Սոմբոր (սերբ.՝ Сомбор կամ Sombor, հունգ.՝ Zombor, խորվ.՝ Sombor, русин.: Зомбор), քաղաք և համայնքի կենտրոն Սերբիայի հյուսիսարևմտյան մասում՝ Վոևոդինա ինքնավար մարզում, Դանուբ-Տիսա-Դանուբ ջրանցքի ափին, Հունգարիայի հետ Սերբիայի ունեցած պետական սահմանի մոտ։ Վոևոդինա մարզի Արևմտյան Բաչկա շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 289,23 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 47 623[1], որի 63%-ը կազմել են սերբերը, 11%-ը՝ հունգարացիները, 8%-ը՝ խորվաթները։ Քաղաքում պաշտոնապես գործածվում է երկու լեզու՝ սերբերենն ու հունգարերենը։

Բնակավայր
Սոմբոր
սերբ.՝ Сомбор
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍերբիա Սերբիա
Հիմնադրված է12-րդ դար թ.
Մակերես289,23 կմ²
ԲԾՄ89 մետր
Բնակչություն51 471 մարդ (2002)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ025
Փոստային դասիչ25000
Ավտոմոբիլային կոդSO
Պաշտոնական կայքso-sombor.com
Սոմբոր (Սերբիա)##
Սոմբոր (Սերբիա)

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1340 թվականին Czoborszentmihály անվանումով, որն առաջացել է 14-րդ դարում այդ վայրերի տերը հանդիսացած հունգարական ազնվականական Czoborów տոհմի անվանումից։ XVI դարում բնակավայրն ընկել է թուրքերի տիրապետության տակ, 1687 թվականին ազատագրվել, կարճ ժամանակ անց նվաճվել ավստրիացիների կողմից։ 1749 թվականին ստացել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ, 1786 թվականին դարձել Բաչ-Բոդրոգ կոմիտատի վարչական կենտրոնը։ Քաղաքում ներկայացուցչական շինությունների կառուցումն սկսվել է 18-րդ և 19-րդ դարերի սահմանագծին։ Հնագույն շենքերից է Կորմի աշտարակը, որտեղ ներկայումս գտնվում է քաղաքային արխիվը[2]։

Տնտեսություն խմբագրել

Սոմբորում զարգացած է հագուստեղենի, կոշկեղենի, կուտակիչների, գյուղմեքենաների արտադրությունը, սննդի, քիմիական ադյունաբերությունը[3]։

Կլիմա խմբագրել

Քաղաքին բնորոշ է մեղմ կլիման՝ տարվա ընթացքում գրեթե համամասնաբար բաշխվող չափավոր անձրևներով (Köppen Climate Classification-ի դասակարգմամբ՝ GROUP C: Mild Temperate/mesothermal climates|Cfb (Marine West Coast Climate/Oceanic climate)[4]:

Սոմբոր (1981–2010, extremes 1961–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 19.3
(66.7)
21.3
(70.3)
27.6
(81.7)
29.5
(85.1)
35.1
(95.2)
37.1
(98.8)
40.3
(104.5)
39.5
(103.1)
35.7
(96.3)
29.4
(84.9)
25.7
(78.3)
20.7
(69.3)
40.3
(104.5)
Միջին բարձր °C (°F) 3.6
(38.5)
6.3
(43.3)
12.0
(53.6)
17.8
(64)
23.3
(73.9)
26.1
(79)
28.5
(83.3)
28.5
(83.3)
23.7
(74.7)
18.1
(64.6)
10.2
(50.4)
4.5
(40.1)
16.9
(62.4)
Միջին օրական °C (°F) −0.1
(31.8)
1.4
(34.5)
6.2
(43.2)
11.6
(52.9)
17.1
(62.8)
20.2
(68.4)
21.9
(71.4)
21.3
(70.3)
16.5
(61.7)
11.3
(52.3)
5.4
(41.7)
1.1
(34)
11.2
(52.2)
Միջին ցածր °C (°F) −3.4
(25.9)
−2.6
(27.3)
1.2
(34.2)
5.8
(42.4)
10.8
(51.4)
13.8
(56.8)
15.2
(59.4)
14.7
(58.5)
10.7
(51.3)
6.2
(43.2)
1.7
(35.1)
−1.8
(28.8)
6.0
(42.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −27.2
(−17)
−26.3
(−15.3)
−20.3
(−4.5)
−5.6
(21.9)
−1.0
(30.2)
2.0
(35.6)
7.3
(45.1)
4.6
(40.3)
−2.2
(28)
−6.9
(19.6)
−18.4
(−1.1)
−23.7
(−10.7)
−27.2
(−17)
Տեղումներ մմ (դյույմ) 37.3
(1.469)
29.9
(1.177)
36.4
(1.433)
45.2
(1.78)
60.0
(2.362)
81.5
(3.209)
66.2
(2.606)
53.1
(2.091)
54.4
(2.142)
47.3
(1.862)
53.7
(2.114)
47.4
(1.866)
612.4
(24.11)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 11 10 10 12 12 13 10 9 10 9 11 13 128
Միջ. ձնառատ օրեր 7 6 3 0 0 0 0 0 0 0 2 6 24
% խոնավություն 84 78 70 66 64 65 64 66 71 75 82 86 72
Միջին ամսական արևային ժամ 62.2 97.5 147.6 191.8 244.1 259.5 290.3 274.3 197.1 152.5 80.4 53.0 2050,4
աղբյուր: Republic Hydrometeorological Service of Serbia[5]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. encyklopedia PWN|id = 3977592|tytuł= Sombor|data dostępu=2021-08-11
  2. cytuj książkę|autor=praca zbiorowa|tytuł=Bałkany. Bośnia i Hercegowina, Serbia, Macedonia, Kosowo : przewodnik|wydawca=Helion|data=2013|strony=282–283|isbn=978-83-246-5827-5
  3. cytuj stronę|url=http://pod2.stat.gov.rs/ObjavljenePublikacije/Popis2011/Knjiga20.pdf%7Ctytuł=Popis stanovništva, domaćinstava i stanova 2011. u Republici Srbiji|opublikowany=Republički zavod za statistiku|język=sr|data dostępu=2019-08-12
  4. «Obziri, Serbia Köppen Climate Classification (Weatherbase)». Weatherbase. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «Monthly and annual means, maximum and minimum values of meteorological elements for the period 1981–2010» (սերբերեն). Republic Hydrometeorological Service of Serbia. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմբոր» հոդվածին։