Թոմաս Փաթեն Ստաֆորդ (անգլ.՝ Thomas Patten Stafford, սեպտեմբերի 17, 1930(1930-09-17)[1][2][3], Weatherford, Custer County, Օկլահոմա, ԱՄՆ - մարտի 18, 2024(2024-03-18)[4], Satellite Beach, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ։

Թոմաս Ստաֆորդ
անգլ.՝ Tom Stafford
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1930(1930-09-17)[1][2][3]
ԾննդավայրWeatherford, Custer County, Օկլահոմա, ԱՄՆ
Մահացել էմարտի 18, 2024(2024-03-18)[4] (93 տարեկան)
Մահվան վայրSatellite Beach, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց և ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա
Մասնագիտությունռազմական գործիչ, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց և օդաչու
ԱշխատավայրՆԱՍԱ
Զբաղեցրած պաշտոններChief of the Astronaut Office?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Stafford Վիքիպահեստում

1952 թվականին ավարտել է ԱՍՆ-ի ռազմածովային ակադեմիան, ստացել գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 1959 թվականին՝ Էդուարդսի (Կալիֆոռնիայի նահանգ) ավիացիոն բազայի փորձարկող օդաչուների դպրոցը։

ԱՍՆ տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։ 1965 թվականի դեկտեմբերի 15-16-ին Ուոլթեր Շիրայի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-6» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 25 ժամ 51 րոպե (Երկրի շուրջը կատարել է 17 պտույտ)։ 1966 թվականի հունիսի 3-6-ին Յուջին Սերնանի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-9» տիեզերանավով։ 12 ժամ 2 րոպեում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 45 պտույտ։ 1969 թվականի մայիսի 18-26-ին, Ջոն Յանգի և Յուջին Սերնանի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Մայիսի 21-ին տիեզերանավը դուրս է բերվել Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր, Ստաֆորդը և Սերնանը լուսնախցիկով (անջատվել էր տիեզերանավից) մոտեցել են Լուսնի մակերևույթին՝ մինչև 15 կիլոմետր հեռավորությամբ։ Թռիչքը տևել է 192 ժամ 3 րոպե (Լուսնի արհեստական արբանյակի ուղեծրում եղել է 61 ժ 40 ր)։ 1975 թվականի հուլիսի 15-25-ին Դոնալդ Սլեյտոնի և Վենս Բրանդի հետ, որպես «Ապոլլոն» տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն» - «Սոյուզ» ծրագրով։ Թռիչքը տևել է 217 ժամ 28 րոպե, որի ընթացքում ամերիկյան «Ապոլլոն» և սովետական «Սոյուզ-19» տիեզերանավերը 2 անգամ կցվել էն, կատարվել են գիտատեխնիկական փորձեր։

Չորս թռիչքի ընթացքում տիեզերքում մնացել է 517 ժամ 43 րոպե։

Ծանոթագրություններ խմբագրել