Էմի Ռյոդեր
Էմի Ռյոդեր (գերմ.՝ Emy Roeder, հունվարի 30, 1890[1][2][3][…], Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4] - փետրվարի 7, 1971[1][3][5][…], Մայնց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քանդակագործ, էքսպրեսիոնիստ նկարիչ։
Էմի Ռյոդեր գերմ.՝ Emy Roeder | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 7, 1971[1][3][5][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մայնց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քանդակագործ և արվեստագետ |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Ժանր | աբստրակցիոնիզմ |
Թեմաներ | քանդակագործություն |
Պարգևներ | |
Emy Roeder Վիքիպահեստում |
Կյանք ու աշխատանք
խմբագրելԷմի Ռյոդերն արվեստ ուսումնասիրել է Վյուրցբուրգում, Մյունխենում և 1912-1915 թվականներին քանդակագործ Բեռնհարդ Հյոթգերի արվեստանոցում՝ Դարմշտադտում։ Այնուհետև տեղափոխվել է Բեռլին, որտեղ արդեն ինքնուրույն է աշխատել։ Այստեղ Ռյոդերը արմատական ավանգարդիստական գեղարվեստի շարժման անդամ էր, որում ընդգրկված էին բազմաթիվ հայտնի վարպետներ, այդ թվում` նրա ուսուցիչ Բեռնհարդ Հյոթգերը, Ռուդոլֆ Բելլինգը, Գերբերտ Գարբեն (1919 թվականին ամուսնացել է վերջինիս հետ) և այլք։
1920-ական թվականներին Էմի Ռյոդերն ունեցել է մեծ ստեղծագործական հաջողություններ։ Նա մասնակցում էր բեռլինյան մի շարք ցուցահանդեսների, և արվեստի քննադատները դրական էին գնահատում նրա աշխատանքները։ Էմի Գարբե-Ռյոդերն ու իր ամուսինը մտերիմ և բարեկամական հարաբերությունների մեջ էին Բեռլինի գեղարվեստական վերնախավի հետ, որի ներկայացուցիչներից էին Կետե Կոլվիցը, Էրնստ Բարլախը, Կարլ Շմիդ-Ռոթլուֆը։ 1933 թվականին Գերբերտ Գարբին կամավոր անդամակցել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը։ Նույն տարում Գարբե-Ռյոդեր ընտանիքը մեկնում է Հռոմ, որտեղից մեկ տարի անց ամուսինը վերադառնում է Բեռլին միայնակ։ Էմի Ռյոդերը մնում է Իտալիայում, այնուհետև աշխատում է Ֆրանսիայում և Բավարիայում։ 1936 թվականին նա ստացել է նկարիչների Վիլա Ռոմանա ֆլորենտական պալատի կրթաթոշակ, որն այդ ժամանակ ղեկավարում է Հանս Պուռմանը։ Ռյոդերը Ֆլորենցիայում աշխատել է մինչև 1944 թվականը։
1937 թվականին Էմի Ռյոդերի մի շարք ստեղծագործություններ (այդ թվում՝ «Հղիի քանդակը») նացիստների կողմից որակվել են որպես դեգեներատիվ արվեստ։ 1944 թվականին ֆաշիստների կողմից Իտալիայի ազատագրման ժամանակ, նկարչուհին ձերբակալվում է դաշնակիցների կողմից և ուղարկվում ներկալյալների ճամբար, սակայն Հանս Պուռմանի և պատմաբան Ֆ. Ֆոլբախի ջանքերի շնորհիվ շուտով ազատ է արձակվում։ Հաջորդ 4 տարիների ընթացքում Էմի Ռյոդերը ապրում և աշխատում է Հռոմում։ 1950 թվականին վերադառնալով Գերմանիա՝ Մայնց քաղաքի քաղաքային իշխանությունների կողմից ստանում է բնակարան և արվեստանոց, որը նրան տրվում է դասախոսական գործունեություն իրականացնելու պայմանով (մինչև 1953 թվականը)։ Ավելի ուշ Էմի Ռյոդերը այս քաղաքում վարում է ազատ նկարչի կյանք՝ հաճախ ճանապարհորդելով դեպի Շվեդիա, Հունաստան, Իտալիա, Հյուսիսային Աֆրիկա։
1955 թվականին մասնակցել է Կասելում ժամանակակից արվեստի «documenta 1» ցուցահանդեսին։ Գեղարվեստական հավաքածուն, որը պատկանում էր Էմի Ռյոդերին և բաղկացած էր նրա ստեղծագործություններից, ինչպես նաև գերմանական էքսպրեսիոնիզմի դասականների ստեղծագործություններից (Էրիխ Հեկել, Կարլ Շմիդտ-Ռոտլուֆ, Հանս Պուռման, Օտտո Հերբիգա և այլք), նկարիչը նվիրել է իր հայրենի քաղաք Վյուրցբուրգին։
Էմի Ռյոդերի ստեղծագործական ժառանգությանը, որն արված է էքսպրեսիոնիստական գեղարվեստական ոճով, պատկանում են առաջին հերթին քանդակ-դիմանկարները։ Նրան հաջողությամբ էին տրվում կանանց և մայրերի կերպարները։ 1920-ականների աշխատանքներում զգացվում է Էրնստ Բառլախի ազդեցությունը։ Նրա գործունեության մյուս կարևոր թեմաներն էին կենդանիների պատկերները, մերկ բնորդները՝ ինչպես ռելիեֆային, այնպես էլ՝ քանդակային դրսևորումներով։ Վաղ շրջանում Էմի Ռյոդերն աշխատել է մետաղի և փայտի հետ, իսկ ավելի ուշ՝ իր ստեղծագործությունները կերտել է միայն բրոնզից։
Մրցանակներ
խմբագրել- 1920 թվական - Պրուսական արվեստի ակադեմիայի մրցանակ
- 1929 թվական - Քյոլն քաղաքի մրցանակ քանդակագործության ոլորտում
- 1936 թվական - Վիլա Ռոմանոյի մրցանակ (Ֆլորենցիա)
- 1960 թվական - «Վաստակի համար» շքանշան, ԳՖՀ
- 1962 թվական - արվեստի ոլորտում Մայնց քաղաքի մեծ մրցանակ. Մայնցի համալսարանի պատվավոր անդամակցության շնորհում
- 1963 թվական - Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է արվեստի պրոֆեսորի կոչման
- 1966 թվական - մեծ մրցանակ Վյուրցբուրգ քաղաքի մշակույթի ոլորտում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118601776 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.villaromana.org/front_content.php?idcat=24&lang=1
Գրականություն
խմբագրել- Beate Reese: Auf der Suche nach Ausdruck und Form. Emy Roeder (1890—1971) und die Plastik ihrer Zeit. ISBN 3-928155-48-2
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Ռյոդեր» հոդվածին։ |