Դովիմա

ամերիկացի դերասանուհի, մոդել (1927-1990)

Դորոթի Վիրջինիա Մարգարեթ Ջուբա (անգլ.՝ Dorothy Virginia Margaret Juba, դեկտեմբերի 11, 1927(1927-12-11)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 3, 1990(1990-05-03)[1], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ), հայտնի է որպես Դովիմա, 1950-ական թվականների ամերիկյան մոդել։

Դովիմա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1927(1927-12-11)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 3, 1990(1990-05-03)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՖորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
 Dovima Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Նյու Յորքի Քուինս թաղամասում, լեհ-ամերիկացի ոստիկանի հոր և ծննդով իռլանդացի մոր ընտանիքում։ Նա առաջին մոդելն էր, ով օգտագործել է մեկ անուն։ Դովիմա անունը կազմված է նրան տրված երեք անունների առաջին երկու տառերից[2]։

Դովիմային նկատել է Վոգ խմբագիրներից մեկը՝ Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում։ Հաջորդ օրը Դովիման լուսանկարվել է Իրվին Փենի հետ։ Նա սերտորեն համագործակցել է Ռիչարդ Ավեդոնի հետ, ով լուսանկարել է նրան երեկոյան երկար զգեստով կրկեսի ասպարեզում փղերի հետ։ Այս լուսանկարը Dovima with the Elephants արված է 1955 թվականին օգոստոսին Փարիզի Ձմեռային կրկեսում, 2010 թվականին դարձել է շատ հայտնի և վաճառվել 1,151,976 դոլարով[3][4]։ Այս զգեստը առաջին երեկոյան զգեստն էր, որը նախագծվել էր Քրիստիան Դիորի նոր օգնական՝ Իվ Սեն Լորենի կողմից[5]։ Դովիման իր ժամանակի ամենաբարձր վարձատրվող մոդելն էր՝ նա վաստակում էր 60 դոլար մեկ ժամում, մինչդեռ լավագույն մոդելներից շատերը ժամում ստանում էին մինչև 25 դոլար։ Նա հայտնի դարձավ, որպես the Dollar-a-Minute Girl[2][6]։

Նա երկրորդական դեր է խաղացել Զվարճալի դեմք ֆիլմում (Paramount, 1957), որտեղ կատարել է արիստոկրատ արտաքինով, բայց դատարկագլուխ, նորաձևության մոդել՝ Մարիոնի դերը։

1958 թվականին հուլիսի 14-ին Մանհեթենում ծնվել է Դովիմայի աղջիկը՝ Էլիսոնը։ Էլիսոնի հայրը Դովիմայի երկրորդ ամուսինն էր՝ Ալան Մյուրեյը։

Մուրեյից ամուսնալուծվելուց հետո, Դովիման հայտնվելով կարիքի մեջ, 1960-ական թվականների ընթացքում սկզբում իրեն փորձեց դերասանական արվեստում, ապա աշխատեց որպես գործակալ։ Վերջ ի վերջո, 1970-ական թվականներին նա հայտնվեց իր ծնողների մոտ, ովքեր տեղափոխվել էին Ֆլորիդա։ Մինչև 1980-ական թվականները Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի The Two Guys Pizza Parlor հյուրանոցում Դովիման աշխատեց որպես տնօրեն[2]։

Նա մահացավ 1990 թվականին մայիսի 3-ին լյարդի քաղցկեղից, 62 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Funny Face, Մարիոնի դերում (1957)
  • Kraft Suspense Theatre, տիկին Ալինա Փարմենթերի դերում (1 դրվագ, 1964)
  • The Man from U.N.C.L.E., տիկին Քարդայի դերում (1 դրվագ, 1964)
  • My Favorite Martian, մոդելի դերում (1 դրվագ, 1964)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Blasberg, Derek. «How Richard Avedon Redefined Beauty with "Dovima with Elephants"—and What Happened Next». Vanity Fair.
  3. Richard Avedon, Gelatin-silver print (1981). «Dovima with the Elephants - evening dress by Dior, Cirque d'Hiver, Paris, August 1955». Victoria and Albert Museum.
  4. Paul Fraser Collectibles
  5. «Exhibition: Yves Saint Laurent, Broadbent Gallery, March–October 2005». Kent State University. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. Morris, Bernadine (1990 թ․ մայիսի 5). «Dovima, a Regal Model of the 50's, Is Dead at 63 (Published 1990)» – via NYTimes.com.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դովիմա» հոդվածին։