Ռոզալի Անդերսոն «Էնդի» ՄաքԴաուել (անգլ.՝ Rosalie Anderson «Andie» MacDowell, ապրիլի 21, 1958(1958-04-21)[1][2][3][…], Gaffney, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասանուհի և մոդել։

Էնդի ՄաքԴաուել
Ծնվել էապրիլի 21, 1958(1958-04-21)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրGaffney, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
ԿրթությունWinthrop University? և Gaffney High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, մոդել և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Փոլ Ջ. Quelley
Երեխա(ներ)Ջասթին Քուելի, Ռեյնի Քուելի և Մարգարեթ Քուոլի
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

խմբագրել

Ծնվել է անտառային արդյունաբերության աշխատող Մարիոնի և երաժշտության ուսուցչուհի Պոլին ՄաքԴաուելների ընտանիքում։ Էնդին ունի քույր՝ Բևերլին (ծնված 1954 թվականին) և եղբայր՝ Ուիլարդը (ծնվ․ 1961 թվականին)։ Պատանի ժամանակ աշխատել է բուտիկում և Stage Door ռեստորան-բարում։ 1980-ական թվականների սկզբին որպես մոդել աշխատել է Yves Saint Laurent, Vassarette, Armani perfume, Sabeth-Row, Mink International, Anne Klein, Bill Blass բրենդների համար։

Կարիերա

խմբագրել

Լինելով մոդել՝ ՄաքԴաուելը կինոյում առաջնաելույթ է ունեցել 1984 թվականին «Գրեյթոուկ։ Լեգենդ Տարզանի՝ կապիկների տիրակալի մասին» ֆիլմում, բայց ակտիվ նկարահանվել սկսել է միայն 1980-ական թվականների վերջից՝ դերասանական վարպետության դասընթացներին մասնակցելուց հետո։

ՄաքԴաուելը խաղացել է «Կանաչ քարտ» (1990), «Արջամկան օրը» (1993) և «Չորս հարսանիք և մեկ թաղում» (1994) ֆիլմերի գլխավոր կանացի դերերում, որոնց մեջ մասնակցությունը նրան բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկու անվանակարգ։ Նաև նկարահանվել է 1993 թվականի «Կարճ պատմություն» ֆիլմում։ «Արջամկան օրը» և «Չորս հարսանիք և մեկ թաղում» ֆիլմերը դարձել են նրա կարիերայի ամենամեծ առևտրային նվաճումը[4]։

90-ականների կեսերից սկսած՝ ՄաքԴաուելի կարիերան անկում է ապրել ձախողված առևտրային ֆիլմերում մասնակցության պատճառով[5]։ Նա արժանացել է քննադատների դրական արձագանքին միջին տարիքի կնոջ դերը կատարելու համար, որը 2001 թվականի «Անհաջողակների ակումբ» ֆիլմում սիրահարված էր մի երիտասարդի, սակայն ֆիլմը լայն վարձույթում չի ներկայացվել և գրեթե աննկատ է մնացել հանդիսատեսի համար։ Հաջորդող տարիներին ՄաքԴաուելը հիմնականում նկարահանվել է անկախ ֆիլմերում, որոնք հազվադեպ են հասել կինոթատրոնների էկրաններին, ինչպես նաև ակտիվ խաղացել է հեռուստատեսային ֆիլմերում և նկարահանվել սերիալների էպիզոդներում։ Չնայած կինոյում իր կարիերայի ընթացքում բազմաթիվ ահաջողություններ է ապրել, 2000-ականներին նա հայտնի է դարձել է որպես L’Oréal ֆրանսիական կոսմետիկ ֆիրմայի գովազդային ընկերության դեմքը։

ՄաքԴաուելըմարմնավորել է 2013 թվականի «Մայրու ծովախորշ» սերիալի գլխավոր հերոսուհուն[6]։

Անձնական կյանք

խմբագրել

1986-1999 թվականներին ամուսնացած է եղել Պաուլ Քուելիի (անգլ.՝ Paul Qualley) հետ, որից ունեցել է որդի՝ Ջասթինը (ծնված 1986 թվականին) և աղջիկներ՝ Ռեյնին (անգլ.՝ Rainey Qualley, ծնված 1989 թվականին) և Մարգարետը (անգլ.՝ Margaret Qualley, ծնված 1994 թվականին)[7]։

2001-2004 թվականներին ամուսնացած է եղել բիզնեսմեն Ռեթ Հարթզոգի հետ (անգլ.՝ Rhett Hartzog):

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ֆ Գրեյթոուկ։ Լեգենդ Տարզանի՝ կապիկների տիրակալի մասին Greystoke: The Legend of Tarzan, Lord of the Apes օրիորդ Ջեյն ՓՓորթեր
1985 ֆ Սուրբ Էլմի կրակ St. Elmo’s Fire Դեյլ Բիբերման
1990 ֆ Կանաչ քարտ Green Card Բրոնտե Միտչել Ֆորե
1991 ֆ Հուդզոնյան ճուռակը Hudson Hawk Աննա Բարալի
1992 ֆ Խաղացողը The Player կամեո
1993 ֆ Կարճ պատմություն Short Cuts Էն Ֆինիգան
1993 ֆ Արջամկան օրը Groundhog Day Ռիտա
1994 ֆ Վատ աղջիկներ Bad Girls Էլին Սփենսեր
1994 ֆ Չորս հարսանիք և մեկ թաղում Four Weddings and a Funeral Քերի
1995 ֆ Խենթ հերոսներ Unstrung Heroes Սելմա Լիդզ
1996 ֆ Մայքլ Michael Դորոթի Ուինթերս
1999 ֆ Մուսան The Muse Լորա Ֆիլիփս
2001 ֆ Քաղաք և գյուղ Town & Country Յուջին Քլեյբորն
2001 հֆ Ընթրիք ընկերների հետ Dinner with Friends Կարեն
2002 հֆ Ջո Jo Ջո
2005 ֆ Վերջին նշան Last Sign Քեթի Մակֆարլեյն
2005 ֆ Գեղեցկության սրահ Beauty Shop Թերի
2006 մֆ Կոտոշներ և սմբակներ Barnyard Էտա հավ
2007 ֆ Ներխուժում Intervention Քելի
2009 ֆ Հենրի Լեֆեյի վեց կանայք Six Wives of Henry Lefay Քեյթ
2010 ս Միայնակ աստղ Lone Star Ալեքս
2011 ֆ Մոնտե Կառլո Monte Carlo Գրեյսի մայրը
2011 ֆ Առանց կապանքների Footloose Վի Մուր (Արիելի մայրը)
2017 ֆ Միայն քաջը Only the Brave Մարվել Շտեյնբրինք
2019 ֆ Ես գնում եմ փնտրելու Ready or Not Բեքի Լե Դոմաս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. «Andie MacDowell Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  5. «Andie MacDowell bio». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  6. Lesley Goldberg (2012 թ․ հոկտեմբերի 17). «Hallmark Gives First Scripted Series Order to Andie MacDowell's 'Cedar Cove'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  7. Дети Энди МакДауэлл
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի ՄաքԴաուել» հոդվածին։