Ռիտա Լոբատու Վելյո Լոպես դե Ֆրեյտաս (պորտ.՝ Rita Lobato, հունիսի 7, 1866(1866-06-07), Rio Grande, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա - հունվարի 6, 1954(1954-01-06), Rio Pardo, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի բժշկուհի, քաղաքական գործիչ և ֆեմինիստուհի։

Ռիտա Լոբատու
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1866(1866-06-07)
ԾննդավայրRio Grande, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Մահացել էհունվարի 6, 1954(1954-01-06) (87 տարեկան)
Մահվան վայրRio Pardo, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Կրթությունբժշկական ուսումնական հաստատություն
Մասնագիտությունգրող և բժիշկ
 Rita Lobato Վիքիպահեստում
Ռիտա Լոբատուն Բրազիլիայի նամականիշին, 1967 թվական

Բրազիլիայում բարձրագույն կրթություն ստացած (1887)[1] և Բրազիլիայում բժշկության ոլորտում գիտական աստիճան ստացած առաջին կինն է։

Կենսագրություն խմբագրել

1827 թվականին բրազիլացի կանանց թույլ են տվել դպրոց հաճախել։ Սակայն թույլտվությունը ներառել է միայն տարրական կրթությունը։ Ավելի ուշ` 1879 թվականին, կայսերական հրամանագրով իգական սեռը ևս ստացել է բարձրագույն կրթության թույլտվություն։ Ռիտան ավարտել է դպրոցը։ Չնայած այս թույլտվության նվաճմանը` բոլոր կանայք, որոնք որոշել են գնալ այդ ճանապարհով, բախվել են մեծ նախապաշարմունքների և խտրականության։ Որոշ մարդիկ պնդել են, որ կանայք շատ փոքր ուղեղ ունեն բժշկությունը հասկանալու համար, կամ որ կին բժիշկը երբեք ամուսին չի գտնի։

Ռիտա Լոբատուն ընդունվել է Ռիո դե Ժանեյրոյի բժշկական ֆակուլտետ, որտեղ նրա կրտսեր եղբայրը սովորել է դեղաբանություն։ Ավելի ուշ իր համակուրսեցիների և պրոֆեսորների հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է Սալվադորի բժշկական ֆակուլտետ (Բահիա

1887 թվականին նա դարձել է առաջին բրազիլացի կինը և երկրորդ լատինամերիկուհին, որը ստացել է բժշկի դիպլոմ (առաջինը չիլիացի Էլոիսա Դիաս Ինսունսան է, որն ավարտել է բուհը 1886 թվականի նոյեմբերի 20-ին)։

Բրազիլիայի թերթերը նրան որպես օրինակ են ընդունել բրազիլացի աղջիկների համար։ Ավելի ուշ Ռիտա Լոբատուն ամուսնացել է և մի քանի տարի զբաղվել բժշկական գործունեությամբ։

Ֆեմինիստական շարժման մասնակիցը պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար, ինչն ավելի ուշ Ռիտա Լոբատուին բերել է քաղաքականություն։ Բրազիլիայի ազատագրական կուսակցության («Partido Libertador») անդամ է։

Ընտրյալ հրատարակումներ խմբագրել

Նրա ընտրյալ հրատարակումները կոչվում են «Ապաքինում», «Բժշկության պատասխանատվություն», «Ցուցումներ, որոնք պահանջում են կեսարյան հատում»։

Հիշատակ խմբագրել

1967 թվականին Բրազիլիայի փոստը թողարկել է Ռիտա Լոբատուի պատկերով նամականիշ, որը նվիրված է նրա ծննդյան հարյուրամյակին։

Նրա անունն է (Rua «Dra. Rita Lobato») կրում Պորտու Ալեգրիում և Ռիու Գրանդիում գտնվող փողոցները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Роль женщины в медицине». Медицинские интернет-конференции. 2017. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Լոբատու» հոդվածին։