Ռոբերտ Ռեքորդ (անգլերեն՝ Robert Recorde, մոտ 1512 կամ 1510[1][2][3][…], Տենբի, Պեմբրուկշիր, Ուելս, Անգլիայի թագավորություն[4] - 1558[5][1]), ուելսցի բժիշկ, մաթեմատիկոս[7][8]։ Նա հորինել է հավասարության նշանը (=) և նաև 1557 թվականին անգլիախոսներին ներկայացրել նախապես գոյություն ունեցող գումարած (+) և մինուս (−) նշանները։

Ռոբերտ Ռեքորդ
Ծնվել էմոտ 1512 կամ 1510[1][2][3][…]
Տենբի, Պեմբրուկշիր, Ուելս, Անգլիայի թագավորություն[4]
Մահացել է1558[5][1]
ՔաղաքացիությունՈւելս[6]
Մասնագիտությունմաթեմատիկոս, բժիշկ և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան և Օքսֆորդի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
 Robert Recorde Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Ռեքորդը ծնվել է մոտ 1512 թվականին՝ Թոմաս և Ռոուզ Ռեքորդների ընտանիքում, ովքեր Ուելսի Պեմբրուկշիռ կոմսության Տենբի քաղաքից[9][10]։ Նա ընտանիքի երկրորդ և վերջին զավակն էր։

Ռեքորդը ընդունվել է Օքսֆորդի համալսարան մոտ 1525 թվականին, և 1531 թվականին ընտրվել է այնտեղ գտնվող «All Souls College»-ի անդամ։ Բժշկությունը որպես մասնագիտություն ընտրելով՝ նա գնացել է Քեմբրիջի համալսարան՝ 1545 թվականին դոկտորի կոչում ստանալու համար։ Այնուհետև նա վերադարձել է Օքսֆորդ, որտեղ հրապարակավ դասավանդել է մաթեմատիկա, ինչպես դա արել էր մինչև Քեմբրիջ գնալը։ Նա հորինել է «հավասար» նշանը, որը բաղկացած է երկու հորիզոնական զուգահեռ գծերից՝ նշելով, որ երկու իրեր ավելի հավասար չեն կարող լինել։ Ըստ երևույթին, նա այնուհետև գնացել է Լոնդոն և զբաղեցրել Էդուարդ VI թագավորի և թագուհի Մերիի բժշկի պաշտոնը։ Վերջիններիս են նվիրված նրա գրքերից մի քանիսը։ Նա նաև եղել է Թագավորական դրամահատարանի վերահսկիչ և ծառայել է որպես Իռլանդիայում հանքերի և դրամական միջոցների վերահսկիչ[11]։ Քաղաքական թշնամուն զրպարտելու համար դատվելուց հետո, նա ձերբակալվել է պարտքի համար և մահացել Քինգս Բենչ բանտում, Սաութուորք, 1558 թվականի հունիսի կեսերին։

Աշխատություններ խմբագրել

 
Առաջին հայտնի հավասարումը, որը համարժեք է 14x + 15 = 71-ին ժամանակակից նշումով, «The Whetstone of Witte»-ից (Լուծումը x = 4 է):
 
ՌԵքրդի կողմից «Witte of Whetstone»-ում հավասարության նշանի ներդրումը՝ «ձանձրալի կրկնությունից խուսափելու համար»:

Ռեքորդը հրապարակել է մի քանի աշխատություններ՝ մաթեմատիկական և բժշկական թեմաներով, հիմնականում վարպետի և գիտնականի միջև երկխոսության տեսքով, ինչպիսիք են ստորև նշվածները.

  • The Grounde of Artes, ուսուցանում է թվաբանության աշխարհը և պրակտիկաները, ինչպես ամբողջ թվերով, այնպես էլ կոտորակներով(1543 թ.)[10]: Առաջին անգլերեն գիրքն է հանրահաշվի մասին։
  • The Pathway to Knowledge, containing the First Principles of Geometry ... ինչպես երկրաչափական և աստղագիտական գործիքների օգտագործման, այնպես էլ թիթեղների նախագծման համար (Լոնդոն, 1551 թ.)
  • The Castle of Knowledge, containing the Explication of the Sphere both Celestiall and Materiall, etc. (Լոնդոն, 1556 թ.), գիրք, որը բացատրում է Պտղոմեոսյան աստղագիտությունը՝ միաժամանակ հիշատակելով Կոպեռնիկյանի արևակենտրոն մոդելը։
  • The Whetstone of Witte, «Arithmeteke»-ի երկրորդ մասն է։ Պարունակում է արմատների արդյունահանում, կոսիկական պրակտիկա՝ հավասարման կանոնով, ինչպես նաև «Surde Nombers»-ի աշխատությունները (Լոնդոն, 1557 թ.): Սա այն գիրքն էր, որում տպագիր հրատարակության շրջանակներում ներկայացվել է հավասարության նշանը[12]։ Այս գրքի հրատարակմամբ Ռեքորդին է վերագրվում բրիտանական կղզիներում հանրահաշիվը համակարգված նշումով ներմուծումը[13][14]։
  • The Urinal of Physick (1548 թ.), բժշկական աշխատություն, որը հաճախ վերահրատարակվում է[15]։

Այս աշխատությունների մեծ մասը գրվել է կատեխիզմի տեսքով[12]։ Նրան են վերագրվել մի քանի գրքեր, որոնց հեղինակներն անհայտ են՝ «Cosmographiae isagoge», «De Arte faciendi Horologium» և «De Usu Globorum et de Statu temporum»[16]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
  4. 4,0 4,1 4,2 Dictionary of Welsh Biography, Y Bywgraffiadur Cymreig — 1997. — 319 p. — ISBN 978-0-900439-86-5
  5. 5,0 5,1 5,2 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
  6. http://www.bbc.co.uk/blogs/wales/authors/BBC_Wales_History/page/8
  7. Mazur, Joseph (2014 թ․ մայիսի 21). «Notation, notation, notation: a brief history of mathematical symbols». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  8. Western Mail, Saturday 24 March 1928 - https://www.britishnewspaperarchive.co.uk/viewer/bl/0000104/19280324/188/0006
  9. «Robert Recorde: the Welshman who invented equality». The National Wales (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  10. 10,0 10,1 Johnston, Stephen (2004). «Recorde, Robert (c. 1512–1558)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/23241. Վերցված է 26 January 2012-ին. (Subscription or UK public library membership required.)
  11. Newman, James R. (1956). The World of Mathematics.
  12. 12,0 12,1 Smith, David Eugene (1917 թ․ հուլիսի 1). «Medicine and Mathematics in the Sixteenth Century». Ann. Med. Hist. 1 (2): 125–140. OCLC 12650954. PMC 7927718. PMID 33943138. (here cited p. 131).
  13. Jourdain, Philip E. B. (1913). The Nature of Mathematics.
  14. Robert Recorde, The Whetstone of Witte (London, England: John Kyngstone, 1557), p. 236 (although the pages of this book are not numbered). From the chapter titled "The rule of equation, commonly called Algebers Rule" (p. 236): "Howbeit, for easie alteration of equations. I will propounde a fewe examples, bicause the extraction of their rootes, maie the more aptly bee wroughte. And to avoide the tediouse repetition of these woordes: is equalle to: I will sette as I doe often in worke use, a paire of paralleles, or Gemowe [twin, from gemew, from the French gemeau (twin / twins), from the Latin gemellus (little twin)] lines of one lengthe, thus: = , bicause noe .2. thynges, can be moare equalle." (However, for easy manipulation of equations, I will present a few examples in order that the extraction of roots may be more readily done. And to avoid the tedious repetition of these words "is equal to", I will substitute, as I often do when working, a pair of parallels or twin lines of the same length, thus: = , because no two things can be more equal.)
  15. The Urinal of Physick, by Robert Recorde, 1548; at Google Books
  16. John Hall, "An Historiall Expostulation", p. 60. In Early English Poetry, Ballads, and Popular Literature of the Middle Ages, v. XI. London: T. Richards, 1844

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ռեքորդ» հոդվածին։