Բրայս կիրճ (ազգային պարկ)

Բրայս կանիոն (անգլ.՝ Bryce Canyon National Park), ազգային պարկ ԱՄՆ–ում։ Գտնվում է Յուտայի նահանգի հարավարևմտյան մասում։ Պարկի մակերեսը 145 կմ² է[2]։ Պարկի ամենադիտարժան վայրը Բրայս կանիոնն է։ Չնայած անվանմանը՝ այն ամենևին էլ կանիոն չէ, այլ ավելի շուտ հսկայական բնական ամֆիթատրոն Պաունտսաուգանտ բարձրավանդակի վրա, որ առաջացել է էրոզիայի հետևանքով։ Բրայսը առանձնանում է երկրաբանական յուրահատուկ կառուցվածքով, որը կոչվում է հուդու։ Այն ձևավորվել է գետերի էրոզիայից և լճերի նստվածքային ապարներից քամու, ջրի և սառույցի ազդեցությամբ։ Նարնջագույն և սպիտակ լեռնաքարերը անկրկնելի տեսարան են ներկայացնում հատկապես մայրամուտին ու արևածագին։

Բրայս կիրճ
անգլ.՝ Bryce Canyon National Park
ՏեսակԱՄՆ ազգային պարկ և ազգային պարկ
Մասն էMighty Five?
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԷյն շրջան
Հիմնվել էսեպտեմբերի 15, 1928
Մակերես145 կմ²
Անվանված էBryce Canyon?
Այցելուներ1 464 655 մարդ (2020)[1]
Բրայս կիրճ (ազգային պարկ)ը գտնվում է ԱՄՆում
Բրայս կիրճ (ազգային պարկ)
Բրայս կիրճ (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Բրայս կիրճ (ազգային պարկ)

Կանիոնի մերձական տարածքը բնակեցվել է 1850-ական թվականներին։ Այն անվանվել է Էբենեզեր Բրայսի անունով, ով 1875 թվականին այդ շրջանում հիմնել է կալվածք[3]։ Բրայս կանիոնի հարակից տարածքը 1924 թվականին նախ հռչակվել է բնության ազգային հուշարձան, ապա 1928 թվականին՝ ազգային պարկ։ Այցելությունների թվով Բրայս կանիոն ազգային պարկը զիջում է միայն Գրանդ կանիոն և Զայոն ազգային պարկերին առաջին հերթին մեկուսացած լինելու պատճառով։ Յուտա նահանգի Կանաբ քաղաքը գտնվում է ազգային երեք պարկերի միջև։

Աշխարհագրական դիրք և կլիմա խմբագրել

 
Բնական կամար Բրայս կանիոնում

Բրայս կանիոնը գտնվում է Յուտայի հարավարևմտյան մասում։ Բրայսն ավելի վերև է գտնվում, քան մոտակա Գրանդ կանիոն և Զայոն ազգային պարկերը։ Կանիոնի բարձրությունը կազմում է 2400–2700մ այն դեպքում, երբ Գրանդ կանիոն ազգային պարկը գտնվում է ծովի մակարդակից 2100մ բարձրության վրա։ Այդպիսով՝ պարկը խիստ տարբերվում է էկոլոգիայով և եղանակով։ Հակադրությունը լավ տեսանելի է այն զբոսաշրջիկների համար, ովքեր նույն ուղևորության ընթացքում այցելում են երեք պարկեր։

Կլիման Բրայս կանիոնում ավելի սառն է և ավելի խոնավ մյուս երկու պարկերի համեմատ։ Տեղումների տարեկան միջին քանակը 380–460 մմ է։ Տարեկան միջին մինիմումը -13 °C է, հունվարի միջինը՝ -28 °C։ Պարկում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2002 թվականի հուլիսի 14–ին՝ 37 °C։

Համայնապատկեր խմբագրել

 
Բրայս կանիոնի համայնապատկեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://irma.nps.gov/STATS/SSRSReports/National%20Reports/Annual%20Park%20Ranking%20Report%20(1979%20-%20Last%20Calendar%20Year)
  2. "Listing of acreage as of December 31, 2011". Land Resource Division, National Park Service. Retrieved March 6, 2012.
  3. Kiver 1999, p. 523

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայս կիրճ (ազգային պարկ)» հոդվածին։