Ռոզա Ջամալի
Ռոզա Ջամալի (պարս.՝ رزا جمالی, փետրվարի 24, 1977, Թավրիզ, Իրան), իրանցի բանաստեղծուհի, սցենարիստ, թարգմանիչ և գրաքննադատ։
Ռոզա Ջամալի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանչուհի և գրող |
Լեզու | պարսկերեն |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Թեհրանի արվեստի համալսարան |
Կրթություն և կարիերա
խմբագրելՌոզա Ջամալին ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 19-ին Թավրիզում։ Նա թատերագրություն է սովորել Թեհրանի արվեստների համալսարանում, իսկ ավելի ուշ՝ Թեհրանի համալսարանում անգլիական գրականության ասպարեզում ստացել է մագիստրոսի աստիճան։
Նրա առաջին՝ «Այս դիակը խնձոր չէ. կա՛մ վարունգ, կա՛մ տանձ» գիրքը հրատարատկվել է 1997 թվականին և գրական ամսագրերում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Նրա հիմնական թեման մեզ շրջապատող իրերի անհատականությունն է։ Նույն թվականին հրատարակվել է Ջամալի «Ծամածռություն քո դիմաց» բանաստեղծությունների երկրորդ հավաքածուն, որը քննադատների կողմից նույնպես լավ է ընդունվել։
Ավելի ուշ Ռոզա Ջամալին հրատարակել է գրական ակնարկներ, ինչպես նաև գրաքննադատական հոդվածներ։ 2002 թվականին հրատարակվել է նրա՝ «Որպեսզի շարունակեմ այս հետախուզական արկածը, ես սուրճ եփեցի» երրորդ գիրքը, որտեղ բազմաթիվ հղումներ կան դեպի Աստվածաշնչին և հունական դիցաբանությանը։
2011 թվականին հրատարակված Ջամալի հաջորդ` «Ավազե ժամացույցները քնել են» հավաքածուում բանաստեղծուհին փիլիսոփայական տեսակետից խորհում է մահվան և սիրո մասին, նաև որոշ չափով զգացվում է Օմար Խայամի ընդօրինակումը։
Ռոզա Ջամալիի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք եվրոպական լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, շվեդերեն, թուրքերեն, իտալերեն, հոլանդերեն, ինչպես նաև էսպերանտո լեզվով։ 2001 թվականին նրան առաջարկել են աշխատել Լոնդոնի համալսարանի Աֆրիկայի և Ասիայի ուսումնասիրման կենտրոնում։ 2006 թվականի սեպտեմբերին Ջամալին հոլանդացի բանաստեղծուհի Ժանա Բերանովայի հետ մասնակցել է մշակութային նախագծում, որի շրջանակներում նրանք միմյանց բանաստեղծությունները թարգմանել են իրենց մայրենի լեզուներով։ Իրանցի բանաստեղծուհին հաճախ զբաղվում է պարսկական ստեղծագործությունները անգլերեն, իսկ եվրոպական ստեղծագործությունները՝ պարսկերեն թարգմանելով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «THE HOUSE OF EDRISIS». thehouseofedrisis.yolasite.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
Գրականություն
խմբագրել- Наталия Толстова Роза Джамали: Иранская удивительная поэтесса // Караван. — 2014. — № 36. — С. 87—94. Архивировано из первоисточника 14 Հունիսի 2021.