Ռոբերտ Պոլ Վուդ (անգլ. Robert Paul Wood փետրվարի 23, 1931(1931-02-23)[1], Ռիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 18, 2009(2009-12-18)[2][1], Տորոնտո, Կանադա), բրիտանական և կանադական հայտնի կինոգետ, Ալֆրեդ Հիչքոքի (1968) , Հովարդ Հոուքսի (1968), Ինգմար Բերգմանի (1969), Կլոդ Շաբրոլի (1970), և Միքելանջելո Անտոնիոնիի (1968, 1971) մասին մենագրությունների հեղինակ

Ռոբին Վուդ
անգլ.՝ Robert Paul Wood
Ծնվել էփետրվարի 23, 1931(1931-02-23)[1]
ԾննդավայրՌիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 18, 2009(2009-12-18)[2][1] (78 տարեկանում)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա[3]
ԿրթությունՔեմբրիջի համալսարան և Հիսուսի քոլեջ
Մասնագիտությունկինոքննադատ
ԱշխատավայրՈւորիքի համալսարան և Յորքի համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

1953 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանի Հիսուսի քոլեջը , որտեղ նրա ուսուցիչներն են եղել Ֆրենկ Ռեյմոնդ Լիվսը, Ա․Պ․ Ռոսիտերը։ 1954-58 թվականներին Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի դպրոցներում աշխատել է որպես ուսուցիչ։ Ֆրանսիական Լիլ քաղաքում մեկ տարի անգլերեն դասավանդելուց հետո Վուդը վերադարձավ Մեծ Բրիտանիա, ապա տեղափոխվեց Շվեդիա, որտեղ հանդիպեց Էյլին Մաքդոնալդին՝ իր ապագա կնոջը։ Նրանք ամուսնացան 1960 թվականի Մայիսի 17-ին։

«Կայե դյու սինեմա»-ում «Փսիխո» ֆիլմի վերլուծության հրատարակումից հետո նա ընդունվում էր որպես Հիչքոքի արվեստի առաջատար մասնագետ։ 1965 թվականին լույս տեսավ այս ռեժիսորի ֆիլմերի մասին Վուդի առաջին վերլուծականը։

1974 թվականին Վուդը բաժանվեց կնոջից (նրանք ունեին երեք զավակ- Քերին, Ֆիոնա, Սիմոն) և սկսեց ապրել տղամարդկանց հետ։ Այդ պահից սկսած ֆրեյդա-մարքսիստական դիրքորոշմամբ ֆիլմեր էր վերլուծում։ 1986 թվականին հրատարակեց «Հոլիվուդը Վիետնամից մինչև Ռեյգան» ընդհանրացված աշխատությունը։


1977 թվականից դասավանդել է Տորոնտոյի Յորքյան համալսարանում։ Կանադական Սինեէքշն («CineAction») կինոամսագրի ստեղծողներից է։ Մահացել է 78 տարեկանում, լեյկեմիայից ։ Մահից ոչ շատ առաջ Բրիտանական կինոինստիտուտի պատվերով գիրք էր պատրաստել Հոուքսի «Ռիո Բրավո» ֆիլմի մասին։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.wsws.org/articles/2009/dec2009/wood-d21.shtml
  3. Record #12778017r // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ

Արտաքին հղումներԽմբագրել