Կիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիկոս (այլ կիրառումներ)
«Կիկոս», 1979 թվականին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում լույս տեսած մուլտֆիլմ, որը ստեղծվել է Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի հիման վրա[1]։
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ընտանեկան կատակերգություն |
Ռեժիսոր | Ռոբերտ Սահակյանց |
Սցենարիստ | Ռոբերտ Սահակյանց և Հովհաննես Թումանյան |
Երաժշտություն | Յուրիկ Հարությունյան |
Երկիր | ![]() |
Լեզու | հայերեն |
Ընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 8 րոպե |
Թվական | 1979 |
Սյուժե
խմբագրելՄի հայ ավանդական բազմազավակ ընտանիքի հայրը իր ավագ աղջկան ուղարկում է ջրհորից ջուր բերելու։ Այս աղջիկը գնում է հասնում ջրհորի մոտ և պատկերացնում, որ ամուսնացել է և Կիկոս անունով մի որդի է ունեցել՝ ով բարձրացել է ծառի վրա և ծառի վրայից ընկել։ Նա այս ամենը մտածելով ընկնում է մտորումների մեջ և սկսում լաց լինել.
Գընացի մարդի,
Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ բալա ջան... |
Էսպես ավագ աղջիկը նստում է ծառի տակ ու սկսում լաց լինել։ Շուտով հայրը ջրի է ուղարկում միջին աղջկան, ով գալով ջրհորի մոտ տեսնում է ողջբացող քրոջը։ Քույրը նրան դիմում է.
Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ |
Միջնեկ քույրը ևս սկսում է լաց լինել և գնում է ավագ քրոջ մոջ։ Տեսնելով, որ միջնեկ աղջիկը ևս ուշանում է՝ հայրը ջրի է ուղարկում կրտսեր աղջկան, նրան դիմելով այսպես՝
Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։ |
Փոքրը ևս գնում է և մնում քրերի մոտ։ Երեք քույրերը սկսում են բարձր աղաղակել՝ ավագ քույրը լացում է, իսկ միջինը և փոքրը ասում են.
Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ |
Ի վերջո, ի հայտ են գալիս քույրերի տատն ու պապը և պապը քույրերին առաջարկում է, որպեսզի գնան և անասուն մորդեն՝ Կիկոսի հիշատակի համար[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Giannalberto Bendazzi (2015). Animation: A World History. Vol. III: Contemporary Times. CRC Press. էջ 176. ISBN 1317519884. «Some examples are Kikos (id., 1979) and Who Will Tell a Fancy Story (1982).»
- ↑ Կիկոսի մահը(չաշխատող հղում) – պատմվածքի և ֆիլմի սյուժեն