«Ռիվերա» զբոսայգի (իտալերեն՝ Riviera նշանակում է ափ), զբոսայգի և զվարճանքի այգի Սոչիի Կենտրոնական շրջանում[1]։

Ռիվերա
Տեսակպուրակ և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՍոչի
Հիմնվել է1898
Ռիվերա (զբոսայգի)ը գտնվում է Ռուսաստանում
Ռիվերա (զբոսայգի)

Պատմություն խմբագրել

«Ռիվերան» Սոչիի ամենահայտնի զբոսայգին է։ Հիմնադրվել է 1898 թվականին հայտնի գործարար, Եգորևսկի պատվավոր քաղաքացի Վասիլի Ալեքսեևիչ Խլուդովի (1841-1913 թթ.) կողմից։ Մինչև հեղափոխությունը քաղաքի այս հատվածը (Սոչի գետի աջ ափին) կոչվել է Խլուդովսկի։ Խորհրդային ժամանակաշրջանում զբոսայգին հանգստի և հանդիպումների վայր էր։

Զվարճանք խմբագրել

Այգում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, սպորտային հատված, կարտոդրոմ, գրադարան, սիրո ցայտաղբյուր, ցուցահանդեսային սրահ, կինոթատրոն, հաշտության նստարան, սիրահարների կրպակ (քանդակագործ՝ Ա. Խալաֆյան), օվկիանոսարիում, դելֆինարիում, «CIRCUS Club project» գիշերային ակումբ, կանաչ թատրոն, որտեղ անցկացվում են համերգային ծրագրեր և շոուներ։

Այգու բույսեր խմբագրել

 
Ընտելացրած թութակներ՝ այգու մշտական հաճախորդներ

Այգում աճում են ծառերի և թփերի բազմաթիվ տեսակներ, այդ թվում հազվագյուտ՝ մայրի, փիճի, մագնոլիա, արմավներ և այլն։ Ընդհանուր առմամբ, կան ավելի քան 240 բույսերի տեսակներ[2], որոնցից ավելի քան 50-ը հատուկ նշանակություն ունեն։

Տեսանելի տեղ են զբաղեցնում վարդագույն տնկարկները, որոնք թարմացվում են ամեն տարի։ Այգում կան վարդերի տարբեր տեսակներ։ 2011 թվականին տնկվել էին սակուրայի հազվագյուտ տեսակներ՝ վարդագույն և սպիտակ մեծ ծաղիկներով։

Այգու հիմնական տեսարժան վայրը Բարեկամության բացատն է, որտեղ աճում են մագնոլիաներ` տնկված հանրաճանաչ քաղաքական գործիչների, տիեզերագնացների կողմից։ Այստեղ ծառեր են տնկել ռուս և ամերիկացի տիեզերագնացներ Յուրի Գագարինը, Գերման Տիտովը, Վալենտինա Տերեշկովան, Ալեքսեյ Լեոնովը, Վիտալի Սևաստյանովը, Թոմաս Ստաֆորդը, Դոնալդ Սլեյտոնը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Парк культуры и отдыха «Ривьера»». Туристер.ру (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  2. «Парк отдыха и развлечений «Ривьера» г. Сочи». park-riviera.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել