Ռիչարդ Շմիդ (հոկտեմբերի 5, 1934(1934-10-05), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 18, 2021(2021-04-18)), ամերիկացի նկարիչ-ռեալիստ։ «Alla Prima», «Everything I know about Painting » գրքերի հեղինակ։

Ռիչարդ Շմիդ
Snowgoosebyrichardschmid.jpg
Ծնվել էհոկտեմբերի 5, 1934(1934-10-05)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 18, 2021(2021-04-18) (86 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ
Ներշնչվել էWilliam H. Mosby?

ԿենսագրությունԽմբագրել

Սկսել է զբաղվել նկարչությամբ ու գեղանկարչությամբ տասներկու տարեկանում։ Դասական կրթություն է ստացել Ուիլյամ Մոսբիի ղեկավարությամբ Չիկագոյի ամերիկյան արվեստի ակադեմիայում[1]։

1990 թվականին դարձել է Hubbard Art Award for Excellence մրցանակի մրցանակակիր[2][3]։ 2000 թվականին ստացել է Ջոն Սինգեր Սարջենթի Lifetime Achievement ամերիկյան նկարիչ-դիմանկարիչների ընկերության մեդալը։ 2001 թվականին նկարահանել է «Ամերիկյան դիմանկար։ Սենատորը և նկարիչը» կարճամետրաժ փաստագրական ֆիլմը, որտեղ Շմիդը հարցազրույց է վերցրել այդ ժամանակի սենատոր Ջեյմս Ջեֆֆորդից (որը Վերմոնտից էր)՝ միաժամանակ նկարելով նրա դիմանկարը[4]։ Richard Schmid - A Retrospective Exhibition ցուցահանդեսը տեղի է ունեցել Բատլերի ամերիկյան արվեստի ինստիտուտում 2003 թվականին[5]։ Մասնակցել է հիսուն անհատական ցուցահանդեսների[6]։

ՄրցանակներԽմբագրել

2005 թվականի մարտին Շմիդը արժանացել է ամերիկյան դիմանկարիչների միության ոսկե մեդալի։

Նաև որպես մրցանակ ստացել է՝ Նյու Յորքի Սալմանգունդի ակումբի պատվավոր շքանշան, Ազգային արվեստի այգիներից 100 000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակ, ինչպես նաև ամերիկյան ջրաներկի ոսկե մեդալ։ 2003 թվականին ստացել է Լայմի գեղարվեստի ակադեմիայի քոլեջում պատվավոր դոկտորի աստիճան[7]։ 2013 թվականին Շմիդի նկարը «Էբբոտսֆորդի տունը։ Պարոն Վալտեր Սքոթի տունը» ցուցադրվել է Շոտլանդիայի Էբբոտսֆորդի և Մելրոուզի այցելուների նոր կենտրոնի բացմանը[8]։ 2014 թվականին Plein Air ամսագիրը նրան է հանձնել Lifetime Achievement Award մրցանակը[9]։

Այլ աշխատանքներԽմբագրել

Շմիդը «Alla Prima», «Everything I know about Painting » գրքերի հեղինակն է[10], գեղանկարչության արվեստի մասին գիրքը առաջին անգամ հրատարակվել է 1998 թվականին[11][12]։ Թողարկում է նաև վիդեո-դասընթացներ[13][14][15]։

ԸնտանիքըԽմբագրել

Ռիչարդ Շմիդի մայրական կողմից պապը՝ Ջուլիան Օութսը, ճարտարապետ քանդակագործ էր[6]։

Ներկայումս Շմիդն ապրում է Նյու Գեփշիրում իր կնոջ՝ նկարչուհի Նենսի Գուզիկի հետ[16]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. {{{заглавие}}}.
  2. critic Alan G. Artner, Art։ «`MODERNISM` UNDEFINED» 
  3. Glueck Grace։ «Art Museum at a New Mexico Track» 
  4. «Western Art - Cowboy Artists & Western Sculptures»։ 2010-09-03 
  5. «An art explosion»։ old.post-gazette.com 
  6. 6,0 6,1 «Nationally renowned artist Richard Schmid at Gallery 1261» 
  7. «Laumeister to hold tribute to artist Richard Schmid» (չաշխատող հղում)
  8. http://www.fineartconnoisseur.com/pages/16839308.php Archived 2015-09-24 at the Wayback Machine.?
  9. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-20-ին։ Վերցված է 2019-05-11 
  10. «Renowned Painter Richard Schmid Receives Lifetime Achievement Award - OutdoorPainter»։ 2014-04-10 
  11. Albee Timothy (2018-10-30)։ «Essential Lightwave 3D 8: The Fastest and Easiest Way to Master LightWave»։ Wordware Publishing, Inc. 
  12. «38 of the Best Books on Drawing & Painting - Art Escape Italy I Art Holidays in Italy»։ Art Escape Italy I Art Holidays in Italy 
  13. «Pirates in our Midst»։ fineartviews.com 
  14. «Richard Schmid: The Power of Simplicity in Portrait Paintings»։ 2008-01-29 
  15. «Richard Schmid – Lines and Colors»։ linesandcolors.com 
  16. «May I Introduce Nancy Guzik? - Artists Network»։ 2011-04-30 

Արտաքին հղումներԽմբագրել