Ռոբեր Տատեն

ֆրանսիացի քանդակագործ

Ռոբեր Տատեն (ֆր.՝ Robert Tatin, հունվարի 9, 1902(1902-01-09)[2][3][4][…], Լավալ[1] - դեկտեմբերի 16, 1983(1983-12-16)[1], Cossé-le-Vivien[1]), ֆրանսիացի քանդակագործ, ար բրյուտի ներկայացուցիչ։

Ռոբեր Տատեն
ֆր.՝ Robert Émile Ernest Marie Tatin[1]
Ծնվել էհունվարի 9, 1902(1902-01-09)[2][3][4][…]
ԾննդավայրԼավալ[1]
Մահացել էդեկտեմբերի 16, 1983(1983-12-16)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրըCossé-le-Vivien[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և ճարտարապետ
ԵրեխաներRobert Tatin d'Avesnières?
 Robert Tatin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դպրոցում գործնականորեն չի սովորել, կատարել է տարատեսակ աշխատանքներ։ 1918-1922 թվականներին բնակվել է Փարիզում, հաճախել է Բատո-Լավուար։ 1930 թվականին հիմնել է բավականին հաջողակ շինարարական ընկերություն։ Նա մշտապես ճամփորդել է, 1950-1955 թվականներին բնակվել է Բրազիլիայում, շրջագայել Ուրուգվայում, Արգենտինայում, Չիլիում։ 1945 թվականից հետո սկսել է զբաղվել գեղանկարչությամբ և քանդակագործությամբ։ Ծանոթ է եղել Ժակ Պրևերի, Ժան Կոկտոյի, Անդրե Բրետոնի, Պիկասոյի, Ջակոմետի, Ժան Դյուբյուֆեի և Մարկ Շագալի հետ։ 1962 թվականից կնոջ հետ բնակվել է Կոսսե-լյո-Վիվենում, տարեցտարի ստեղծելով հսկայական սեփական թանգարան։ Ներշնչվել է Եվրոպայի միջնադարյան եկեղեցիներով և Լատինական Ամերիկայի ավանդական մշակույթով։

Տատենի թանգարան խմբագրել

1967 թվականից Տատենի թանգարանի մասին նկարահանվել է մի քանի ֆիլմեր, 1969 թվականին այն ստացավ պաշտոնական կարգավիճակ։ Դրանում ընդգրկված են Ռիգան, Հսկաների ճեմուղին (19 արձան, Ժաննա դ'Արկից մինչև Ուբյու թագավոր), Արձանների դաշտ ամրոցը և այլն։

Մրցանակներ խմբագրել

  • Սան Պաուլուի բիենալեի ոսկե մեդալ (1956)
  • Արվեստի քննադատության առաջին մրցանակ (Փարիզ, 1961)

Գրականություն խմբագրել

  • Guéguen P. Robert Tatin. - P.: Librairie Charpentier, 1960.
  • Jeandelle R., Jeandelle B. L'étrange domaine de Robert Tatin. - P.: J.-C. Simoën, 1977.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել