Ռոբին Հյու Գիբ (անգլ.՝ Robin Hugh Gibb, դեկտեմբերի 22, 1949(1949-12-22)[1][2][2][…], Դուգլաս, Միացյալ Թագավորություն - մայիսի 20, 2012(2012-05-20)[3][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն, Դուգլաս, Մեն կղզի[4], Լոնդոն), բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ, առավել հայտնի է որպես Bee Gees խմբի անդամ, որը հիմնադրել է երկվորյակ եղբոր՝ Մորիսի և ավագ եղբայր Բարրի Գիբի հետ: Խմբի սկավառակների համաշխարհային վաճառքը գերազանցում է միլիոնավոր օրինակները, ինչի շնորհիվ Bee Gees-ը երաժշտական ինդուստրիայի պատմության ամենահաջողակ խմբերից մեկն է համարվում[5]։

Ռոբին Գիբ
RobinGibb.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Robin Gibb
Ի ծնե անունանգլ.՝ Robin Hugh Gibb
Ծնվել էդեկտեմբերի 22, 1949(1949-12-22)[1][2][2][…]
Դուգլաս, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էմայիսի 20, 2012(2012-05-20)[3][1][2][…] (62 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն և նոր ալիք
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, հեղինակ-կոմպոզիտոր, հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԱշխատավայրLiverpool Institute for Performing Arts?
ԼեյբլAtco Records, EMI և Leedon?
ՊարգևներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, Շտայգերի մրցանակ, Մանչեսթերի համալսարանի պատվավոր դոկտոր և Grammy Award for Best Vocal Arrangement for Two or More Voices?
Կայքrobingibb.com
Robin Gibb Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Մեծ Բրիտանիայում, Մորիս Գոբի երկվորյակ եղբայրն է (Մորիսը ծնվել է 35 րոպե ուշ): Նրանց ծննդից հետո ծնողներ՝ Հյու և Բարբարա Գիբերը (ծնունդով Պասից) տեղափոխվել են Մաչեսթեր:

1958 թվականի վերջին, ընտանիքը տեղափոխվում է Բրիսբեն, որից հետո Ավստրալիայում սկսվում է Ռոբինի (ինչպես նաև մյուս երկու եղբայրների) երաժշտական կարիերան: Հենց այնտեղ էլ նրանք որոշակի ճանաչում են ստանում, որից հետո վերադառնում են Միացյալ Թագավորություն և շարունակում են իրենց երաժշտական գործունեությունն արդեն հայրենիքում: 60-ական թվականների վերջին, երբ գտնվում էին հաջողության գագաթնակետին, Ռոբինը որոշեց դուրս գալ խմբից և զբաղվել մենակատարի կարիերայով: Սակայն նրա առաջին ալբոմը ճանաչում չգտավ և հաջողության չհասավ, ուստի տասնութ ամիս անց նա վերադարձավ խումբ[6]։

Ռոբինն ու իր եղբայրները փոփոխակի հաջողությունների էին ունենում՝ մինչև 2003 թվականին մահացավ եղբայրներից Մորիսը: Նրա մահից հետո Ռոբինն ու Բարրին հայտարարեցին, որ Bee Gees խումբը դադարեցնում է իր գործունեությունը: Մորիսի մահից յոթը տարի անց, 2009 թվականի աշնանը, նրանք հայտարարում են խմբի վերաստեղծման մասին[7], սակայն նոր սինգլներ և կենդանի կատարումներ չունեցան:

Վերջին տարիներին, Ռոբին Գիբբը և նրա որդին Ռոբին-Ջոնը աշխատում էին «Ռեքվիմ Տիտանիկի մասին» ֆիլմի սիմֆոնիկ երաժշտության ստեղծման վրա, որն 2012 թվականի ապրիլին առաջին անգամ կատարում է Մեծ Բրիտանիայի ֆիլհարմոնիկ երգչախումբը[8]: Ռոբին Գրիբն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ներկա գտնվել դրա պրեմիերային:

Առողջական խնդիրներ և մահԽմբագրել

2010 թվականի օգոստոսին Ռոբին Գիբը շտապ հոսպիտալացվում է: Նրան վիրահատում են հեռացնելով ուռուցքը, որը ստամոքսի խցանում էր առաջացրել (նրա երկվորյակ եղբայր Մորիս Գիբը 2003 թվականի հունվարին, նույնպես, մահացել է նման հանգամանքներում): 2011 թվականի հոկտեմբերին Գիբը կրկին հոսպիտալացվում է, իսկ 2011 թվականի նոյեմբերի 20-ին նրա մոտ ախտորշվում է լյարդի քաղցկեղ[9]:

2012 թվականի հունվարի 22-ին «The Mail on Sunday»-ին տված հարցազրույցում Գիբը խոստովանել է, որ դրանից 18 ամիս առաջ նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի բորբոքում, իսկ դրանից հետո՝ հաստ աղիքի քաղցկեղ: Այնուամենայնիվ, այս ամենից հետո, նա նշում է, որ ողջ ժամանակ իրեն զգացել է «գերազանց», իսկ նրան բուժող բժիշկը քիմիոթերապիան անվանել է «տպավորիչ»[10]:

2012 թվականի մարտին Ռոբին Գիբը հայտարարում է, որ գնում է բուժվելու[11]։

2012 թվականի ապրիլի 13-ին Ռոբինը հանկարծական թոքաբորբից ընկնում է կոմայի մեջ[12]։ Ապրիլի 20-ին նա գիտակցության է գալիս[13]: Հարազատների խոսքերով Գիբը հարցերին պատասխանում էր գլխի շարժումներով[14]։ Ապրիլի 22-ին նրան բուժող բժիշկը հայտարարում է, որ քաղցկեղն ազդել է նրա ինքնազգացողության վրա, որը հանգեցրել է նրան, որ նրա օրգանիզմը ինտենսիվ քիմիոթերապիաների արդյունքում թուլացել է : Սակայն Էնդրյու Թալլայնայագմը նշում է Գիբի «երկաթե կամքն» ու «ներքին մեծ ուժը», որոնց շնորհիվ էլ նա կարողանում է գիտակցության գալ[15]։

Ռոբին Գիբը մահացել է 2012 թվականի մայիսի 20-ին, Լոնդոնում: Թաղված է ծննդավայր Թեյմում (Օքսֆորդ):

Անձնական կյանքԽմբագրել

 
Ռոբին Գիբը 1973 թվականին

1968 թվականին Ռոբին Գիբն ամուսնացել է Մոլի Հյուլիսի հետ, ով խմիբի պրոդյուսեր Ռոբերտ Ստինգվուդի քարտուղարուհին էր: Նրանք ունենում են երկու երեխա՝ Սպենսերը (1972 թ.) և Մելիսան (1974 թ.)[16], սակայն 1980 թվականին, մի քանի տարի առանձին ապրելուց հետո զույգը բաժանվում է: Երաժշտի երկրորդ կինը դրամատուրգ և բանաստեղծուհի Դուայնա Մյորփի Գիբն է: Նա եղել է «Բրահմայի դուստրեր» աղանդի անդամ։

2008 թվականի նոյեմբերի 4-ին ծնվում է Ռոբինի չորրորդ երեխան՝ դուստր Սնոու Էվելին Ռոբին Ջուլիետ Գիբը: Նրա մայրը Քլեր Յանգ Գիբերի ընտանիքի ծառան էր: Նարա կին Դուայնան, ով մինչև այդ աչք էր փակել ամուսնու և տնային տնտեսուհու սիրավեպի վրա, ասում է, որ երեխայի ծնվելուց հետո նա «վրդովված և ցնցված» էր[17]։

Ռոբին Գրիբը բուսակեր էր և ալկոհոլ չէր օգտագործում:

Նրա քաղաքական հայացքները պատկանում էին Լեյբորիստների կուսակցությանը, 2005 թվականին մասնակցել է կուսակցության նախընտրական քարոզարշավին: Եղել է նախկին վարչապետ Թոնի Բլեերի մոտ ընկերը:

ՄրցանակներԽմբագրել

  • Բրիտանական կայսրության շքանշան, կոմանդորի աստիճան (2001 թվականի դեկտեմբերի 31) - «երաժշտության և զվարճանքի ասպարեզում մատուցած ծառայությունների դիմաց»[18]: Հանձնվել է Արքայազն Չարլզի կողմից, Բուքինգհեմյան պալատի արարողության ժամանակ[19][20]:

Ռոբին Գրիբը Composers of Fame of Hall of Fame-ի անդամ է: Համարվում է Ivor Novello Awards և «Գրեմի» մրցանակների դափնեկիր:

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

  • 1970 - «Robin’s Reign»
  • 1983 - «How Old Are You?»
  • 1984 - «Secret Agent»
  • 1985 - «Walls Have Eyes»
  • 2003 - «Magnet»
  • 2006 - «My Favourite Christmas Carols»
  • 2012 - «Titanic Requiem»
  • 2014 - «50 St. Catherine’s Drive»

ՍինգլներԽմբագրել

  • 1969 - «Saved By the Bell»
  • 1969 - «One Million Years»
  • 1970 - «August, October»
  • 1978 - «Oh! Darling»
  • 1980 - «Help Me!» (Робин Гибб & Marcy Levy)
  • 1983 - «Juliet»
  • 1983 - «How Old Are You?»
  • 1983 - «Another Lonely Night in New York»
  • 1984 - «Boys Do Fall in Love»
  • 1984 - «Secret Agent»
  • 1985 - «In Your Diary»
  • 1985 - «Like a Fool»
  • 1986 - «Toys»
  • 2002 - «Please»
  • 2003 - «Wait Forever»
  • 2004 - «My Lover’s Prayer» (Ալիստեր Գրիֆինի հետ)
  • 2005 - «First of May» (G4 feat. Ռոբին Գիբ)
  • 2006 - «Mother of Love»
  • 2007 - «Too Much Heaven» (Ռոբին Գիբ & US5)
  • 2009 - «Islands in the Stream» (Ռոբին Գիբ & Comic Relief)
  • 2011 - «I’ve Gotta Get a Message to You» (Ռոբին Գիբ & The Soldiers)
  • 2012 - «Don’t Cry Alone»:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Robin Gibb dies
  4. Lenta.ru: Скончался вокалист Bee Gees Робин Гибб
  5. Andy Kellerman.։ «Robin Gibb» (անգլերեն)։ Allmusic։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-06 
  6. Joseph Murrells. The Book of Golden Discs. — 2. — Лондон: Barrie and Jenkins Ltd, 1978. — ISBN 0-214-20512-6
  7. BBC News. (15 октября 2009)։ «Bee Gees to perform on Strictly» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009 
  8. Робин Гибб возвратится на сцену со своим новым произведением «Реквием по „Титанику“»
  9. У Робина Гибба обнаружили рак // Lenta.ru
  10. 'How my obsession with the Titanic has helped save my life,' says cancer-stricken Robin Gibb
  11. «New York Post»: Bee Gees star Robin Gibb in remission from cancer
  12. Участник легендарных Bee Gees впал в кому // НТВ
  13. Вокалист группы Bee Gees Робин Гибб вышел из комы // Би-би-си
  14. Robin Gibb making good progress — family
  15. «The Sydney Morning Herald»: Bee Gees star Robin Gibb has advanced colorectal cancer, doctor says
  16. When are their families' birthdays and anniversaries? (Bee Gees)
  17. «Экспресс-газета»: Робин Гибб предал жену
  18. «Supplement 56430, page 23»։ The London Gazette։ 31 декабря 2001։ Վերցված է 30 декабря 2017 
  19. «Royal Honors For Bee Gees»։ CBS News[en]։ 28 мая 2004։ Վերցված է 30 декабря 2017 
  20. «Bee Gees collect CBEs»։ BeeGees-World.com։ 27 мая 2004։ Վերցված է 30 декабря 2017 

Արտաքին հղումներԽմբագրել