Կախարդական լավաշ
«Կախարդական լավաշ», 1973 թվականին[1] Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված մուլտֆիլմ։
«Կախարդական լավաշ». պաստառ | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Ս.Անդրանիկյան, Ն. Աթաջանյան |
Սցենարիստ | Ա. Սահրադյան, Ստեփան Անդրանիկյան |
Հնչյունավորում | Սոս Սարգսյան |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Գրիգորյան |
Երաժշտություն | Տիգրան Մանսուրյան |
Օպերատոր | Ալիսա Քյուրդիան |
Հնչյունային օպերատոր | Յու. Սայադյան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | հայերեն |
Ընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1973 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը Նաղաշ անունով մի տղայի մասին է, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ։ Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը։ Բայց Հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար։ Նաղաշն էլ որոշում է գտնել իր սրտի գործը ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով՝ ճանապարհ է ընկնում։ Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով՝ Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում։ Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «КиноПоиск.ru». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.