Ռոզա Ալբախ-Ռետի (գերմ.՝ Rosa Albach-Retty, ծնված՝ Ռոզա Ռետի, դեկտեմբերի 26, 1874(1874-12-26)[1][2][3], Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] - օգոստոսի 26, 1980(1980-08-26)[1][5][2][…], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա), թատրոնի և կինոյի ավստրիացի դերասանուհի։

Ռոզա Ալբախ-Ռետի
գերմ.՝ Rosa Albach-Retty
Rosa Albach-Retty.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26, 1874(1874-12-26)[1][2][3]
ԾննդավայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]
Մահացել էօգոստոսի 26, 1980(1980-08-26)[1][5][2][…] (105 տարեկան)
Մահվան վայրԲադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Երեխա(ներ)Վոլֆ Ալբախ Ռետի
Պարգևներ և մրցանակներՄեծ արծաթե պատվավոր նշան Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Կայնցի մեդալ

Գերմանաֆրանսիական դերասանուհի Ռոմի Շնայդերի տատիկը։

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Ռոզա Ռետին ծնվել է 1874 թվականին դերասաններ Ռուդոլֆ և Քեթի Ռետիների ընտանիքում։ Վերջիններս սերում էին հին իտալական դերասանական դինաստիայից։ Ռոզայի առաջին ուսուցիչը դառնում է հայրը՝ Ռուդոլֆ Ռետին։ 1890 թվականից սկսած դերասանուհին խաղացել է բեռլինյան թատրոնների բեմերում։ Նրա առաջին հաջողությունը թատերական ասպարեզում դարձավ դերը «Միննա ֆոն Բարնհելմ» ներկայացման մեջ Բեռլինի Լեսինգի անվան թատրոնում։ 1895 թվականից 1903 թվականներին Ռետին բեմական գործունեություն է ծավալել վիեննական թատրոններում, ըստ մասնավորի՝ Ֆոլկսթեատրոյում և Բուրգթեատրոյում։

1905 թվականին Ռոզա Ռետիին շնորհվում է արքունի դերասանուհու տիտղոս։ 1928 թվականին դերասանուհին արժանանում է Բուրգթեատրոյի պատվավոր անդամի կոչմանը։

Ռոզայի հրաժեշտի բեմելը տեղի ունեցավ 1958 թվականին, երբ նա 84 տարեկան էր։

1930 թվականից սկսվում է Ռոզա Ալբախ-Ռետիի կինոկարիերան։ Նույն թվականին նրա դեբյուտային դերը եղավ «Գումարներ փողոցում» ֆիլմը։

Ռետիի սերունդները նույնպես հայտնի անձինք դարձան։ Որդին՝ Վոլֆ Ալբախ-Ռետին, ում հայրը Ավստրիական բանակի սպա Կառլ Ալբախն էր, նույնպես դերասան դարձավ։ Ռոզայի թոռնուհին Ռոմի Շնայդերն է՝ գերմանաֆրանսիական հայտնի դերասանուհի։

100 տարեկան հասակում Ռոզա Ռետին հրապարակեց իր հիշողությունների գիրքը՝ «Ինչքան կարճ են այս հարյուր տարիները» վերնագրով։

Ռոզա Ալբախ-Ռետին իր մահկանացուն կնքեց 1980 թվականի օգոստոսի 26-ին՝ 105 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։

 
Ռոզա Ալբախ-Ռետիի շիրմաքարը

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1930՝ Geld auf der Straße
  • 1935՝ Episode
  • 1939՝ Hotel Sacher
  • 1942՝ Wien 1910
  • 1942՝ Die heimliche Gräfin
  • 1942՝ Wen die Götter lieben
  • 1951՝ Maria Theresia
  • 1955՝ Der Kongreß tanzt

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Albach-Retty, Rosa. So kurz sind hundert Jahre. Erinnerungen. Verlag: Herbig, München Berlin, 1979. ISBN 9783776608649

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118501356 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах

ԳրականությունԽմբագրել

  • Rosa Albach-Retty: So kurz sind hundert Jahre. Erinnerungen. Aufgezeichnet von Gertrud Svoboda-Srncik. Herbig, München Berlin 1978, ISBN 3-7766-0864-1
  • Robert Kittler: Rosa Albach-Retty. Ein Leben für das Theater. Diss. Univ. Wien, Wien 1958
  • Oliver Rathkolb: Führertreu und gottbegnadet. Künstlereliten im Dritten Reich. Österreichischer Bundesverlag, Wien 1991, ISBN 3-215-07490-7
  • Robert Teichl: Österreicher der Gegenwart. Lexikon schöpferischer und schaffender Zeitgenossen. Verlag der Österreichischen Staatsdruckerei, Wien 1951
  • Jürgen Trimborn: Romy und ihre Familie. Droemer, München 2008, ISBN 3-426-27451-5

Արտաքին հղումներԽմբագրել