Բադեն (Ներքին Ավստրիա)

Բադեն (գերմ.՝ Baden bei Wien), քաղաք Ավստրիայի Ստորին Ավստրիայում, մայրաքաղաք Վիեննայի հարավից 26 կիլոմետր հեռավորության վրա: Ունի շրջանային կենտրոնի կարգավիճակ: Իրենից ներկայացնում է սպա-հանգստավայր: Վիեննայի հետ կապված է տրամվայի գծով: Քաղաքը հաճախ անվանում են «Վիեննայի մոտ գտնվող Բադեն» (գերմ.՝ Baden bei Wien): Թեև այս անվանումը պաշտոնական չի համարվում, այն հաճախ է գործածվում, որպեսզի քաղաքը տարբերվի մյուս համանուն քաղաքներից, որոնցից են օրինակ՝ Բադեն-Բադենը կամ Շվեյցարիայում գտնվող Բադենը: Քաղաքը բաղկացած է կադաստրային համայնքներից (գերմ.՝ Katastralgemeinden)՝ Բադեն, Բրայթեն, Համինգերհոֆ, Լեերսդորֆ, Միտերբերգ, Ռաուխենշտայն և Վայկերսդորֆ[1][2]:

Քաղաք
Բադեն
գերմ.՝ Baden bei Wien
Զինանշան
AUT Baden COA.jpg

Baden bei Wien - Rathaus (2).JPG
Կոորդինատներ: 48°0′27″ հս․ լ. 16°14′4″ ավ. ե. / 48.00750° հս․. լ. 16.23444° ավ. ե. / 48.00750; 16.23444
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՆահանգՍտորին Ավստրիա
Մակերես26,89 կմ²
ԲԾՄ230 մետր
Բնակչություն25 136 մարդ (2010)
Խտություն935 մարդ/կմ²
ՏեղաբնականունԲադենցի
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0 22 52
Փոստային ինդեքս2500
Փոստային ինդեքսներ2500
Ավտոմոբիլային կոդBN
Թվային իդենտիֆիկատոր3 06 04
Պաշտոնական կայքbaden-bei-wien.at
##Բադեն (Ներքին Ավստրիա) (Ավստրիա)
Red pog.png
Բադենի համայնապատկերը, 1482 թվական
Բադենի համայնապատկերը, կենտրոնում Սուրբ Քրիստոֆ եկեղեցին, մեր օրեր

Բադեն քաղաքը մտնում է Բադեն շրջանի կազմի մեջ: Բնակչությունը կազմում է 25,136 մարդ (2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ): Զբաղեցնում է 26,89 կմ² տարածք: Պաշտոնական կոդը՝ 3 06 04:

Բադենը գտնվում է Հելենենտալ (գերմ.՝ Helenental) գեղատեսիլ հովտի սահմանին, Վիեննական անտառի (գերմ.՝ Wienerwald) լեռնային հատվածով անցնող Շվեխատ գետաբերանին: Այն հարակից Ավստրիական մայրաքաղաքի հարուստ բնակիչների հիմնական ամառային հանգստավայրն է:

ՀանգստավայրԽմբագրել

Բադենը Ավստրիայի լավագույն հանգստավայրերից մեկն է: Այն հայտնի է եղել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից՝ Պանոնիկի բաղնիքներ (լատ.՝ Thermae Pannonicae) անվանումով: Տաք հանքային աղբյուրները (լատ.՝ Itinerarium Antonini) գործածվել են դեռ հռոմեացիների կողմից: Այժմ «Հռոմեական բաղնիքներ» լոգարանները գործում են ամբողջ տարին, կան բացօթյա ամառային լոգարաններ:

Բադենում ընդհանուր հաշվով կա 15 լոգարաններ: Դրանցից 13-ը տաք են, և այդ հանգամանքով էլ պայմանավորված, քաղաքը ստացել է իր անվանումը: Տաք լոգարանների ջրի ջերմաստիճանը տատանվում է 22 °C-ից մինչև 36 °C, իսկ դրա հիմնական տարրը համարվում է կալցիումի սուլֆատը: Այն ակունքները, որոնք օգտագործվում են լոգանքի համար, դոլոմիտացված կրաքարից են և գտնվում են հիմնականում Կալվարիենբերգ (լատ.՝ Calvarienberg, բարձրությունը մոտ 326 մետր) լեռան ստորոտին:

ՊատմությունԽմբագրել

Բադենի փառքը ծագել է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում: Փաստաթղթերում բնակավայրը հիշատակվում է Պադուն անվանումով: Քաղաքի կարգավիճակ ստացել է 1480 թվականին: Թեև այն տարբեր ժամանակներում թալանվել և ավերվել է հունգարների և թուրքերի կողմից, այն ամեն անգամ կրկին ծաղկում է ապրել: Ավստրիական կայսերական ընտանիքի մի քանի անդամներ Բադենը որպես իրենց ամառային նստավայր են կարգել և քաղաքում կառուցել շքեղ վիլլաներ: Նրանցից է եղել նաև Ավստրիայի առաջին կայսրը՝ Ֆրանց I-ը: Կայսերական հետաքրքրությունների քաղաք լինելու կապակցությամբ Բադենի տարբեր տարիներին մանրամասն քարտեզագրվել է[3][4][5]:

Տեսարժան վայրեր և շրջակայքԽմբագրել

Բադենում կա կուրզալ՝ հանգստավայրի սոցիալ-մշակույթի պալատ, ուշ գոթական ոճով կառուցված ծխական եկեղեցի և ռատուշա, որտեղ պահվում են քաղաքի արխիվները: Այստեղ է գտնվում նաև Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կազինոն, Ավստրիայի ամենամեծ վարդանոցը, Կայսերական ամրոցը և մի քանի զբոսայգիներ: Բադենը շրջապատված է շուրջ 120 խաղողի այգիներով, որոնցում՝ շուրջ 70 գինետուն-ռեստորաններ[6][7]:

Քաղաքը շրջապատող գեղատեսիլ վայրերից ամենահայտնին Հելենենտալի հովիտն է: Բադենից ոչ հեռու տարածքը հատում է վիեննական ջրատարի լայնատարած ջրանցույցը: Դրա մուտքի մոտ՝ գետի աջ ափին, պահպանվել են 12-րդ դարում կառուցված Ռաուհենեկ ամրոցի ավերակները: Ջրանցույցի հիմքի մոտ է գտնվում Շատո Վայլբուրգը, որը կառուցվել է 1820-ից 1825 թվականներին ավստրիական էրցհերցոգ Կառլ Թեշենցի կողմից, ով Ասպերնի ճակատամարտի հաղթողն էր: Դրա հակառակ կողմում՝ գետի ձախ ափին, պահպանվել են Ռաուհենշտայն ամրոցի ավերակները, որոնք նույնպես թվագրվում են 12-րդ դարով:

Հովտից մոտ 6 կիլոմետր վերև գտնվում է Մայերլինգը, այն որսորդական տնակ է, որտեղ 1889 թվականին մահացած հայտնաբերվել են Ավստրիայի կրոնպրինց Ռուդոֆը և բարոնուհի Մարիա ֆոն Վեչերան: Դրանից ավելի վեր գտնվում է Ալանդ տոնավաճառային կոմունան: Այնտեղից էլ ճանապարհը տանում է դեպի հին ու լավ պահպանված Հեյլինգենկրոյց աբբայության տարածք (Սուրբ Խաչի վանական համալիր): Վերջինի կազմի մեջ է մտնում հռոմեական ոճի եկեղեցի, որի կառուցումը թվագրվում է 11-րդ դարով, տեսարժան վանական համալիր և Բաբենբերգների ընտանիքի մի քանի անդամների դամբարաններ:

Բադենի շրջակայքի ամենաբարձր կետը համարվում է Հոեր Լինդկոգելի (բարձրությունը մոտավորապես 861 մետր) լեռնագագաթը, որին բնակչությունը Eisernes Tor (երկաթե դարպասներ) է անվանում, վերելքը տևում է մոտավորապես 3 ժամ:

Գերմանացի հայտնի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը մի քանի անգամ կանգ է առել Բադենում և նրա այնտեղի կեցավայրերից շատերը մինչ այժմ կարելի է տեսնել: Այդ հասցեներն են՝ Antonsgasse 4, Breitnerstrasse 26, Frauengasse 10, Johannesbadgasse 12, Kaiser Franz Ring 9, Rathausgasse 10 (թանգարան) և Weilburgstrasse 13:

Բադենի քաղաքային թատրոնը կառուցվել է 1909 թվականին՝ ավստրիացի ճարտարապետ Ֆերդինանդ Ֆելների կողմից: Թատրոնի խաղացանկում գերիշխում են օպերետները: 2010 թվականի նոյեմբերին Բադենում սկսել է գործել զբոսաշրջային գնացք: City Zug Baden-ը շրջում է քաղաքի պատմական կենտրոնով և հասնում հարևան Soos գինեգործական փոքրիկ քաղաք:

1812 թվականին քաղաքն ավերած հրդեհից հետո այն հետևողականորեն սկսել է վերականգնվել Բիդերմայեր ոճով՝ ճարտարապետ Յոզեֆ Կորնհյոյզելի նախագծի հիման վրա: Հենց դա է պատճառը, որ Բադենը հաճախ անվանում են նաև Բիդերմայերշտադտ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թթ.) Բադենում ժամանակավորապես տեղակայվել են Ավստրո-Հունգարական կայսրության կայսերական և թագավորական զորքերի Գլխավոր հրամանատարությունը:

1934 թվականին կազինոյի բացումը Բադենը դարձրել է Ավստրիայի գլխավոր առողջարանային հանգստավայրը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դաշնակից ուժերի կողմից Ավստրիայի օկուպացիայի ժամանակ (1945-1955 թվականներ), Բադենը դարձել է խորհրդային զորքերի որոշ ստորաբաժանումների կենտրոնակայանը:

Ռոզենբերգ-Օրսինի վիլլայում գտնվում է Բադենյան ռուսական գրադարանը, որը կազմված է ավելի քան 5000 գրքերից[8]:

ՏրանսպորտԽմբագրել

Բադեն
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
35
 
3
−3
 
 
34
 
6
−2
 
 
49
 
10
2
 
 
55
 
15
5
 
 
62
 
21
10
 
 
70
 
23
13
 
 
67
 
26
15
 
 
60
 
25
15
 
 
57
 
21
11
 
 
42
 
15
6
 
 
52
 
8
2
 
 
41
 
4
−1
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: ZAMG

Բադեն կարելի է հասնել Süd Autobahn (հարավային Autobahn, A2) ճանապարհով, ինչպես նաև Բադենի երկաթուղային կայարանով՝ Südbahn երկաթուղային գծի միջոցով (այդ թվում նաև՝ S9 քաղաքային երկաթուղային գծի միջոցով՝ S-Bahn): Բացի այդ, Բադենը մայրաքաղաք Վիեննայի հետ միանում է Badner Bahn գնացք-տրամվայով:

Քաղաքական դրությունԽմբագրել

Համայնքի քաղաքապետն է (բուրգոմիստր) Կուրտ Շտասկան, ով հանդիսանում է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության անդամ (ընտրվել է 2010 թվականին կայացած ընտրությունների արդյունքում): Նրա տեղակալն է Հելգա Կրիսմերը՝ Կանչների կուսակցությունից[9]:

Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը բաղկացած է 41 տեղից, որոնցից՝

ԲնակչությունԽմբագրել

Ստորև ներկայացված է քաղաքի բնակչության թվաքանակը ըստ տարիների

1971թ. 1981թ. 1991թ. 2001թ. 2006թ. 2010թ.
22 727 23 140 23 488 24 518 25 212 25 136

ՊատկերասրահԽմբագրել

Օգտագործված գրականությունԽմբագրել

  • Rainer von Reinöhl: Die Baudenkmale des Kurortes Baden bei Wien. Deutsche Heimatbücherei, Band 4, Wien 1913, ÖNB.(գերմ.)
  • Johann Kräftner (Hrsg.): Im Schatten der Weilburg. Baden im Biedermeier. Eine Ausstellung der Stadtgemeinde Baden im Frauenbad vom 23. September 1988 bis 31. Jänner 1989. Grasl, Baden 1988, ISBN 3-85098-186-X.(գերմ.)
  • Viktor Wallner, Gerhard Weber: 200 Jahre Kurpark in Baden. Eine Zusammenstellung. Neue Badener Blätter, Band 3,2, ZDB. Gesellschaft der Freunde Badens und Städtische Sammlungen - Archiv, Rollettmuseum der Stadtgemeinde Baden, Baden 1992, OBV.(գերմ.)
  • Julius Böheimer: Straßen & Gassen in Baden bei Wien. Lexikon der Straßen, Gassen, Plätze, Wege, Stege, Brücken. Grasl, Baden 1997, ISBN 3-85098-236-X.(գերմ.)
  • Viktor Wallner: Häuser, Menschen und Geschichten – ein Badener Anekdotenspaziergang. Gesellschaft der Freunde Badens, Baden 2002, OBV.(գերմ.)
  • Rudolf Maurer: Die Wiener Vorstadt. Antonsgasse und Annagasse im Lauf der Jahrhunderte. Katalogblätter des Rollettmuseums Baden, Band 56, ZDB. Rollettmuseum Baden, Baden 2005, ISBN 3-901951-56-3.(գերմ.)
  • Hildegard Hnatek, Franz Reiter: So war’s einmal in Baden bei Wien. Verlag Sutton, Erfurt 2007, ISBN 978-3-86680-154-7.(գերմ.)
  • Heidi Angelika Mascher-Pichler: Baden bei Wien zur sowjetischen Besatzungszeit 1945–1955 mit besonderer Berücksichtigung der ersten beiden Besatzungsjahre und des Jahres 1955. Dissertation. Universität Wien, Wien 2009. – Volltext online (PDF; 2,8 MB).(գերմ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Charnock, «Baden», Local Etymology, https://books.google.am/books?id=I2BulY4WvsYC&pg=PA23 (անգլ.)
  2. «Baden near Vienna»։ Google search։ Google։ Վերցված է 2015-10-10 (անգլ.)
  3. Baynes, T.S., ed. (1878), "Baden (4.)", Encyclopædia Britannica, 3 (9th ed.), New York: Charles Scribner's Sons, p. 227.(անգլ.)
  4. Chisholm, Hugh, ed. (1911), "Baden (Austria)", Encyclopædia Britannica, 3 (11th ed.), Cambridge University Press, pp. 183–184.(անգլ.)
  5. Carl Schenk: Taschenbuch für Badegäste Badens in Nieder-Oesterreich. Mit Kupfern. Geistinger, Wien/Baden (1820). – Digitalisierte Ausgabe der Universitäts- und Landesbibliothek Düsseldorf.(գերմ.)
  6. Сад и розы.(ռուս.)
  7. ohannes Ressel: Kirchen und Kapellen, religiöse Gedenksäulen und Wegzeichen in Baden bei Wien. Ein Beitrag zur Geschichte, Heimatkunde und Kunstgeschichte. 2., verbesserte und erw. Auflage, Grasl, Baden 1982, ISBN 3-85098-131-2.(գերմ.)
  8. Pусская библиотека.(ռուս.)
  9. Baden: Kurt Staska wird neuer Bürgermeister. noe.orf.at(գերմ.)

Արտաքին հղումներԽմբագրել