Միսթր Բին (հեռուստասերիալ)

Միսթր Բին (անգլ.՝ Mr. Bean), անգլիական կատակերգական սերիալ՝ բաղկացած կեսժամանոց 14 սերիաներից։ Սերիալում գլխավոր դերը կատարում է բրիտանացի դերասան Ռոուեն Ատկինսոնը։ Սցենարի հեղինակներն են Ռոուեն Ատկինսոնը, Ռոբին Դրիսկոլը, Ռիչարդ Կյորտիսը, Բեն Էլթոնը։ Առաջին սերիան թողարկվել է 1990 թվականի հունվարի 1-ին, իսկ վերջինը՝ «Բարի գիշեր, միսթր Բին», 1995 թվականի հոկտեմբերի 31-ին[3]։

Միսթր Բին
Ժանրսիթքոմ, physical comedy?, ընտանեկան ֆիլմ և կինոկատակերգություն[1]
ՍտեղծողՌոուեն Ատկինսոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն[2]
ՌեժիսորJohn Birkin?[1] և Paul Weiland?[1]
Գլխավոր
դերերում
Ռոուեն Ատկինսոն, Ռոբին Դրիսկոլ[1], Matilda Ziegler?[1], Անգուս Դեյթոն[1], Սոֆի Թոմփսոն[1], Ուիլսոն Ռիչարդ[1], Phyllis Calvert?[1], Ջեյմի Յեյթս[1], Aksel?[1], Հովարդ Գուդոլ[1], Ռիչարդ Բրիերս[1], Ռուպերտ Վանսիտարտ[1] և Ռոջեր Լլոյդ-Փաք[1]
ՍցենարիստՌոբին Դրիսկոլ[1], Ռիչարդ Քյորտիս[1], Paul Weiland?[1] և Ben Elton?[1]
ԵրաժշտությունՀովարդ Գուդոլ
Պատմվածքի վայրԼոնդոն
Գեղարվեստական աշխարհՄիստր Բինի տիեզերք
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ14
Էկրաններին էհունվարի 1, 1990[2]-ից հոկտեմբերի 31, 1995
ՀեռուստաալիքITV
ԸնկերությունTiger Aspect Productions
ԴիստրիբյուտորThames Television? և Հուլու
ՀաջորդՄիստր Բին
Պաշտոնական կայքէջ

Նախապես կերպարը մշակել է Ատկինսոնը Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին։ Բոլոր սերիաները պատմում են միսթր Բինի «քաջագործությունների» մասին, որոնց շնորհիվ նա առօրյա կյանքի տարբեր խնդիրներ լուծում է միանգամայն անսպասելի եղանակներով՝ հաճախ հանգեցնելով ոչ մեծ ավերածությունների[4]։ Բինը հազվադեպ է խոսում, սերիալի հումորը մեծ մասամբ պայմանավորված է նրա՝ այլ մարդկանց հետ փոխազդեցություններով և խնդիրների անսպասելի լուծումներով։ Հեռուստասերիալի գաղափարի վրա մեծ ազդեցություն են ունեցել համր կինոյի կոմիկ դերասանները[4]։

Ցուցադրման վեց տարիների ընթացքում սերիալը միայն Մեծ Բրիտանիայում արժանացել է մեծաթիվ երկրպագուների համակրանքին։ Օրինակ՝ 1992 թվականին «Միսթր Բինն ու նրա անհաջողությունները» սերիան դիտել է 18,74 միլիոն մարդ[5]։ Բացի այդ՝ սերիալն ստացել է միջազգային բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ «Ոսկե Վարդ»։ Սերիալի ցուցադրման իրավունքը գնել են ավելի քան 200 երկրներում։ Նկարահանվել են գեղարվեստական երկու ֆիլմեր՝ «Բին» (անգլ.՝ «Bean») և «Միսթր Բինն արձակուրդում» (անգլ.՝ «Mr. Bean’s Holiday»), ինչպես նաև անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի շարք[6]։

Պատմություն խմբագրել

Միսթր Բին անունը հորինվել է Ռոուեն Աթկինսոնի կողմից, երբ նա դեռ ուսանում էր Օքսֆորդի համալսարանում (1980-ական թվականներին)։ Միսթր Բինի հայրենիքը կարելի է համարել Էդինբուրգը, ուր անց էր կացվում թատերական ամենամյա փառատոն, որին մասնակցում էին երիտասարդ տաղանդավոր ուսանողներ[7]։ Հերոսի ներկայիս անունը (Միսթր Բին) հորինվել էր միայն սերիալի համար։ Գոյություն ունեին նաև այլ «բանջարեղենային» անուններ Բինի համար, որոնք «չանցան մրցույթը», օրինակ՝ Միսթր Ծաղկակաղամբ (անգլ.՝ Mr. Cauliflower)[8]։

Նման կերպար Ռոբերտ Բոքս (Robert Box) անունով, որ խաղացել է Աթկինսոնը հայտնվել է 1979 թվականին Canned Laughter (անգլ.՝ Canned Laughter (sitcom)) շոու կատակերգությունում, որը ցուցադրվում էր Մեծ Բրիտանիայի ITV առաջատար հեռուստատեսային ընկերության կողմից[9]։

Միսթր Բինի առաջին ելույթը եղել է 1987 թվականին Just for Laughs կատակերգական փառատոնին, որն անց է կացվում 1983 թվականից Մոնրեալում (Քվեբեկ, Կանադա)[10]։ Երբ կազմակերպիչները կազմում էին փառատոնի ծրագիրը, Աթկինսոնը պնդեց, որ պետք է ելույթ ունենա ֆրանսերենով, այլ ոչ անգլերեն։ Կազմակերպիչները չէին կարողանում հասկանալ, ինչի հետ է կապված իր որոշումը, քանի որ Ռոուենի համարում գոյություն չուներ ֆրանսերեն երկխոսություն։ Այնուհետև բացահայտվեց, որ Աթկինսոնը ցանկանում էր տեսնել հանդիսատեսի արձագանքը։ Կատակերգուն ուզում էր տեսնել, թե ինչպես է ընդունում ոչ անգլախոս հանդիսատեսը իր կողմից ստեղծված Միսթր Բինի կերպարը[11]։

Ռոուեն Աթկինսոնը ասում է, որ Միսթր Բինի կերպարը ստեղծվելու ընթացքում ոգեշնչվել է Միսյո Յուլո (ֆր.՝ Monsieur Hulot) հին ֆրանսիական կատակերգությունից, որի դերակատարն էր ֆրանսիացի կատակերգակ՝ Ժակ Տատին[12]։ Ոճային առումով «Միսթր Բինը» նման է համր ֆիլմի (շոու կատակերգություն կամ կինոկատակերգություն), քանի որ սերիալում գրեթե չկա երկխոսություն, ինչը թույլ տվեց ցուցադրել սերիալը գրեթե ամբողջ աշխարհում առանց թարգմանության[11][13]։

2012 թվականի նոյեմբերին, դերասանը The Daily Telegraph թերթին խոստովանեց, որ եթե դու այդ տարիքում դեռ շարունակում ես խաղալ «մանկական» դերեր, դա «բավական տխուր» է երևում։ Ռոուեն Աթկինսոնը որոշել է հրաժեշտ տալ Միսթր Բինի կերպարին և անցնել դրամատիկ կերպարների[14]։

Կերպարներ խմբագրել

Միսթր Բին խմբագրել

Միսթր Բինը տարօրինակ սովորություններով և վատ հակումներով եսասեր, ծիծաղելի, նյարդային, անհեթեթ մարդ է[15]։ Նա բնակվում է Լոնդոնի հյուսիսում՝ Հայբերի քաղաքում, մի փոքրիկ տան մեջ միայնակ, կրում է տվիգե բաճկոն և նեղ մուգ կարմիր փողկապ։ Միսթր Բինը ինքնամփոփ է, սակայն երբեմն մրթմրթում է քթի տակ։ Նրա անունը (նա սովորաբար ներկայանում է «Բին») և մասնագիտությունը, եթե այդպիսին գոյություն ունի, հեռուստադիտողի համար մնում է անհայտ։ Լիամետրաժ ֆիլմում կարելի է տեսենել Բինի անձնագիրը, որտեղ «անվան» սյունակում գրված է «Միսթր», իսկ աշխատում է նա որպես պահակ Լոնդոնի Ազգային պատկերասրահում[16]։ Սակայն «Միսթր Բինը արձակուրդում է» ֆիլմում անձնագրում նրա անունը Ռոուեն Բին է գրված։

Աթկինսոնն իր կերպարի մասին արտահայտվում է այսպես. «Նա շատ վախկոտ է և անվստահ իր վրա, դրանով էլ յուրօրինակ է։ Մեկ այլ տեսանկյունից ցուցադրում է անգլիական բնորոշ խառնվածք։ Նա կարծես երեխա է, սակայն ոչ համապատասխան մարմնում։ Երեխաները փոփոխության վարպետներ են, և Միսթր Բինը նույնպես բավական ակտիվ է, երբ իրեն որևէ բան դուր չի գալիս ցանկանում է փոխել։ Այս սահմաններում նրան կարելի է նաև անվանել քաջ մարդ»[17]։

 
Միսթր Բինի արտաքինը համահունչ է իր կերպարին։

Հետաքրքիր է նայել ոչ միայն այն, թե երբ է Միսթր Բինը փնտրում է լուծումներ ստեղծված խնդիրներում, այլ նաև, թե ինչպես է նա ամբողջապես անտեսում մարդկանց, իրագործելով երևակայությունը։ Երբեմն Բինը՝ չնկատելով վտանգի է ենթարկում շրջապատին, երբեմն էլ հատուկ չարագործում (ինչպես օրինակ՝ «Միսթր Բին ձեր հերթն է» սերիայում, նա թաքուն սուրճի բաժակը մտցնում է հաճախորդի լվացքի մեջ, լվացքի փոշու փոխարեն, այն պատճառով, որ հաճախորդը ծիծաղել էր իր վրա, երբ ինքը շփոթել էր շրջազգեստը տաբատի հետ)։

Դուրս պրծած ականջները, ուռուցիկ աչքերը, հարթ սանրվածքը նաև անհավանական քիթը, որը Բինը հաճախ քաշում է, հեռուստադիտողի մոտ առաջացնում է ոչ պակաս ծիծաղ, քան հիմար արարքները։ Բինը ծիծաղելի է նույնիսկ իր լրջությամբ, սովորաբար անհեթեթ իրավիճակում, որում նա հայտնվել է։

Յուրաքանչյուր սերիայի սկզբում Միսթր Բինի վրա ընկնում է երկնքից լույսի շող։ Առաջին սերիաներում («Միսթր Բինի վերադարձը» և «Միսթր Բինի անեծքը») էկրանացումը սև և սպիտակ էր։ Ֆիլմը ստեղծողներն ասում են, որ ցանկանում էին ուշադրությունը հառել հերոսի վրա։ Սակայն շուտով էկրանացումը փոխեցին, Միսթր Բինի վրա ընկնում էր լույսի շող Լոնդոնի մթնշաղ փողոցներից մեկում, Սուրբ Պողոս տաճարի մոտ։ «Double Trouble» սերիայում, որն ավելի ուշ ցուցադրվեց որպես մուլտֆիլմ, ակնհայտ ակնարկվում էր, որ Միսթր Բինը տիեզերքից եկած օտարերկրացի է։ Եվ հենց ինքը՝ Ռոուին Աթկինսոնը պնդում է, որ «Միսթր Բին հերոսի մեջ կա այլմոլորակային որևէ բան»[18]։

Թեդի խմբագրել

Թեդի Փափուկ արջուկը Միսթր Բինի ամենալավ ընկերն է։ Երբեմն Թեդին ունենում է դժվար ժամանակներ, քանի որ Բինը սիրում է ներքաշել նրան իր փորձությունների մեջ։ Արջուկը կատարում է ներկի խոզանակի («Ինքդ արա, Միսթեր Բին» սերիայում) կամ շան դեր, որին Բինը ներկայացնում է մրցույթի («Կտրվածք լոնդոնյան Միսթր Բինի կողմից» սերիայում)։ Արջի մորթին կարված է մուգ շագանակագույն կտորից, աչքերի փոխարեն կոճակներ են, իսկ թաթերը նման են երշիկի։ Երբեմն Թեդին թվում է կենդանի արարած է, օրինակ՝ երբ Միսթր Բինը քնելուց առաջ հիպնոզացնելով բռնում է արջուկի գլուխը մատով, իսկ հիպնոզի ավարտից հետո հեռացնում է մատը, և կարծես Թեդին վարկենապես քնում է Բինի ձեռքերում։ Հավատո՞ւմ է արդյոք Բինը, որ արջուկը կենդանի է, թե՞ ոչ, դժվար է ասել։ Թեպետ Սուրբ Ծննդին նա մատուցում է նվերներ Թեդիին, և փորձում է հնարավորինս լուռ պահել իրեն առավոտյան, որպեսզի չարթնացնի իր ընկերոջը։ Իրականում արջուկը Բինի միակ ընկերն է, քանի որ Միսթր Բինը այնքան միայնակ է, որ ստիպված ինքն իրեն ուղարկում է շնորհավորանքի բացիկներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Fernsehserien.de (գերմ.)
  3. Mr Bean’s Best Birthday Bits - 20 Greatest Scenes Արխիվացված 2013-09-05 Wayback Machine.
  4. 4,0 4,1 «Atkinson has Bean there and he’s done with that», интервью Lucy Cavendish в The Scotsman (30 November 2005).
  5. «Did You Know?» на сайте Internet Movie Database.
  6. «Facts and Figures». mrbean.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 26-ին.
  7. Lucy Cavendish. (Wed 30 Nov 2005). «Atkinson has Bean there and he's done with that». The Scotsman. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 3–ին-ին.
  8. «Trivia at IMDb». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 3–ին-ին.
  9. Canned Laughter на сайте Internet Movie Database
  10. Комедийный фестиваль в Монреале
  11. 11,0 11,1 Интервью с Роуэном Аткинсоном Արխիվացված 2008-04-05 Wayback Machine на justforlaughs.com.
  12. «BFI article on Monsieur Hulot's Holiday». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 3–ին-ին.
  13. Just for Laughs festival Արխիվացված 2007-10-10 Wayback Machine.
  14. Актер Роуэн Аткинсон решил распрощаться с образом мистера Бина. РИА Новости
  15. «Лучшие комедийные актёры мира». Онлайн-журнал «Independent Media». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 26-ին.
  16. Mel Smith, Bean: The Ultimate Disaster Movie, PolyGram Filmed Entertainment, 1997
  17. «Мистер Бин». Онлайн-журнал «Огонёк». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 26-ին.
  18. «The Fine Art of Being Mr Bean». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսթր Բին (հեռուստասերիալ)» հոդվածին։