«Միսթր Բին» (անգլ.՝ Bean), ամերիկյան և անգլիական կատակերգական ժանրի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1997 թվականին «PolyGram Filmed Entertainment» կինոընկերության կողմից, համատեղությամբ՝ «Working Title» և «Tiger Aspect Films» կինոընկերությունների։ Այս ֆիլմում խախտված են «Միսթր Բին» հեռուստասերիալի ավանդույթները։ Ի տարբերություն հեռուստասերիալի, այստեղ շատ են հանդես եկող դերակատարները։ Հայտնի դերասաններից ֆիլմում ընդգրկված են Հարիս Յուլինը, Բյորտ Ռեյնոլդսը, Լարի Դրեյքը, Պամելա Ռիդը և այլք։

Միստր Բին
անգլ.՝ Bean
«Միսթր Բին» ֆիլմի պաստառը
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն[1][2]
ԹեմաՈւիսթլերի մայրը
ՀիմքՄիսթր Բին
Թվականօգոստոսի 28, 1997[3] և 1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄել Սմիթ[4][5][6][…]
ՊրոդյուսերՌոուեն Ատկինսոն, Ռիչարդ Քյորտիս, Peter Bennett-Jones?, Թիմ Բևան և Էրիկ Ֆելներ
Սցենարի հեղինակՌոուեն Ատկինսոն[5], Ռիչարդ Քյորտիս[5] և Ռոբին Դրիսկոլ[5]
ԴերակատարներՌոուեն Ատկինսոն[5][7][6][…], Փիթեր ՄաքՆիկոլ[5][7][6], Բերթ Ռեյնոլդս[7], Պամելա Ռիդ[7], Հարիս Յուլին[7], Andrew Lawrence?[7], Ջոն Միլս[5][7], Քրիս Էլիս[7], Դեքին Մեթյուզ[7], Ջոն Ռիտեր, Ջոնի Գալեքի[7], Larry Drake?[7], Օլիվեր Փլեթ, Փիթեր Քափալդի[7], Peter James?[7], Ռիչարդ Գանթ[7], Սանդրա Օ[7], Թոմ ՄակԳոուեն[7], Tricia Vessey?[7], Peter Egan?[8], Ռոբերտ Քերթիս Բրաուն[8] և Էյփրիլ Գրեյս[8]
ՕպերատորՖրենսիս Քեննի
ԵրաժշտությունՀովարդ Գուդոլ
Պատմվածքի վայրԼոնդոն և Լոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես և Լոնդոն
ԿինոընկերությունWorking Title Films և Tiger Aspect Productions
Տևողություն95 րոպե
Շահույթ251 200 000 $[9]
ՀաջորդՄիսթր Բինի արձակուրդները
MPAA վարկանիշ12+
ԿինոՊոիսկID 8163
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Միսթր Բինը աշխատում է Լոնդոնի ազգային պատկերասրահում որպես պահակ։ Նա անընդհատ անհաջողություններ է ստեղծում թե՛ թանգարանի համար, թե՛ իր։

Լոս Անջելեսի գեղարվեստական պատկերասրահը պատկանում է Ջորջ Գրիվերսոնին։ Հանկարծ վերջինս իմանում է, որ գեներալ Նյուտոնը կատարել է մի աննախադեպ բարեգործական ներդրում։ Զորավարը Ֆրանսիայից գնում է մի կտավ՝ «Ուիսթլերի մայրը» անվանումով, որը պատկանում է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի վրձնին։

Արկածներով լեցուն իրավիճակում Միսթր Բինը ժամանում է Կալիֆորնիա։ Օդանավակայանում նրան ձերբակալում են՝ ապօրինի զենք կրելու մեղադրանքով։ Սակայն հետո պարզվում է, որ դա ընդամենը թյուրիմացություն էր։ Այստեղ նրան դիմավորում և իր տուն է ուղեկցում Լոս Անջելեսի արվարձանում ապրող թանգարանի աշխատակիցներից մեկը՝ Դևիդը։

Հենց այստեղ էլ սկսվում են Բինի գլխավոր արկածները. նա մի քանի անգամ հազիվ է փրկվում ճաղերից այն կողմ և հոգեբուժարան չհայտնվելուց։ Մի շարք տարօրինակություններ է անում նաև Դևիդի տանը, որի պատճառով վերջինիս կինը հեռանում է տանից՝ իր հետ տանելով նաև երեխաներին։

Կինոնկարի սյուժեի գագաթնակետը Բինի կողմից նկարի խեղաթյուրումն է՝ հանգամանքների անակնկալ բերումով պայմանավորված։ Որից հետո նա լծվում է նկարը «վերականգնելու» գործին։

Բացի այդ նա հիվանդանոցում կատարում է նաև վիրահատություն, որի ժամանակ փրկում է այն ոստիկանի կյանքը, որը նրան ուզում էր ազատազրկել։ Այս հիվանդանոցում նա փրկում է նաև Դևիդի դստեր կյանքը, որը ավտովթարի էր ենթարկվել։

Շատ երկրպագուների դուր չեկավ ֆիլմի հոլիվուդյան բեմադրությունը[10]։ Բայցևայնպես, ֆիլմի ընդհանուր եկամուտները կազմեցին 230 միլիոն դոլար, և սա այն դեպքում, երբ ֆիլմը ստեղծելու համար ծախսվել էր ընդամենը 18 միլիոն դոլար[11]։

Գլխավոր դերերում

խմբագրել
Դերասան Դերը
Ռոուեն Ատկինսոն Միսթեր Բին
Փիթեր Մաքնիկոլ Դևիդ Լենգլի
Բարտ Ռեյնոլդս Գեներալ Նյուտոն
Պամելա Ռիդ Էլիսոն Լենգլի
Ջոնի Գալեկի Ստինգո Ուիլի
Փիթեր Կապալդի Հարեթ

Ֆիլմում հնչող երգեր

խմբագրել
  1. "Picture Of You"
    Կատարող՝ Boyzone
  2. "I Get Around"
    Կատարող՝ The Beach Boys
  3. "Walking On Sunshine"
    Կատարող՝ Katrina And The Waves
  4. "Yesterday"
    Կատարող՝ Wet Wet Wet
  5. "Running Back For More"
    Կատարող՝ Լուիզ
  6. "That Kinda Guy"
    Կատարող՝ Thomas Jules-Stock
  7. "Give Me A Little More Time"
    Կատարող՝ Գաբրիելա
  8. "I Love L.A."
    Կատարող՝ OMC
  9. "He's A Rebel"
    Կատարող՝ Alisha's Attic
  10. "Stuck In The Middle With You"
    Կատարող՝ Սյուզան Հոֆս
  11. "Art For Art's Sake"
    Կատարող՝ 10cc
  12. "Have Fun Go Mad"
    Կատարող՝ Blair
  13. "Can We Talk (Pure Radio Mix)"
    Կատարող՝ Code Red
  14. "Bean Theme (Mad Pianos)"
    Կատարող՝ Հովարդ Գուդոլ

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ֆիլմի պրոդյուսերները ի սկզբանե ցանկանում էին գեներալ Նյուտոնի դերում այլ դերասանի առաջարկել, սակայն չկորողացան մերժել Բարտ Ռեյնոլդսին, ով դիմեց նրանց խնդրանքով, որպեսզի նկարահանվի այս ֆիլմում։
  • 2000 թվականին, ֆիլմը ցուցադրվեց «NBC» հեռուստաալիքով։ Այն տեսարանը, երբ Միսթր Բինը ցույց է տալիս միջնամատը բոլորին, կտրվել է ֆիլմից և դրա փոխարեն դրվել հոթ դոգ պատվիրելու տեսարանը։
  • «Բինը» դարձավ այնպիսի ֆիլմերից, որը հավաքեց ավելի քան 100 միլիոն դոլար համաշխարհային կինովարձույթում, նախքան ԱՄՆ էկրաններին բարձրանալը։
  • Ստիվ Մարտինը պլանավորել էր խաղալ Դևիդ Լենգլիի դերը[12]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.swefilmer.com/inappropriate-comedy-2013/inappropriate-comedy-2013-video_f7aa8672e.html
  2. http://www.filmibeat.com/malayalam/news/2013/mr-bean-is-an-out-and-out-comedy-film-reji-paul-111346.html
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://www.imdb.com/title/tt0118689/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://www.siamzone.com/movie/m/1809
  6. 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/jas-fasola-nadciaga-totalny-kataklizm
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 http://www.imdb.com/title/tt0118689/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. Box Office Mojo — 1999.
  10. «Review at the All Movie Guide by Karl Williams». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Box office figures». boxofficemojo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2006-07-29 г-ին.
  12. «О фильме на сайте hitshow.net.ua». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել