Դոնալդ Սլեյտոն

տիեզերագնաց

Դոնալդ Քենթ (Դիկ) Սլեյտոն (անգլ.՝ Donald Kent "Deke" Slayton, մարտի 1, 1924(1924-03-01)[1][2][3][…], Սպարտա, Վիսկոնսին, ԱՄՆ - հունիսի 13, 1993(1993-06-13)[1][3][4], Լիգ Սիթի), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի պաշտոնաթող մայոր։

Դոնալդ Սլեյտոն
Donald Slayton

Բնօրինակ անուն ազգանուն Donald Slayton
Մասնագիտություն  ԱՄՆ
Տիեզերքում անցկացրած ժամանակը 217 ժ 28 ր
Ծնվել է մարտի 1, 1924(1924-03-01)[1][2][3][…]
Ծննդավայր Սպարտա, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել է հունիսի 13, 1993(1993-06-13)[1][3][4] (69 տարեկան)
Մահվան վայրը Լիգ Սիթի
Պարգևներ
Սլեյտոնը և Ալեքսեյ Լեոնովը «Սոյուզի» մեջ

ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայության է անցել 1942 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ կատարել է 56 մարտական թռիչք։ Ավարտել է Մինեսոտայի համալսարանը (1949 թվականին ստացել բնական գիտությունների բակալավրի աստիճան), փորձարկող օդաչուների դպրոցը (1956 թվականին)։

ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1975 թվականի հուլիսի 15-25-ին, Թոմաս Ստաֆորդի և Վենս Բրանդի հետ, որպես ամերիկյան անձնակազմի անդամ (կցման խցիկի օդաչու), թռիչք է կատարել «Սոյուզ»-«Ապոլլոն» տիեզերական համակարգով։

Տիեզերքում եղել է 217 ժ 28 ր։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 424