Ռիկ Ջեյմս (անգլ.՝ Rick James, իսկական անուն-ազգանունը James Ambrose Johnson, Jr., փետրվարի 1, 1948(1948-02-01)[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4] - օգոստոսի 6, 2004(2004-08-06)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, ամերիկացի երգիչ և երաժիշտ։

Ռիկ Ջեյմս
Բնօրինակ անունանգլ.՝ James A. Johnson
Ի ծնե անունանգլ.՝ James Ambrose Johnson, Jr.
Նաև հայտնի է որպեսRick James
Ծնվել էփետրվարի 1, 1948(1948-02-01)[1][2][3][…]
Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 6, 2004(2004-08-06)[1][2][3][…] (56 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն
Ժանրերսոուլ, ռիթմ էնդ բլյուզ, Ֆանկ, ռոք և դիսկո
Մասնագիտություներգիչ, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կիթառահար և դաշնակահար
Գործիքներբաս կիթառ, կիթառ և վոկալ
ԼեյբլMotown, Ռեփրայզ Ռեքորդս, Մերկուրի Ռեքորդս և Գորդի
ԿրթությունBennett High School? և Orchard Park High School?
Կայքrickjames.com
 Rick James Վիքիպահեստում

Երաժշտական կարիերա խմբագրել

Ռիկ Ջեյմսի երաժշտական կարիերան սկսվել է 1960-ականների կեսերին Տորոնտոյում, երբ նա դեռ հայտնի չէր, Նիլ Յանգի հետ ստեղծեցին Mynah Birds ռոք խումբը։ Երբ խումբը կազմալուծվեց, Ռիկ Ջեյմսը տեղափոխվեց Դետրոյթ և ընդունվեց աշխատանքի Մոթաունում՝ որպես երգերի և երաժշտական պրոդյուսերի հաստիքային հեղինակ[5]։

1978 թվականին Մոթաունում թողարկվեց նրա դեբյուտային ալբոմը՝ Come Get It։ Նրա «You and I» երգը հայտնվել է ամերիկյան հիթ-շքերթի 13-րդ հորիզոնականում, իսկ ալբոմը վավերացվել է ոսկով՝ ավելի քան 500 հազար օրինակով վաճառքի համար։ 1981 թվականի «Street Songs» ալբոմը վաճառվել է արդեն 1 միլիոն օրինակով՝ դառնալով երաժշտի կարիերայի ամենավաճառվող ալբոմը[5]։

Ռիկ Ջեյմսը առավել հայտնի դարձավ «Super Freak» երգով՝ 1981 թվականին՝ հայտնվելով «Բիլբորդի» առաջին քսանյակում։ Ռեփեր Էմ-սի Համեր-ը Ջեյմսի «Super Freak» երգը 1990 թվականին օգտագործել է իր հիթի համար՝ «U Can' t Touch This», որը 1991 թվականին «Գրեմմի» մրցանակի հանձնման արարողության ժամանակ դարձել է Լավագույն R&B երգը։ Այդ երգը գրելու համար Ջեյմսը ստացավ իր միակ Գրեմմին[5]։

Նրա անզուսպ կենսակերպը, որը հանգեցրել էր թմրանյութերի և առողջության հետ կապված խնդիրների, արդեն 1980-ական թվականներին խաթարել էր Ջեյմսի կարիերան[6][7]։

1990-ականներին թմրանյութերի չարաշահումը Ջեյմսին հասցրել էր բանտ, երբ նա մեղավոր էր ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման և ոչ իրավաչափ ազատազրկման մեջ[8]։

Սկավառակագրություն խմբագրել

Տես հոդվածը անգլերեն բաժնում «Rick James discography»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134416287 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 «Փոփ-երգիչը ձերբակալվել է կտտանքների, թմրադեղեր օգտագործելու, բռնության մեղադրանքով. Գրեմմի մրցանակի դափնեկիր Ռիկ Ջեյմսը և նրա ընկերուհին մեղադրվում են նրա համար, որ կնոջը բանտ են նստեցրել իր Մալխոլլանդ-դրայվի տանը» (անգլերեն). Լոս Անջելես Թայմս. 1991 թ․ մարտի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. Jet (ամսագիր) 23 авг 2004(անգլ.) : ամսագիր.
  7. «Մահացել է ֆանկ-երգիչ Ռիկ Ջեյմսը» (անգլերեն). www.theage.com.au. 2004 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «'Super Freak' singer Rick James dies» (անգլերեն). CNN. 2004 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ Ջեյմս» հոդվածին։