Ռիչֆիլդ (Յուտա)
Ռիչֆիլդ (անգլ.՝ Richfield), քաղաք Յուտա նահանգում (ԱՄՆ)։ Սևիեր շրջանի վարչական կենտրոնն է և շրջանի ամենախոշոր քաղաքը։ Ըստ 2010 թվականի տվյալների` Ռիչֆիլդի բնակչությունը կազմում է 7551 մարդ (նահանգի խոշորագույն քաղաքների ցանկում 71-րդը)։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1864 թ. | |
Մակերես | 14,659307 կմ², 14,739085 կմ² | |
ԲԾՄ | 1632±1 մետր | |
Բնակչություն | ▲8201 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | MDT? | |
Հեռախոսային կոդ | 435 | |
Փոստային ինդեքսներ | 84701 | |
Պաշտոնական կայք | richfieldcity.com(անգլ.) | |
| ||
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Համաձայն ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի բյուրոյի՝ քաղաքն ունի 13,7 կմ² ընդհանուր մակերես։ Քաղաքի միջով անցնում է միջնահանգային I-70 ավտոմայրուղին։
ԿլիմաԽմբագրել
Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Ռիչֆիլդի կլիման տափաստանային է (BSk): Տարեկան միջին ջերմաստիճանը 4,5 °C է, ամենատաք ամիսը հուլիսն է (միջին ջերմաստիճանը 16,8 °C է), ամենացուրտը՝ հունվարը (միջին ջերմաստիճանը −4,9 °C է)։ Տեղումների տարեկան միջին քանակը 373,4 մմ է[2]։
Ռիչֆիլդ (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 40.6 (4.8) |
46.6 (8.1) |
56.5 (13.6) |
64.4 (18) |
73.4 (23) |
83.5 (28.6) |
89.7 (32.1) |
87.6 (30.9) |
79.9 (26.6) |
67.4 (19.7) |
52.3 (11.3) |
40.9 (4.9) |
65.2 (18.4) |
Միջին ցածր °F (°C) | 16.3 (−8.7) |
20.9 (−6.2) |
26.9 (−2.8) |
31.9 (−0.1) |
39.2 (4) |
46.2 (7.9) |
53.0 (11.7) |
51.7 (10.9) |
42.5 (5.8) |
32.0 (0) |
23.5 (−4.7) |
16.3 (−8.7) |
33.4 (0.8) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.46 (11.7) |
0.47 (11.9) |
0.72 (18.3) |
0.61 (15.5) |
0.94 (23.9) |
0.63 (16) |
0.62 (15.7) |
0.81 (20.6) |
0.87 (22.1) |
1.04 (26.4) |
0.58 (14.7) |
0.57 (14.5) |
8.34 (211.8) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 4.4 (11.2) |
4.5 (11.4) |
2.7 (6.9) |
0.8 (2) |
0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.4 (1) |
2.8 (7.1) |
4.5 (11.4) |
20.2 (51.3) |
աղբյուր: NOAA[3] |
ՊատմությունԽմբագրել
1863 թվականի հուլիսին Ջորջ Բինը ուղևորվել է էքսպեդիցիայի դեպի Սևիր գետ՝ բնակության համար նոր վայրեր փնտրելու նպատակով։ Նա գտել է ջրի աղբյուր, որի շուրջն էլ հիմնադրվել է Ռիչֆիլդը։ Քաղաքի անվանումը ընտրվել է ի պատիվ բնակավայրը շրջապատող բերքառատ բնահողերի։ Ռիչֆիլդում առաջին դպրոցը կառուցվել է 1865 թվականին, ապա սկսվել է ամրոցի կառուցումը։ 1865 թվականին հնդիկները ձորում սպանել են երկու աշխատողի, իսկ հետո՝ երեք նորաբնակների, ինչը հանգեցրել է բնակչության տարհանմանը։ 1871 թվականին բնակիչների մեծ մասը վերադարձել է քաղաք[4]։
Ռիչֆիլդը համարվում է կենտրոնական Յուտայի առևտրական և մշակութային կենտրոնը։ Քաղաքում է գտնվում մունիցիպալ օդանավակայանը, հիվանդանոցը։ Այն շրջապատված է ազգային պարկերով՝ Զայոն, Բրայս և Կապիտոլ-Րիֆ[4]։
ԲնակչությունԽմբագրել
2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռիչֆիլդի բնակչությունը կազմել է 7551 մարդ, որոնցից 50 %-ը տղամարդ էր, 50 %-ը՝ կին, քաղաքում եղել է 2553 տնտեսություն, 1871 ընտանիք։ Քաղաքի տարածքում տեղակայված է եղել 2553 շինություն՝ 186,3 շինություն մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Բնակչության կազմ. սպիտակներ՝ 94,4 %, աֆրոամերիկացիներ՝ 0,3 %, ասիացիներ՝ 0,4 %, բնիկ ամերիկացիներ՝ 1,7 % [5]:
Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ քաղաքի բնակչության 32,2 %-ը 18 տարեկանից ցածր էր, 4,6 %-ը՝ 18-21 տարեկան, 50 %-ը՝ 21-65 տարեկան, իսկ 13,2 %-ը՝ 65 և ավելի տարեկան։ Ռիչֆիլդում ամեն 100 կնոջը համապատասխանել է 99,9 տղամարդ, ընդ որում, 100 չափահաս կնոջը՝ 98,7 հասակակից տղամարդ[5]։ Բնկաչության միջին տարիքը կազմել է 30,9։
2553 տնային տնտեսություններից 73,3 %-ը ընտանիքներ են եղել, որոնցից 60,3 %-ը միատեղ բնակվող ամուսնական զույգերն են, 9,0 %-ը կանայք են, որոնք բնակվում են առանց ամուսինների, և 3,9 %-ը տղամարդիկ են, որոնք բնակվում են առանց կանանց։ 26,7 %-ը ընտանիք չի ունեցել։
Միջինում տնային տնտեսություններ վարում էր 2,88 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը 3,42 մարդ էր։ Միայնակ բնակվել է բնակչության 23,5 %-ը, 11,0 % կազմել են միայնակ ծեր մարդիկ (65 տարեկանից բարձր)[5]։
ՏնտեսությունԽմբագրել
2014 թվականին 16 տարեկանից բարձր 5351 մարդուց 2892-ը ունեցել է աշխատանք։ Ընդ որում, տղամարդկանց եկամտի միջնարժեքը կազմել է տարեկան 45 747 ԱՄՆ դոլար, իսկ կանանցը՝ 27 383 դոլար։ 2014 թվականին մեկ ընտանիքի եկամտի միջնարժեքը կազմել է տարեկան 53 972 $, տնային տնտեսությանը՝ 40 500 $, մեկ անձի տարեկան եկամուտը՝ 17 581 $[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ «Richfield, Utah»։ Weatherbase։ Վերցված է 2016-11-20
- ↑ «NOWData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 5 May 2013
- ↑ 4,0 4,1 Pearl F. Jacobson։ «Richfield, Utah»։ Utah History Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-18-ին։ Վերցված է 2016-11-21
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «American FactFinder»։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-08-ին։ Վերցված է 2015-11-26