Ռյուգեն կղզու կավճե ժայռերը (նկար)

Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկար

«Ռյուգեն կղզու կավճե ժայռերը» (գերմ.՝ Kreidefelsen auf Rügen), գերմանացի նկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարն է, վրձնել է 1818 թվականին[1]։

Ռյուգեն կղզու կավճե ժայռերը
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Դավիդ Ֆրիդրիխ
տարի1818
բարձրություն90,5 սանտիմետր
լայնություն71 սանտիմետր
ստեղծման երկիր Գերմանիա
ուղղությունռոմանտիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էKunst Museum Winterthur | Reinhart am Stadtgarten?
հավաքածուKunst Museum Winterthur | Reinhart am Stadtgarten?
կայք
Ծանոթագրություններ

Նկարում պատկերված են երկու տղամարդ և մեկ աղջիկ, որոնք գտնվում են Ռյուգեն կղզու կավճե ժայռերի անդունդի եզրին։ Ճամփորդներից մեկը անդունդի եզրին աղոթելու դիրքով զարմանքից քարացել է։ Նկարում պատկերված է, որ ժայռի այդ անկյունից հիանալի երևում է ծովը։ Ծովում երևում են երկու առագաստանավ, որոնցից մեկը մոտենում է, մյուսը՝ հեռանում, այն խորհրդանշում են, որ օվկիանոսի անսահման տարածությունը նվաճել է մարդը[2]։ Իրար վրա խոնարհված ծառերը խորհրդանշում են նկարչի և նրա կնոջ միջև եղած կապը։

Ստեղծագործությունը գտնվում է Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի Օսկար Ռեյնգարտի թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Каспар-Давид Фридрих. Меловые скалы на острове Рюген». www.rodon.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  2. «Рецензия на Российском общеобразовательном портале». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Börsch-Supan, H. (1987). Caspar David Friedrich (4th enlarged and revised edition). Munich: Prestel. ISBN 3-7913-0835-1
  • Schmied, Wieland (1992). Caspar David Friedrich. Cologne: DuMont. ISBN 3-8321-7207-6
  • Wolf, Norbert (2003). Caspar David Friedrich — Der Maler der Stille. Cologne: Taschen Verlag. ISBN 3-82281957-3

Արտաքին հղումներ խմբագրել