Բեատրիչե Չենչի (իտալ.՝ Beatrice Cenci, փետրվարի 6, 1577[1][2], Հռոմ, Պապական մարզ[1][2] - սեպտեմբերի 11, 1599(1599-09-11)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[1][2]), հայրասպան, հռոմեական արիստոկրատ Ֆրանչեսկո Չենչիի դուստրը (1527-1598), որը հայտնի է հետաքննության և մահապատժի ժամանակ իր գեղեցկությամբ և խիզախ պահվածքով։ 1598 թվականին խորթ մոր՝ Լուկրեցիա Պետրոնի-Չենչիի և եղբոր՝ Ջակոմոյի հետ համաձայնության է եկել, որպեսզի սպանեն հորը՝ «կոպիտ և անբարոյական» ծերունուն։ Դատապարտվել է այդ հանցագործության համար և մահապատժի ենթարկվել հանցակիցների հետ միասին՝ գլխատմամբ։ Այս պատմությունը ծառայել է որպես բազմաթիվ գրական ստեղծագործությունների սյուժե։

Բեատրիչե Չենչի
իտալ.՝ Beatrice Cenci
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1577[1][2]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[1][2]
Մահացել էսեպտեմբերի 11, 1599(1599-09-11)[1][2][3][…] (22 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[1][2]
ԳերեզմանՍան Պիետրո ին Մոնտորիո[1]
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտությունազնվական
Ծնողներհայր՝ Francesco Cenci?[1][2]
 Beatrice Cenci Վիքիպահեստում

Հանցագործություն խմբագրել

Չենչի տոհմը հարուստ հռոմեական ընտանիք էր։ Պապը՝ առաջնորդը, Պիոս V պապի գանձապահն էր, նրա հայրը՝ կոմս Ֆրանչեսկոն, այդ եկեղեցական բարձրաստիճան հոգևորականի բաստարդն էր[4]։ Շելլին այսպես է նկարագրում Չենչիի ապարանքը Հռոմում՝ «Ապարանքը գտնվում է Հռոմի մռայլ անկյուններից մեկում, հրեական թաղամասի մոտակայքում. նրա վերին պատուհաններից կարելի է տեսնել կիսով չափ փարթամ բուսականության տակ թաքնված պալատական բլրի հսկայական ավերակները»։

  Ինչ-որ ծեր մարդ, ապրելով ազատ ու անօրեն կյանքով, ի վերջո, իր զավակների հանդեպ անողոք ատելությումբ է լցվում. աղջիկներից մեկի հանդեպ այդ զգացումն արտահայտվել արյունապիղծ կրքի տեսքով՝ լի ամեն տեսակ դաժանությամբ ու բռնությամբ։ Նրա դուստրը, դրանից խուսափելու երկար ու զուր փորձերից հետո, ինչը նա համարում էր հոգու և մարմնի անջնջելի պղծում, վերջապես իր խորթ մոր և եղբոր հետ, մտածում է սպանել նրանց բոլորին ճնշողին։ (Պերսի Շելլի, «Չենչի» ողբերգության նախաբանը)  
 
Մարմարե կիսանդրի, Բեատրիչե Չենչիի ենթադրյալ դիմանկարը

Բեատրիչե Չենչիի պատմության դասական տարբերակը, որը որոշ պատմաբանների կարծիքով ավելի լեգենդար է, քան ճշմարիտ, հետևյալն է. Ֆրանչեսկոն ատում էր Էրցիլիա Սանտա Կրոչեի (Ersilia Santa Croce) հետ իր առաջին ամուսնությունից ծնված յոթ երեխաներին, որդիներին զրկել էր աջակցությունից, իսկ դուստրերին ծեծում էր։ Ավագ քույրը՝ Բեատրիչե Անտոնիան, այնուամենայնիվ, հասցրել էր ամուսնանալ, թեև նրա վրա շատ խիստ հսկողություն է եղել, նա կարողացել է Հռոմի պապին ուղարկել արցունքաբեր խնդրագիր, որում պատմել է իր հանդեպ հրեշավոր վերաբերմունքի մասին և խնդրել Նորին Սրբությանը իրեն ամուսնանացնել կամ տեղավորել վանք։ Կղեմես VIII–ը խղճացել է նրա․ նա ստիպել է Ֆրանչեսկո Չենչիին դստերը որպես օժիտ վաթսուն հազար էքյու տալ նրան ամուսնացնել Գոիբբիո ազնվական ցեղից Կառլո Գաբրիելի հետ (հետագայում նա մահացել է ծննդաբերության ժամանակ)։

Իսկ Բեատրիչեին հայրը կտրականապես հրաժարվում էր ամուսնացնել։ Ի վերջո, նա աղջկան և իր երկրորդ կնոջը՝ երիտասարդ Լուկրեցիային, փակեց իր՝ Նեապոլիտանյան Թագավորության Պետրելլա (Petrella) դղյակում, որտեղ, ինչպես ընդունված է համարել, Բեատրիչեի հետ բռնությամբ արյունապղծության մեղք է գործել։ Ինչպես պնդում են, Բեատրիչեն խնդրագիր է հղել Հռոմի պապին, որում բողոքել է այդ հանգամանքներից, սակայն այն չի ծառայել նպատակին։ Ենթադրում են, որ հենց դրանից հետո Բեատրիչեն մտածել է հանցագործության մասին։

Նա օգնական է վերցրել կա՛մ եղբորը՝ Ջակոմոյին, կա՛մ կառավարչին, կա՛մ էլ ամրոցի պարետին։ Ֆրանչեսկոյին փորձել են թունավորել, սակայն չի ստացվել, ինչից հետո որոշում է կայացվել նրան սպանել զենքով, իսկ մարմինը նետել պատուհանից՝ նմանակելով դժբախտ պատահար։ Դավադրությունը կազմել է Բեատրիչեն, նրա երիտասարդ խորթ մայրը՝ Լուկրեցիան, ավագ որդի Ջակոմոն, սենյոր Գուերան (Guerra), որի սերը մերժվել է Բեատրիչեի կողմից։

 
Կարավաջոյի Հուդիթ և Հողոփեռնես նկարը

Թեև հանցագործության իրական դրդապատճառների և կատարված արյունակցական բռնաբարության մասին ճշգրիտ տվյալներ չկան, լեգենդի այս տարբերակը ձևավորվել է՝ հատկապես հայտնի դառնալով նոր ժամանակների ռոմանտիկ շրջանում։ Հոր կողմից բռնաբարվող աղջկա կերպարը, խորթ մոր աչքի առաջ, ամուսնական անկողնում, չափազանց գունեղ էր և երկար ժամանակով մտավ եվրոպական գրականության մեջ։

Հետաքննություն և մահապատիժ խմբագրել

Հանցագործությունը կատարվել է 1598 թվականի սեպտեմբերի 9-ին։ Մի քանի ամիս անց, երբ քննիչը սկսել է դղյակի ծառաների ցուցմունքները հավաքել, վարձու մարդասպաններից մեկը և Բեատրիչեի ենթադրյալ սիրեկանը՝ Օլիմպիոն, արդեն սպանվել էր Գուերայի հրամանով, իսկ երկրորդին՝ Մարցիոյին, հասցրել էին ձերբակալել և նա ցուցմունք էր տվել, թեև հետո հրաժարվել էր դրանցից։ Սակայն պատահաբար ձերբակալել էին Օլիմպիոյին սպանելու համար Գուերայի վարձած սբիրին (ինկվիզիցիայի ստորին ծառայող), և նա խոստովանել է, որ պատվեր է կատարել է։ Գուերան հասցրել էր ածխագործի հագուկապով հեռանալ Իտալիայից։ Դրանից հետո Չենչիի ընտանիքը՝ երկու կանայք և երկու կենդանի մնացած եղբայրները՝ Ջակոմոն և Բերնարդոն, ձերբակալվել և ենթարկվել է ծանրագույն կտտանքների, որոնց նկատմամբ դիմացկուն է եղել միայն Բեատրիչեն։

  Քանզի նա ողջ հարցաքննության ընթացքում չէր ցանկանում խոստովանել ոչինչ, երկու պահակներին հրամայվեց նրան բանտից տեղափոխել խոշտանգման խցիկ, որտեղ նրան սպասում էր դահիճը․ այստեղ, նրա վարսերը սափրելուց հետո, դահիճը նրան նստեցրեց ցածր նստարանին, մերկացրեց, բոբկացրեց, ձեռքերը կապեց մեջքին, կապեց այն պարանին, որն անցնում էր մեկ այլ խցիկի առաստաղին ամրացված ճախարակի միջով, իսկ մյուս ծայրով կապված էր դարպասին, որը պտտվում էր չորս բռնակներով երկու տղամարդկանց կողմից։

Եվ մինչ ձգելը, մենք կրկին հարցրեցինք նրան վերոհիշյալ հայրասպանության վերաբերյալ, սակայն հակառակ եղբոր և խորթ մոր ներկայացրած խոստովանություններին, որոնք ստորագրել էին նրանք, նա համառորեն ամեն ինչ հերքում էր՝ ասելով «Կախաղան հանեք և ինձ հետ արեք այն ամենը, ինչ ցանկանում եք, ես ձեզ ասացի ճշմարտությունը և ոչինչ չեմ ասի, նույնիսկ եթե ինձ կտրատեն մասերի»։ («Չենչիի գործի տանջաքննության գրառումներ, ըստ Ա․ Դյումայի։ «Նշանակալի հանցագործություններ»[5])

 
 
Սուրբ Հրեշտակի կամուրջը Հռոմում

Չնայած համառ խնդրանքներին, որոնցով Հռոմի պապ Կղեմես VIII-ին դիմեցին Հռոմի բարձրաստիճան անձինք, մեղավորները մահապատժի ենթարկվեցին։ Հասարակական վրդովմունք առաջացրեց մասնավորապես այն, որ ծերունին ժամանակին երեք անգամ բանտարկվել է հրեշավոր սիրային հակումների համար և ներում ստացել պապից՝ վճարելով 200 հազար պիաստր։ Ամբողջ ընտանիքը ձերբակալվեց, հետաքննությունը տևեց մեկ տարի։ Մահապատիժ սահմանվեց բոլորի համար, միայն վերջին օրը ներում շնորհվեց կրտսեր եղբորը՝ Բերնարդոյին, որը 15 տարեկան էր և հանցագործությանը չէր մասնակցել, մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, ապաշխարության մեկ տարի անց նա ազատ արձակվեց։ Չենչիի ընտանիքի ողջ հարստությունը բռնագրավվեց, և խոսակցություններ պտտվեցին, որ հենց ա՛յդ պատճառով էլ դատավճիռը այդքան դաժան է եղել։

1599 թվականի սեպտեմբերի 11-ին Բեատրիչեն եղբոր՝ Ջակոմոյի և խորթ մոր՝ Լուկրեցիայի հետ մահապատժի ենթարկվեց Հռոմի Սուրբ Հրեշտակի կամրջի վրա։

Բեատրիչեն թաղվել է Սան Պիետրո ին Մոնտորիո եկեղեցում՝ Տեմպիետոյին կից, Բրամանտեի լեգենդար վերածննդի շինությունում, ձախից չորրորդ մատուռում (տապանաքարի վրա խաչ է փորագրված և մեկ բառ է գրված՝ «Orate»՝ աղոթեք (լատ.)՝ ըհամաձայն սեփական կտակի։ Սեպտեմբերի 11-ին Չենչիի կապելլայում ամեն տարի պատարագ է մատուցվում նրա հոգու հանգստության համար։

 
19-րդ դարի ռոմանտիկ–նկարչի կտավը պատկերում է գեղանկարիչ Գվիդո Ռենին, ով Քազեմատում Բեատրիչեի դիմանկարն է անում։ Մեր օրերում համարվում է չապացուցված, թե արդյո՞ք այդ դիմանկարն իրականում նրանն է, իսկ Ռենիի հեղինակային իրավունքը վաղուց ի վեր վիճելի է։

Պատմաբանների կարծիք խմբագրել

Նոր ժամանակներում այս պատմությունը հրապարակվել է 1740–ական թվականներին Լ․ Ա․ Մուրատորի (Ludovico Antonio Muratori) կողմից Annali d’Italia տասներկուհատորյակում[6], որով, ինչպես ընդունված է համարել, տպավորվել և այն տարածել են գրող–ռոմանտիկները։

19-րդ դարի 1-ին կեսին իտալացի պատմաբան Կորադո Ռիչին, ով առաջինն էր ուսումնասիրել «Չենչիի գործերի»՝ իտալական արխիվներում առկա բոլոր նյութերը, հրապարակել է տվյալներ, որոնցից հետևում է, որ Ֆրանչեսկո Չենչին իսկապես ցինիկ և տանջող է եղել, բայց փաստաթղթերում ինցեստի մեղադրանքները բացակայում են[7]։

1879 թվականին դոկտոր Ա.Բերտոլետին (Antonio Bertoletti), ով հրատարակել է «Francesco Cenci e la sua Famiglia» աշխատությունը, որը լի է արխիվային տվյալներով, սահմանել է Բեատրիչեի ծննդյան ներկայիս ամսաթիվը․ նախկինում համարվում էր, որ սպանության պահին նա եղել է 16 տարեկան, չնայած իրականում նա արդեն 22 տարեկան էր։ Բացի այդ, առկա են եղել Բեատրիչեի երկու կտակները։ Հետաքրքրությունն այն է, որ երկու կտակում էլ նա որոշակի գումար է թողնում մի անանուն երեխայի, ով գտնվում էր իր ընկերուհու խնամքի ներքո։ Դա թույլ է տվել որոշ հետազոտողներ ենթադրել, որ այդ երեխան եղել է իր արտամուսնական որդին, և հոր կողմից ամրոցում փակվել էր ոչ թե հոր քմահաճույքով, այլ դա նրա պատիժն էր բացահայտված շնության համար։ Ենթադրվում է, որ բաստարդի հայրը Օկտավիոն էր՝ անմիջական մարդասպաններից մեկը, քանի որ նրա և Բեատրիչեի միջև որոշակի հարաբերությունների մասին բազմաթիվ վկայություններ կան[6]։ Այսպիսով, իրավաչափ է այն վարկածը, որ հայրը նրան չի բռնաբարել, այլ միայն ճնշել է շնության մեղքի համար, իսկ սպանությունը կատարել է նրա սիրեկանը՝ ինչ-որ նկատառումներից ելնելով։ Որոշ վերապահումով նույնիսկ կարելի է ենթադրել, որ Բեատրիչեն չի իմացել այդ հանցագործության մասին, ինչպես պնդում էր խոշտանգումների և հետաքննության ժամանակ։

Դիմանկարներ խմբագրել

Պալացցո Բարբերինիում գտնվող Բեատրիչե Չենչիի դիմանկարը մի կտավ է, որը մոռանալ հնարավոր չէ։ Նրա դեմքի հմայիչ գեղեցկության միջով փայլում է մի բան, որը մշտապես հետապնդում է ինձ։ Ես հիմա էլ նրա դիմանկարն այնքան հստակ եմ տեսնում, որքան այս թուղթը կամ իմ գրիչը։ Գլուխը ազատորեն ծածկված է սպիտակ գլխանոցով, որի ծալքերի տակից դուրս են գալիս մազերի շերտերը։ Նա հանկարծ շրջվում և նայում է ձեզ, և նրա աչքերում, թեև դրանք շատ նուրբ և հանգիստ են, դուք նկատում եք ինչ–որ յուրահատուկ արտահայտություն, ասես նա հենց նոր հաղթահարել է մահացու սարսափը կամ հուսահատությունը, և նրանում մնացել է միայն երկնքի հանդեպ հույսը, հմայիչ մի տխրություն և խոնարհ երկրային անօգնականություն։ Ըստ որոշ վարկածների, Գվիդոն նրան նկարել է մահապատժին նախորդած գիշերը։ Այլ վարկածով՝ նա աղջկան նկարել է հիշողությամբ՝ տեսնելով նրան դեպի կառափնարան տանող ճանապարհին։ Ես ուզում եմ հավատալ, որ նա նրան պատկերել է այնպես, ինչպես նա շրջվել է դեպի իրեն՝ հայացքը շեղելով ճակատագրական կացնից, և այդ հայացքը պատկերվել է նկարչի հոգում, իսկ վերջինս էլ իր հերթին այն պատկերում է իմ մեջ, կարծես այն ժամանակ բազմության մեջ ես կանգնած եմ եղել նրա կողքին։
Չենչիի ընտանիքի հանցավոր պալատը կամաց-կամաց քանդվում է՝ իր շնչով թունավորելով մի ամբողջ թաղամաս.նրա մուտքում, մութ ու կույր պատուհաններում, մռայլ աստիճանների վրա և միջանցքներում ինձ հրաշքով երևում է այդ նույն դեմքը։ Այստեղ՝ նկարում պատկերված է կենդանի պատմություն, պատկերված է հենց Բնության կողմից՝ ի դեմս դատապարտված աղջկա։
Չարլզ Դիքենս, «Իտալիայի նկարներ»[8]

XIX դարի եվրոպական բազմաթիվ[6] ճանապարհորդների կողմից նկարագրված պալացցո Բարբերինիում գտնվող «Բեատրիչե Չենչիի դիմանկարը» երկար ժամանակ համարվում էր Գվիդո Ռենիի ձեռքի աշխատանքը։ Ներկայումս այն համարվում է անհայտ նկարչի գործ։ Մի տարբերակով՝ հեղինակը Ռենիի շրջապատից մի գեղանկարիչ է՝ Էլիզաբետա Սիրանին, ով հայտնի է նրանով, որ կրկնում էր իր ուսուցչի աշխատանքները՝ հեշտացնելով և պարզեցնելով ձևերը[9]։ Ավելին, ինքը՝ Գվիդո Ռենին Հռոմում սկսել է աշխատել մահապատժից իննը տարի անց․ դիմանկարում գլուխը առասպելական գուշակուհու է հիշեցնում և կարող է դրանցից մեկին ուրվագծել․ իսկ որպես հենց Չենչիի դիմանկար՝ առաջին հիշատակումը պալացցո Բարբերինիում հայտնաբերվել է մոտ 1783 թվականին՝ արդեն այս պատմության հրապարակումից հետո[6]։

«Բրոկհաուզի և Էֆրոնի հանրագիտարանը» հաղորդել է 19-րդ դարում Էրմիտաժում այդ դիմանկարի կրկնօրինակի գոյության մասին, որը, ենթադրաբար, կատարել էր Գ. Ռենիի աշակերտը[10]։

  Գեղեցիկ, երիտասարդ աղջիկը՝ Բեատրիչե Չենչին, դատապարտվել է մահապատժի՝ ինտրիգների պատճառով։ .. Բեատրիչե Չենչիի միակ պաշտպանը նկարիչ–գեղանկարիչն էր։ Այժմ պատմությունը և սերունդները, վստահելով Գվիդո Ռենիի վրձնին, դատապարտում են Պապին, իսկ ի դեմս Բեատրիչեի տեսնում են նողկալի ինտրիգների և ստոր կրքերի հուզիչ զոհերից մեկը։
(Օնորե դը Բալզակ)[11]
 

Նույն՝ Բարբերինիի պատկերասրահում պահվում է նրա խորթ մոր՝ Լուկրեցիայի դիմանկարը։

Հետաքրքրական է, որ Բեատրիչեի դիմանկարը կարելի է տեսնել «Մալհոլանդ Դրայվ» կինոնկարում Բեթի մորաքրոջ բնակարանում, սովորաբար այն սխալմամբ ընդունում են Յան Վերմեերի «Մարգարտյա ականջօղով աղջիկը» ստեղծագործության փոխարեն՝ գլխանոցի պատճառով։ Դիմանկարը հայտնվում է նաև «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմի կադրում[12]։

Որոշ հետազոտողների կարծիքով, Սան Գրեգորիո-Մանյո եկեղեցում գտնվող Ռենիի «Սբ․ Անդրեի երթը դեպի մահապատիժ» որմնանկարում գլխաշորով գեղջկուհին պատկերվել է Բեատրիչե Չենչիի դիմագծերով[13]։

Արվեստի պատմության մեկ այլ փաստ ենթադրում է, որ երիտասարդ նկարիչ Կարավաջոն ներկա է եղել Բեատրիչեի մահապատժին, և հենց մահապատժի այդ տեսակին՝ գլխատմանը, ականատես լինելը նրան թույլ է տվել այդչափ նատուրալիստական ֆիզիոլոգիական մանրամասներով նկարել իր «Յուդիֆը»։

Մշակույթում խմբագրել

 
Գվիդո Ռենի, «Սբ․ Անդրեի երթը դեպի մահապատիժ», դետալ

Բեատրիչե Չենչիի կերպարը բազմիցս գրավել է Եվրոպայի գրողների ուշադրությունը։ Ռոմանտիկ գրողների համար նա այն վերածննդի կերպարներից մեկն էր, որը թույլ էր տալիս մտածել բնության չարի և նրա բազմազան դրսևորումների մասին։ Առաջին և առավել ընդգրկուն ստեղծագործությունը գրել է ռոմանտիկ բանաստեղծ Պերսի Շելլին։ Համարվում է, որ դրամայի սյուժեն բանաստեղծը փոխառել է «Չենչիի ընտանիքի մահվան մասին զեկույցը» (1599) ձեռագրից, որը նրա կողմից հայտնաբերվել է Հռոմի Պալացո Չենչիի արխիվում, համենայնդեպս նա այդպես է պնդում նախաբանում։

Պոետ-ռոմանտիկին առավել հետաքրքրում է այս ողբերգական կոլիզիայի երկու ասպեկտը՝ բռնակալությունը և հակակլերիկալիզմը։ Սանձարձակ, ոչ մի խոչընդոտ ու արգելքներ չճանաչող հոր բռնապետությունը և դստեր՝ իրեն և իր սիրելիներին պաշտպանելու վճռականությունը գալիս են մեկ արմատից։ Նրանք երկուսն էլ կորցրել են հավատը աստվածային արարչագործության հանդեպ։ Ֆրանչեսկոն գիտեր, որ եկեղեցականները, ովքեր իրենից առատաձեռն նվիրատվություններ էին ստանում, նրան ցանկացած մեղք կներեին։ Բեատրիչեն որոշում է սպանել հորը միայն այն բանից հետո, երբ համոզվում է, որ ոչ ոք, ով պետք է վերահսկեր հորը, չի ցանկանում դա անել։ Եղբայրների մահից հետո նրա համար «երկնքի հովիտը արյուն էր լցված», իսկ այն զգացողությունը, որ Աստված նրան թողել է, համոզում էր, որ նա իրավունք ունի դատաստան տեսնել հոր հետ և պաշտպանել իր ամբողջ վախեցած ընտանիքը։ Շելլին իր հերոսուհուն երկու՝ հուզական ազդեցության տեսարան է նվիրում՝ 3-րդ գործողության սկիզբը Բեատրիչեի խելագարության տեսարանն է, երբ հայրը հայհոյում էր նրան, այն չի զիջում ողբերգության մեջ Օֆելիայի խելագարության տեսարանին, և 5-րդ գործողությունում, երբ նա դատավորների առջև է դնում դրդապատճառները՝ այդ բարոյական հրամայականները, որոնք նրան հակել էին մարդասպաններ վարձելու որոշմանը։ Շելլիի հերոսուհին խռովություններով և սարսափով է անցնում կյանքի և չարության միջով, որի համար ոչ մի հատուցում չկա, մինչև իր սեփական ճակատագրի տերը լինելու գիտակցումը և պատվի ու արժանապատվության պաշտպանության իր իրավունքը։ Ֆրանչեսկոյի սպանությունը արդար հատուցման գործողություն էր։ Եվ նրանք, ովքեր այդքան երկար աչք էին փակում նրա հանցագործությունների վրա, մահապատժի են ենթարկում Բեատրիչեին, նրա խորթ մորը և եղբորը՝ այն օրենքի անունով, որը ոտնահարում էր նրանց տանջողը։ («Գրական հերոսների հանրագիտարան»; Wagner W. Shelley’s «The Cenci». Rostock, 1903.[14])

Զանգվածային մշակույթում խմբագրել

 
«Բեատրիչե Չենչին բանտում»

Գրականության մեջ խմբագրել

Դրամատուրգիայում խմբագրել

  • Վինչենցո Պիերաչչի (Vincenzo Pieracci), «Բեատրիչե Չենչի» պիես, 1816։ Ամենայն հավանականության, вместе с изложением в Annali d’Italia–ի բավանդակության հետ միասին ազդել է Շելլիի պիեսի վրա[6], թեպետ նախաբանում վերջինս հղում է կատարում բացառապես «հին ձեռագրին»։
  • Պերսի Շելլի, ողբերգություն «Չենչի», (The Cenci), 1819։ 5-արարանոց չափածո ողբերգություն։ Ռուսերեն առաջին թարգմանություն՝ Կոնստանտին Բալմոնտի։
  • Աստոլֆ դե Կյուստին,«Բեատրիսա Չենչի» (Béatrix Cenci) 5-արարանոց ողբերգություն (սկզբնապես՝ չափածո ողբերգություն)։ Ունեցել է ընդամենը 3 ներկայացում 1833 թվականին։
  • Յուլիուշ Սլովացկի, «Բեատրիչե Չենչի» ողբերգություն, 1839։
  • Ջովանի Բատիստա Նիկոլինի, «Բեատրիչե Չենչի» ողբերգություն, 1844։
  • Ալֆրեդ Նոբել, «Նեմեզիդա» (Nemesis) պիես, տպաքանակը ոչնչացվել է, ստեղծագործությունը գնահատվել է որպես սրբապղծություն, 1896։ 4-արարանոց արձակ ողբերգություն։ Ռուսերեն թարգմանությունը՝ Նիկոլայ Կրյուկովի։
  • Անտոնեն Արտո, «Չենչի», դրամա, 1935։
  • Ֆելիքս Բրաուն, «Բեատրիչե Չենչի» ողբերգություն, 1936
  • Ալբերտո Մորավիա, «Բեատրիչե Չենչի» պիես, 1955

Արձակի և պոեզիայի մեջ խմբագրել

  • Ստենդալ, новелла «Չենչի» (Les Cenci), 1837։ Սկզբնապես անանուն հրատարակվել է որպես խաբեություն, որը ենթադրաբար թարգմանվել է իսկական իտալական «Ժակի մահվան իրական պատմության և Բեատրիսա Չենչիի ու նրանց խորթ մայր Լուկրեցիա Պետրոնի-Չենչիի կողմից, որոնք 1599 թվականիսեպտեմբերի 11-ին մահապատժի են ենթարկվել հայրասպան լինելու համար մեր սրբազան հոր՝ Կղեմես VIII պապի օրոք»։ «Իտալական տարեգրության» Ստենդալի մասը։
  • Անանուն «Չենչի ընտանիքի պատմությունը։ Թարգմանություն Վատիկանի գրադարանում հայտնաբերված իտալական բնօրինակից՝ աբբահայր Անժելո Մայոյի կողմից», հեղինակությունը ենթադրաբար վերագրվում է Պրոսպեր Մերիմեին[14]
  • Ալեքսանդր Դյումա, «Չենչի ընտանիքը» էննեն «Հայտնի հանցագործությունների պատմություններ» կազմում, (Հ.1).
  • Նիկոլինի (Niccolini) «Beatrice Cenci», 1844
  • Ֆրանչեսկո Դոմենիկո Գվերացի, «Բեատրիչե Չենչի» վեպ, 1856
  • Սարա Պեյետ (Sarah Piatt), ամերիկացի բանաստեղծուհի։ «Beatrice Cenci (In a City Shop-Window)» պոեմ, 1871
  • Օսկար Ուայլդ, «Չենչի» («Գեղագիտական մանրանկարներ», հատված)
  • Ժուլետա Բենցոնի, գլուխ «Դաշույն և թույն» հարցագործությունների մասին պատմական գրքում
  • Գաբրիել Վիտկոպ, «Հեմլոք, կամ Յադի»։ Բեատրիչեն գրքի երեկ գլխավոր կերպարներից մեկն է։
  • Սաբինա Գատտի, «1599 թվականի սեպտեմբերի 11 , Բեատրիս Չենչի», բանաստեղծական արձակով ստեղծագործություն՝ ընդգրկված «Աղքատների գահը» ժողովածուում։ (2020)

Երաժշտության մեջ խմբագրել

 
Ջուլյա Մարգարետ Կամերոն, 1868
  • Բոնների բալետը Գումելի երաժշտության հիման վրա՝ «Չենչիի տառապանքները»։
  • Բերտոլդ Գոլդշմիդտ (Berthold Goldschmidt), «Beatrice Cenci» օպերա։
  • Հեյվերհալ Բրայան (Havergal Brian), «The Cenci» օպերա, 1951-52, Շելլիի պիեսի հիման վրա։
  • Ալբերտո Խինաստերա, «Բեատրիչե Չենչի» օպերա, (1971
  • Ջ․Էդուարդ Քլարկը և Ջ.Ռոլֆ, «Beatrice Chancy» օպերա, Շելլիի պիեսի հիման վրա, միջնադարյան Իտալիայից տեղափոխվում է XIX դարի Նոր Անգլիա (1999
  • Ալեսանդրո Լոնդեին (Alessandro Londei), «Beatrice Cenci» երաժշտական դրամա Բրունելլա Կարոնտիի պիեսի հիման վրա (Brunella Caronti), (2006
  • Գվիդո Պաննաին, «Բեատրիչե Չենչի» օպերա, (1942

Կինեմատոգրաֆում խմբագրել

  • Béatrix Cenci (1908)
  • Beatrice Cenci (1909)
  • Beatrice Cenci (1910)
  • Beatrice Cenci (1926)
  • Beatrice Cenci (1941), գլխավոր դեր՝ Carola Höhn
  • Beatrice Cenci (1956), գլխավոր դեր՝ Mireille Granelli
  • Ինկվիզիցիա (1969) (Beatrice Cenci), Բեատրիչեի դերում՝ Adrienne Larussa
  • Բեատրիչե Չենչիի ողբերգական պատմությունը / Beatrice Cenci, una storia maledetta (2011) / Alessandra Gigante

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նրա պատվին անվանվել է հրապարակ (piazza dei Cenci և ափամերձ տարածք (lungotevere dei Cenci)։
  • «Չենչիի ընտանիքը» (La famiglia de Cenci)՝ Պուշկինի «Եգիպտական գիշերներ» իմպրովիզին առաջարկվող թեմաներից մեկն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Caiani L. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1979. — Vol. 23.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. «Beatrice Cenci на 1911encyclopedia.org». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
  5. «А.Дюма. Знаменитые преступления». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Charles Nicholl, «Screaming in the Castle»
  7. ««Энциклопедия литературных героев: Ченчи»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. Чарльз Диккенс, «Картины Италии»
  9. Elisabetta Sirani на wha.hu
  10. «Болонская школа Карраччи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Бальзак. Пьеретта(չաշխատող հղում)
  12. Портрет Беатриче Ченчи в кинематографе: скриншоты
  13. «Церковь Сан-Грегорио-Маньо». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 25-ին.
  14. 14,0 14,1 ["Энциклопедия литературных героев: Ченчи" ]

Գրականություն խմբագրել

  • Dr Antonio Bertoletti, Francesco Cenci e la sua Famiglia (1877).
  • Norberto Valentini. Beatrice Cenci: un intrigo del Cinquecento. Milano, Rusconi, 1981
  • Mario Bevilacqua, Elisabetta Mori (a cura di). Beatrice Cenci: la storia, il mito. Roma, Fondazione Marco Besso — Viella, 1999. ISBN 88-8334-010-8
  • Michele Di Sivo (a cura di). I Cenci. Nobiltà di sangue. Roma, Fondazione Marco Besso — Colombo, 2002. ISBN 88-86359-45-4
  • Cecilia Gatto Trocchi. Leggende e racconti popolari di Roma. Miti, storie e misteri di una citta rivisitati dalla fantasia popolare: personaggi fantastici e bizzarri dalla papessa Giovanna a Beatrice Cenci, da Lucrezia Borgia al Marchese del Grillo. Roma, Newton & Compton, 2002. ISBN 88-8289-736-2
  • Corrado Augias. I segreti di Roma. Storie, luoghi e personaggi di una capitale. Milano, Arnoldo Mondadori Editore, 2005. ISBN 978-88-04-56641-0
  • Domenico Di Cesare. Si accende il giorno: la tragedia di Beatrice Cenci. Rieti, Hobo, 2006
  • Sabrina Gatti. 11 settembre 1599, A Beatrice Cenci, brano in prosa poetica inserito nella raccolta Il trono dei poveri, CTL(Livorno), 2020

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիչե Չենչի» հոդվածին։