Ռիկարդո Ֆրեդա (իտալ.՝ Riccardo Freda, փետրվարի 24, 1909(1909-02-24)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] - դեկտեմբերի 20, 1999(1999-12-20)[1], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Հայտնի է սարսափ ֆիլմերով, բայց նաև աշխատել է արկածային, դետեկտիվ, թրիլեր, վեսթերն ֆիլմերի ժանրերում։ Ստեղծել է շատ սարսափ ֆիլմեր, իսկ ավելի վաղ ֆիլմերը իտալական սարսափ ֆիլմերի սիրահարների կողմից բնորոշվում է, որպես այս ժանրում ռեժիսորի ունեցած հաջողությունների լավագույն օրինակներ[3]։

Ռիկարդո Ֆրեդա
իտալ.՝ Riccardo Freda
Ծնվել էփետրվարի 24, 1909(1909-02-24)[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[2]
Մահացել էդեկտեմբերի 20, 1999(1999-12-20)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա,  Եգիպտոս և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, գրող և նկարազարդող
Ոճ(եր)սարսափ ֆիլմ, թրիլեր, վեսթեռն, արկածային ֆիլմ, քրեական և մանկա-պատանեկան գրականություն
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
IMDbID ID 0292720

Կենսագրություն խմբագրել

Ռիկարդո Ֆրեդան ծնվել է 1909 թվականի փետրվարի 24-ին Ալեքսանդրիայում։ Շատ փոքր տարիքից նրան գրավել է կինոարվեստը[4]։

1935 թվականին Ֆրեդան տեղափոխվում է Հռոմ և սկսում է այցելել Չինեչիտայի կինոմատոգրաֆիստների նորաբաց ստուդիա։

1935 թվականին նա նկարահանում է իր դեբյուտային ֆիլմը՝ «Դոն Սեզար դե Բեզան» (1942), որի սցենարը հենց ինքն էր գրել։

Միևնույն ժամանակ Ֆրեդան շարունակում է իր գործունեությունը Չինեչիտայում՝ ավարտին հասցնելով «Սպարտակ», «Թեոդոր», «Բիզանցիո կայսրուհին», «Դահիճը դժոխքից» ֆիլմերը։

1957 թվականին թողարկվում է նրա առաջին սարսափ ֆիլմը, որը կոչվում է «Վամպիրները»։ Ֆիլմը նկարահանվել է 12 օրում Չինեչիտա ստուդիայում։ Այն Իտանլաիայում միանգամից մեծ ճանաչման չարժանացավ, ինչը չի կարելի ասել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի մասին[4]։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է հայտնի կինոռեժիսոր Մարիո Բավան՝ որպես օպերատոր և հատուկ էֆեկտների մասնագետ։

1959 թվականին Մարիո Բավայի հետ համատեղ նկարահանվում է «Կալտիկի, անմահ հրեշները» ֆիլմը։ Նույն տարում նկարահանվեց արկածայաին ֆիլմ «Խաջի Մուրադ՝ սպիտակ դևը» ֆիլմը։ Գլխավոր դերում հանդես եկավ Սթիվ Ռիվզը։ Ֆիլմը ամբողջովին հագեցած է գործողություններով և տարատեսակ կոստյումներով։ 1961 թվականին նկարահանվեց «Մացիստը դժոխքում» ֆիլմը, որը առասպելական մեկնաբանություններով և գոթական սարսափով է հագեցած։

Ֆիլմագրություն խմբագրել

թվական Հայերեն անվանում բնօրինակ անվանում դեր[5]
1994 Դ՛Արտանյանի դուստրը La Fille de d’Artagnan սցենարի հեղինակ
1989 Մանեժի շուրջ Un tour de manège դերասան (Ricardo, le réalisateur)
1981 Մահացու խելագարություն Murder Obsession (Follia Omicida) ռեժիսոր, սցենարիստ
1979 Սուպերմարդ Superhuman ռեժիսոր
1971 Իգուանան կրակի լեզվով L’Iguana dalla lingua di fuoco ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1969 Երկու դեմքովը A doppia faccia ռեժիսոր, սցենարիստ
1965 Քոփլան գործակալը՝ սուպեր հետախույզը Coplan FX 18 casse tout ռեժիսոր
1964 Ռոմեո և Ջուլիետ Giulietta e Romeo ռեժիսոր, սցենարիստ
1963 Ուրվականը Lo Spettro ռեժիսոր, սցենարիստ
1963 Հիանալի արկածախնդիրը Il Magnifico avventuriero ռեժիսոր
1962 Սարսափելի դոկտոր Հիչոկիկի առեղծվածը L’Orribile segreto del Dr. Hichcock ռեժիսոր
1962 Հեռակլես սխրանքները․ Մարտը դժոխքում Maciste all’inferno ռեժիսոր
1961 Մացիստը դժոխքում Maciste alla corte del Gran Khan ռեժիսոր
1961 Մոնղոլները I Mongoli ռեժիսոր
1960 Արգոնավորդները։ Ոսկե գեղմը փնտրելիս I Giganti della Tessaglia ռեժիսոր, սցենարիստ
1959 Հաճի Մուրադ․ Սպիատկ Դևը Agi Murad il diavolo bianco ռեժիսոր
1959 Կալտիկի, անմահ հրեշը Caltiki — il mostro immortale ռեժիսոր
1957 Վամպիրները I Vampiri ռեժիսոր, սցենարիստ, դերասան (Autopsy doctor, в титрах не указан)
1956 Բեատրիչե Չենչի Beatrice Cenci ռեժիսոր, սցենարիստ
1954 Թեոդորա Teodora, imperatrice di Bisanzio ռեժիսոր, սցենարիստ
1953 Սպարտակ Spartaco ռեժիսոր
1951 Սև արծվի վրեժը La Vendetta di Aquila Nera ռեժիսոր, սցենարիստ
1948 Թշվառները I Miserabili ռեժիսոր, սցենարիստ
1946 Սև արծիվը Aquila nera ռեժիսոր, սցենարիստ
1942 Դոն Սեզար դե Բեզան Don Cesare di Bazan ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1941 Մայրամուտ Sundown դերասան (օդաչու)
1941 Անիծված նկարիչը Caravaggio, il pittore maledetto սցենարիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #119449730 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. horrorm.narod.ru(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «horrorm.narod.ru». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 13-ին.
  5. В скобках указывается сыгранная роль, если таковая имеется
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Ֆրեդա» հոդվածին։