Ռոբերտ Հալֆոն (անգլ.՝ Robert Henry Halfon, մարտի 22, 1969(1969-03-22), Լոնդոն, Միացյալ Թագավորություն և Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության փոխնախագահ և Քեմերոնի երկրորդ կառավարությունում առանց պորտֆելի նախարար (2015-2016)։

Ռոբերտ Հալֆոն
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Էքստերի համալսարան և Հայգեյթի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր մարտի 22, 1969(1969-03-22) (55 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն կամ Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ roberthalfon.com

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Հալֆոնի պապը՝ Ռենատո Հալֆոնը, բնակվում Էր Լիբիայում և ուներ հագուստի արտադրության բիզնես, սակայն 1968 թվականին հրեաների հետապնդումների պատճառով փախել էր այդ երկրից, որոնք սկսվել էին Վեցօրյա պատերազմից հետո։ Սկզբում նա տեղափոխվել է Հռոմ, հետո՝ Լոնդոն։ Ռոբերտ Հալֆոնը մեծացել է Լոնդոնի Համփսթեդ թաղամասում, ժամանակի ընթացքում ավարտել է Էքսեթերի համալսարանը՝ ստանալով արվեստի մագիստրոսի աստիճան «Ռուսաստանի պետական կարգ» մասնագիտությամբ։ Նրա հայրը՝ հրեա ուղղափառ Կլեմենտ Հալֆոնը, 2011 թվականի դրությամբ բնակվում էր Երուսաղեմում[1]։

1987-1990 թվականներին Ռոբերտ Հալֆոնը գլխավորել է Արևմտյան շրջանի ուսանողական պահպանողական ասոցիացիայի (Western Area Conservative Students), 1989-1990 թվականներին՝ Էքսետերի համալսարանի պահպանողական ասոցիացիան։ 1998-2000 թվականներին եղել է Լոնդոնի Ուոքսհոլ շրջանի պահպանողական ասոցիացիայի փոխնախագահ, «Պահպանողական ուղու առաջ» (Conservative Way Forward) խմբի անդամ, Ադրբեջանի պահպանողական բարեկամների կազմակերպության փոխնախագահ։ 2010 թվականից ընդգրկված է «Իսրայելի պահպանողական ընկերներ» խմբում։ 2001 և 2005 թվականներին Պահպանողական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում Հալֆոնի թեկնածությունն էր առաջադրել Հարլոու ընտրատարածքում (Էսսեքս կոմսություն), սակայն հաջողության է հասել միայն 2010 թվականի մայիսի 6-ի ընտրություններում։ 2014-2015 թվականներին եղել է Գանձապետարանի կանցլեր Ջորջ Օսբորնի խորհրդարանական անձնական քարտուղարը[2]։

2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթել է Հարլոու շրջանում՝ ստանալով ձայների 48,9 տոկոսը, այսինքն 4 տոկոսով ավելի, քան 2010 թվականին[3]։

2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնն ավարտել է նոր կաբինետի ձևավորումը, որտեղ Ռոբերտ Հալֆոնը ստացել է առանց պորտֆելի նախարարի և Պահպանողական կուսակցության փոխնախագահի պաշտոնները[4][5]։

2016 թվականի հուլիսի 17-ին Քեմերոնի հրաժարականից հետո՝ նշանակվել է Մեծ Բրիտանիայի կրթության նախարարությունում լրացուցիչ մասնագիտական կրթության, մասնագիտական հմտությունների և աշակերտության կրտսեր նախարար[6](տվյալ պաշտոնը նրան իրավունք չի տվել մասնակցել Թերեզա Մեյի առաջին կաբինետի նիստերին)։

2017 թվականի հունիսի 12-ին, վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում, պահպանողականների հարաբերական անհաջողության հետևանքով Մեյի երկրորդ կաբինետ ձևավորելիս ազատվել է կրտսեր նախարարի պաշտոնից։ Այդ կադրային որոշումը ենթարկվել է դիտորդների քննադատությանը, քանի որ հենց Հալֆոնն էր հանդես գալիս կուսակցության աշխատանքային դասի շրջանում բացատրական աշխատանքների ընդլայնման օգտին, որը զգալիորեն աջակցել Է լեյբորիստների ընտրություններին[7]։ Ընդ որում, Հալֆոնն ինքը հայտարարել է, որ Պահպանողական կուսակցությունը կարող է հայտնվել բազմամյա խորհրդարանական ընդդիմության մեջ, եթե չկատարի մի շարք կարևոր բարեփոխումներ, մասնավորապես, չընդունի «Աշխատանքային կուսակցություն» անվանումը[8]։

2017 թվականի հուլիսի 12-ին ընտրվել է Համայնքների պալատի կրթության կոմիտեի (Education Select Committee) նախագահ[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ռոբերտ Հալֆոնը մանկության տարիներին ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Ամուսնացած չէ, բայց ապրում է Հարլոուում մշտական զուգընկեր Վանդա Կոլոմբոյի հետ։ Այնուամենայնիվ, 2015 թվականին սկանդալ է առաջացել, երբ պարզվել է, որ նա իր խորհրդարանական ծախսերի մեջ մտցրեց հեղինակավոր «East India Club»-ի անդամավճարները, որտեղ հանդիպել է մեկ այլ կնոջ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Tories find new Israel hero in Robert» (անգլերեն). Jewish Telegraph. 2011. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  2. «Robert Halfon MP». Democracy Live (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  3. «Harlow». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  4. «Anglia region MPs appointed to Government» (անգլերեն). ITV News. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  5. «Meet the new Cabinet appointments in David Cameron's Tory government» (անգլերեն). Independent. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  6. Nick Linford (2016 թ․ հուլիսի 17). «Robert Halfon announced as new minister at DfE» (անգլերեն). FE Week. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  7. Graeme Demianyk (2017 թ․ հունիսի 13). «'Dumb' Theresa May Criticised For Sacking Minister Who Saw Jeremy Corbyn's Surge Coming» (անգլերեն). Huffington Post. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. Tom Newton Dunn, Political Editor (2017 թ․ հունիսի 14). «BLUE COLLAR FAILTory party 'on death row' and faces years in opposition without radical changes, says former minister and fuel duty hero Rob Halfon» (անգլերեն). The Sun. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  9. «Nicky Morgan to lead Treasury committee» (անգլերեն). BBC News. 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. Josh Halliday (2015 թ․ նոյեմբերի 22). «Tory minister claimed expenses for room at club where he met lover» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հալֆոն» հոդվածին։