Համազասպուհի Մամիկոնյան

իշխանուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համազասպուհի Մամիկոնյան (, Ողական, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - 369, Վան, Տոսպ, Վասպուրական, Մեծ Հայք), հայ իշխանուհի, Ռշտունիքի տիկին[1], Մամիկոնյան տանուտեր-իշխան Համազասպ Մամիկոնյանի դուստրը, տանուտեր-իշխան Վարդան Մամիկոնյանի, Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանի, տանուտեր-իշխան Վահան Մամիկոնյանի և սեպուհներ Համազասպյանի ու Արտաշես Մամիկոնյանի քույրը, Ռշտունիքի իշխան Գարեգին Ռշտունու կինը։ Սերվում է Մամիկոնյանների տոհմից։ 369 թվականին, հավատքը չուրանալու պատճառով՝ Մերուժան Արծրունին կախել է նրան Վանի բերդից[2]։

Համազասպուհի Մամիկոնյան
Ռշտունքի տիկին
? - 369
 
Ծննդավայր Ողական, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք
Վախճանի օր 369
Վախճանի վայր Վան, Տոսպ, Վասպուրական, Մեծ Հայք
Թաղված Ձորոյ վանք
Դինաստիա Մամիկոնյաններ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Համազասպ Մամիկոնյան
Ամուսին Գարեգին Ռշտունի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայուհին՝ պատմութեան առջեւ», Վարդան Հացունի, արեւելահայերէնի վերածեց Ցօղիկ Պուլուզեանը, Թեհրան, 2009, էջ 8
  2. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 22.