Ռոթվայլ (բնակավայր)

բնակավայր

Ռոթվայլը (գերմ.՝ Rottweil) քաղաք է Գերմանիայի հարավ-արևմուտքում, Բադեն-Վյուրթեմբերգ հողում։ Մոտ 600 տարի առաջ Ռոթվայլը դարձել է ազատ կայսերապատկան քաղաք։

Քաղաք
Ռոթվայլ
Rottweil
Զինանշան

Ռոթվայլի կենտրոնական փողոցներից
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀողԲադեն-Վյուրթեմբերգ
Վարչական շրջանՖրայբուրգ
ՏարածաշրջանՌոթվայլ
Ներքին բաժանումGöllsdorf?, Feckenhausen?, Neukirch?, Neufra?, Hausen ob Rottweil? և Zepfenhan?
ՕբերբուրգերմայսթերՌալֆ Բռոս
Հիմնադրված է73 թ.
Մակերես71.76 կմ²
ԲԾՄ599 մետր
Բնակչություն24915 մարդ (2015)
Խտություն350 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0741, 07427 (Նոյկիռշ)
Փոստային ինդեքս78628, 78652 (Ունթերռոթենշթայն)
Փոստային դասիչ78611–78628
Ավտոմոբիլային կոդRW
Պաշտոնական կայքrottweil.de
Ռոթվայլ (բնակավայր) (Գերմանիա)##
Ռոթվայլ (բնակավայր) (Գերմանիա)

Ռոթվայլը 25.000-ոց քաղաք է ընկած Շվարցվալդի և Շվաբյան Ալբի միջև։ Հին քաղաքը հայտնի է իր միջնադարյան կենտրոնով և ավանդական Ֆասթնախթ կառնավալով։ Ռոթվայլը հնագույնն է Բադեն-Վյուրթենբերգի քաղաքներից[1], իսկ արտաքնապես քաղաքը շատ քիչ է փոխվել 16-րդ դարից։

Պատմությունը խմբագրել

Ռոթվայլը հիմնել են հռոմեացիները 73 թ. որպես Արե Փլաբիե, բայց այդտեղ մարդկային բնակավայրի առաջին հետքերն ունեն 4000 տարվա պատմություն։ Հռոմեական շրջանից պահպանվել են բաղնիքի և խճանկարի մնացորդներ։ 771 թ. քաղաքը դարձավ իշխանական նստավայր, իսկ 1268 թվականին՝ ազատ կայսերապատկան քաղաք։ 1463 թ. քաղաքը միացել է Շվեյցարական համադաշնությանը։ Այդ դաշինքը պահպանվել է մի քանի դար։ 1803 թ., երբ Նապոլեոնը գրավեց տարածաշրջանը, Ռոթվայլը կորցրեց ազատ քաղաքի կարգավիճակը և դաշինքը Շվեյցարական համադաշնության հետ։

Տեսարժան վայրերը և հետաքրիր փաստեր խմբագրել

Ռոթվայլը հարուստ է 12-16-րդ դարերի ռոմանական և գոթական ոճի տաճարներով։

Քաղաքի անվանումից է ծագում ռոթվայլեր շնատեսակի անվանումը, որը տարածված հովվաշուն էր տարածաշրջանում։ Քաղաքի անվանումը հիշատակվում է Die Toten Hosen խմբի Das Mädchen aus Rottweil երգում։

Նշանավոր ռոթվայլցիներ խմբագրել

Քաղաքում են ծնվել նշանավոր նկարիչ Կոնրադ Վիցը և Ադամ Ռոթվայլցի տպագրիչը։

Այլ նշանավոր ռոթվայլցիներն են`

  • Էգոն Ռիբլ (1925–2016), արվեստի պատմության մասնագետ, բարբառագիր բանաստեղծ
  • Հերման Շեֆեր (1927–2009), երգահան և երաժշտագետ
  • Քուրթ Բանթլ (ծն. 1933), քաղաքական գործիչ
  • Էքեհարդ Լինդներ (ծն. 1934), քիմիկոս և պրոֆեսոր
  • Զիգրիդ Փեյերիմհոֆ (ծն. 1937), քիմիկոս
  • Փեթեր Դուսման (1938 - 2013), քիմիկոս
  • Էռվին Թոյֆլ (ծն. 1939), քաղաքական գործիչ
  • Րյուդիգեր Սաֆրանսկի (ծն. 1945), գրականագետ և փիլիսոփա
  • Ռիթա Հալեր-Հայդ (ծն. 1950), քաղաքական գործիչ
  • Ան Հայգիս (ծն. 1955), երգչուհի
  • Բեռնդտ Մարքարթ (ծն. 1958), ջազմեն
  • Անդրեաս Շվաբ (ծն. 1973), քաղաքական գործիչ
  • Յոշուա Կիմիխ (ծն. 1995), Մյունխենի «Բավարիա»-յի ֆուտբոլիստ

Քույր քաղաքներ խմբագրել

Ռոթվայլի քույր քաղաքներն են.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոթվայլ (բնակավայր)» հոդվածին։