․ հոկտեմբերի 17). «Isil's caliphate 'capital' in Raqqa falls after last jihadists surrender». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. «Rojda Felat: Die Frau, die den "Islamischen Staat" besiegte». Die Presse (գերմաներեն). 2017 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. Alexandra Sims (2016 թ․ մայիսի 29). «Rojda Felat: The feminist taking on Isis». Independent. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել